Շինջի Կագավա (ճապ. 香川 真司, մարտի 17, 1989(1989-03-17)[1][2], Կոբե, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Դորտմունդի Բորուսիայիի և Ճապոնիայի հավաքականի խաղացող, 2011 թվականի Ասիայի գավաթի հաղթող։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Սերեսո Օսակա» ակումբում, որից հետո 2010 թվականին տեղափոխվել է Դորտմունդի Բորուսիա։ Երկու տարի Բորուսիայում անցկացնելուց հետո 4 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ։ Երկու տարի անց նա վերադարձավ Բորուսիա։ Հայտնի է իր տեխնիկայով, գոլ և ճշգրիտ փոխանցում տալու ունակությամբ։ 2012 թվականին ճանաչվել է Ասիայի լավագույն խաղացող։

Շինջի Կագավա
ճապ.՝ 香川 真司
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Շինջի Կագավա
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Կոբե, Ճապոնիա
Հասակ 172 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բորուսիա Դորտմունդ
Համար 7
Պատանեկան կարիերա
1994 - 1999 Ճապոնիա Մարինո
1999 - 2001 Ճապոնիա Կոբե
2001 - 2005 Ճապոնիա Բարսելոնա Միյագի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2010 Ճապոնիա Սերեսո Օսակա 125 (55)
2010 - 2012 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 49 (21)
2012 - 2014 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 38 (6)
2014 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 40 (8)
Ազգային հավաքական
2008 - Ճապոնիա Ճապոնիա 67 (20)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18 հոկտեմբեր 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 25 հունիս 2014

Ակումբային կարիերա խմբագրել

«Սերեսո Օսակա» խմբագրել

Շինջին ծնվել է Կոբեում և հաճախել իր քաղաքի ֆուտբոլային դպրոցը։ 12 տարեկանում հրավեր է ստանում Միյագիի ակադեմիայից, որտեղից էլ 16 տարեկանում հրավիրվեց «Սերերե Օսակա» ակումբ։ Նա առաջին ճապոնացի ֆուտբոլիստն է, ով դպրոցը ավարտելուց հետո միանգամից պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել։ 2007 թ.-ին նա նորամուտը նշեց ակումբում՝ երկրորդ Ջեյ-լիգայում։ 2009 թ.-ին օգնեց իր թիմին վերադառնալ Ջեյ-լիգա։ 2010 թ.-ին նա նորամուտը նշեց Ջեյ լիգայում, անցկացրեց 11 խաղ և իր հաշվին գրանցեց 7 գնդակ։

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

«Սերեսո Օսակայում» հիանալի սկիզբը դուր եկավ Դորտմունդի Բորուսիայի մարզիչ Յուրգեն Կլոպին։ Նա մտածում էր, որ Կագավան ավելի կհզորացնի ակումբը։ 2010 թ.-ի հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ ակումբները համաձայնվել են Կագավայի տեղափոխության հարցում։ Հուլիսի 12-ին Շինջին դորտմունդցիների հետ երեք տարվա պայմանագիր կնքեց[3]. Տրանսֆերային արժեքը կազմում էր 300.000€։ Հուլիսի 13-ին՝ «Լոտտեի» դեմ կայացած խաղում, Կագավան նշեց նորամուտը։ Հանդիպումն ավարտվեց «դեղնա-սևերի» հաղթանակով (4։1), Շինջին առաջին րոպեից խաղի էր դուրս եկել և մինչև երկրորդ խաղակեսի փոխարինումը՝ լավ խաղ ցուցադրել։

«Մանչեսթեր Յունայթեդ» խմբագրել

2012 թ.-ի հունիսի 5-ին Կագավան տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»[4]։ Հունիսի 22-ին Կագավան Մանչեսթերում բուժզննում անցավ և թույլտվություն ստացավ աշխատել և ակումբի հետ քառամյա պայմանագիր կնքեց[5]։ Օգոստոսի 20-ին «Էվերթոնի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը անգլիական ակումբի կազմում[6]։ Օգոստոսի 25-ին նա առաջին գոլը գրանցեց «Յունայթեդի» կազմում՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում։»[7]: 2013 թ.-ի մարտի 2-ին կայացած «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում իր առաջին հեթ-թրիկը գրանցեց «Մանչեսթերի» կազմում[8].

