Շիմե Վրսալկո

խորվաթ ֆուտբոլիստ

Շիմե Վրսալկո (խորվ.՝ Šime Vrsaljko, հունվարի 10, 1992(1992-01-10)[1][2], Ռիեկա, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Շիմե Վրսալկո
Šime Vrsaljko
Վրսալկոն Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1992(1992-01-10)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Ռիեկա, Խորվաթիա
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 24
Պատանեկան կարիերա
ԽորվաթիաԶադար
2006-2009 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Խորվաթիա Դինամո Զագրեբ 73 (1)
2009   Խորվաթիա Լոկոմոտիվա 17 (0)
2013-2014 Իտալիա Ջենոա 22 (0)
2014-2016 Իտալիա Սասուոլո 57 (0)
2016-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 35 (0)
2018-2019   Իտալիա Ինտեր Միլան 10 (0)
Ազգային հավաքական
2007 Խորվաթիա Խորվաթիա Մ15 5 (1)
2007-2009 Խորվաթիա Խորվաթիա Մ17 16 (2)
2010 Խորվաթիա Խորվաթիա Մ18 1 (0)
2010 Խորվաթիա Խորվաթիա Մ19 6 (0)
2012-2013 Խորվաթիա Խորվաթիա Մ20 2 (0)
2010-2014 Խորվաթիա Խորվաթիա Մ21 12 (0)
2011-ներկա Խորվաթիա Խորվաթիա 45 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոոստոսի 16-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոոստոսի 16-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Դինամո Զագրեբ խմբագրել

Վրսալկոն Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է։ 2009 թվականին տեղափոխվել ակումբի առաջին թիմ, ինչից հետո վարձավճարով միացել է Լոկոմոտիվային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հուլիսի 26-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[4]։

2009 թվականի դեկտեմբերի 22-ին Վրսալկոն վերադարձավ Դինամո Զագրեբ։ Դինամոյի կազմում իր դեբյուտը նշեց 2010 թվականի փետրվարի 27-ին՝ Կրոացիա Սեսվետեի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2010 թվականի օգոստոսի 4-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի մոլդովական Շերիֆի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 29-ին՝ Ցիբալիայի դեմ խաղում[7]։ 2010 թվականին Վրսալկոն ճանաչվեց Խորվաթիայի տարվա հույս, իսկ Դինամոն 2010-11 մրցաշրջանում հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը։ 2011 թվականի օգոստոսի 23-ին՝ Մալմյոյի դեմ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղում Վրսալկոն հեռացվեց խաղադաշտից[8], իսկ Դինամոն 12 տարվա մեջ առաջին անգամ որակավորվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ։ Խորվաթը որակազրկվեց 3 խաղով, և Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2011 թվականի նոյեմբերի 2-ին՝ Այաքսի դեմ խաղում[9]։ 2011-12 մրցաշրջանում Վրսալկոն առաջնությունում անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դինամոն նորից դուբլ հաղթեց՝ նվաճելով Խորվաթիայի գավաթը և Խորվաթիայի առաջնությունը։

Ջենոա խմբագրել

2013 թվականի հուլիսի 12-ին Վրսալկոն տեղափոխվեց Ջենոա 4․6 միլիոն եվրոյի դիմաց[10][11]։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[12]։ Իտալիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[13]։ Այս մրցաշրջանում Վրսալկոն Ջենոայի հիմնական կազմի խաղացող էր, և ակումբի կազմում անցկացրեց 23 հանդիպում[14]։

Սասուոլո խմբագրել

2014 թվականի հուլիսի 22-ին Վրսալկոն 3․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սասուոլո[15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Կալյարիի դեմ խաղում[16]։ Շուտով նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ օգնելով Սասուոլոյին իր պատմության մեջ առաջին անգամ որակավորվել Եվրոպայի Լիգային[17][18]։ Իտալական ակումբի կազմում անցկացրեց 2 մրցաշրջաններում Վրսալկոն անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ խմբագրել

2016 թվականի հուլիսի 5-ին Վրսալկոն 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[19][20]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի նոյեմբերի 30-ին՝ Գիխուելոյի դեմ խաղում[22]։ 2018 թվականի փետրվարի 5-ին Վրսալկոն երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկոյի հետ մինչև 2022 թվականը[23][24][25]։ Մայիսի 16-ին նա խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[26]՝ օգնելով Ատլետիկոյին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[27][28][29]։

2018 թվականի օգոստոսի 1-ին Վրսալկոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ինտեր Միլան[30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 26-ին՝ մեկնարկայն կազմում խաղադաշտ դուրս գալով Տորինոյի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 29-ին նա գոլային փոխանցում տվեց Կեյտա Բալդեին Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[34]։ 2019 թվականի փետրվարին խորվաթը ծնկի վիրահատություն տարավ՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[35][36][37]։ Ինտերի կազմում Վրսալկոն անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[38]։

2019-20 մրցաշրջանում Վրսալկոն վերադարձավ Ատլետիկո Մադրիդ[39][40]։

Միջազգային կարիերա խմբագրել

Խորվաթիայի ազգային հավաքական Վրսալկոն առաջին անգամ հրավիրվեց 2010 թվականի նոյեմբերի 2-ին՝ Մալթայի դեմ խաղի համար։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի փետրվարի 9-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[41]։ Վրսալկոն Խորվաթիայի կազմում մասնակցեց Եվրո 2012-ին[42], սակայն ոչ մի խաղում խաղադաշտ դուրս չեկավ[43]։ Նա մասնակցեց նաև 2014 թվականի աշխարհի առաջնությանը[44][45]՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։

2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում Վրսալկոն խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով[46]՝ դառնալով Խորվաթիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագներից մեկը՝ 22 տարեկան հասակում։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Վրսալկոն մասնացկեց Եվրո 2016-ին[47][48]՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով միայն հունիսի 21-ին՝ Իսպանիայի դեմ խաղում[49]։

2018 թվականի հունիսի 4-ին Վրսալկոն ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[50][51]։ Նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց առաջնության 7 հանդիպումներից 6-ին[52]՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում[53][54][55]։ Խորվաթիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[56][57]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[58][59]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ[60]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լոկոմոտիվա 2009–10 Պրվա Լիգա 17 0 0 0 17 0
Դինամո Զագրեբ 2009–10 10 0 0 0 0 0 10 0
2010–11 16 1 4 0 8 0 28 1
2011–12 22 0 7 0 8 0 37 0
2012–13 25 0 2 0 7 0 34 0
Ընդհանուր 73 1 13 0 23 0 109 1
Ջենոա 2013–14 Սերիա A 22 0 1 0 23 0
Սասուոլո 2014–15 22 0 1 0 23 0
2015–16 35 0 1 0 36 0
Ընդհանուր 57 0 2 0 0 0 59 0
Ատլետիկո Մադրիդ 2016–17 Լա Լիգա 14 0 6 1 5 0 25 1
2017–18 21 0 3 0 5 0 29 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 35 0 9 1 10 0 54 1
Ինտեր Միլան (վարձավճար) 2018–19 Սերիա A 10 0 1 0 2 0 13 0
Կարիերայի ընդհանուր 214 1 26 1 35 0 275 2

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ[60]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 3 0
2012 1 0
2013 1 0
2014 5 0