Վերադարձը «Բորուսիա» խմբագրել

2014 թ.-ի օգոստոսի 31-ին 8.000.000€-ի դիմաց վերադարձավ Դորտմունդ։ Վերադարձից հետո՝ հենց առաջին խաղում գոլ խփեց և օգնեց իր թիմին 3:1 հաշվով պարտութան մատնել «Ֆրայբուրգին»[9].

Կարիերան հավավքականում խմբագրել

2007 թ.-ի պաշտոնական աշխարհի առաջնության մասնակից է։ Մասնակցել է 2008 թ.-ի ամառային օլիմպիական խաղերին։ 2008 թ.-ի մայիսի 24-ին նա նորամուտը նշեց Ճապոնիայի հավաքականում՝ Կոտ դԻվուարի դեմ ընկերական խաղում, որտեղ Ճապոնիան հաղթանակ տոնեց 1:0 հաշվով։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Բորուսիա Դորտմունդ

  Մանչեսթեր Յունայթեդ

  Ճապոնիայի հավաքական

  Բորուսիա Դորտմունդ

Անձնական խմբագրել

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Այլ[10] Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սերեսո Օսակա 2006 0 0 0 0 0 0 0 0
2007 35 5 1 2 0 0 36 7
2008 35 16 0 0 0 0 35 16
2009 44 27 0 0 0 0 44 27
2010 11 7 0 0 1 0 12 7
Ընդհանուր 125 55 1 2 1 0 0 0 0 0 127 57
Բորուսիա Դորտմունդ 2010/11 18 8 2 0 8 4 28 12
2011/12 31 13 5 3 6 1 1 0 43 17
Ընդհանուր 49 21 7 3 0 0 14 5 1 0 71 29
Մանչեսթեր Յունայթեդ 2012/13 20 6 3 0 0 0 3 0 26 6
2013/14 18 0 1 0 2 0 8 0 1 0 30 0
Ընդհանուր 38 6 4 0 2 0 11 0 1 0 56 6
Բորուսիա Դորտմունդ 2014/15 15 1 1 1 - - 5 0 21 2
Ընդհանուր 15 1 1 1 0 0 5 0 0 0 21 2
Կարիերայի ընթացքում 212 82 12 5 3 0 25 5 2 0 254 92

Անձնական կյանք խմբագրել

Կագավայի «Մանչեսթեր» տեղափոխվելուց հետո բրիտանացիները ասում էին, որ Շինջին հանդիպում է ճապոնացի Ամերի Իտինոսե-ի հետ[11][12]։ Հետո խոսակցությունները դադարեցին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Կագավան դորտմունդյան «Բորուսիայի» հետ երեք տարվա պայմանագիր կնքեց» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Reds agree Kagawa transfer» (անգլերեն). ManUtd.com. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Kagawa completes Reds move» (անգլերեն). ManUtd.com. 2012 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Everton 1-0 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Man Utd 3-2 Fulham» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Man Utd 4-0 Norwich» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. Վերադարձը «Բորուսիա» Կագավան նշեց գոլով
  10. Գերմանիայի սուպերգավաթ, Անգլիայի սուպերգավաթ.
  11. «Shinji Kagawa liebt japanische Porno-Darstellerin» (գերմաներեն). Focus.de. 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «Saucy devil: Shinji Kagawa and his Japanese pornstar squeeze» (անգլերեն). The Mirror. 2012 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «Kagawa Shinji senshu no koibito» (jp). Excite News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինջի Կագավա» հոդվածին։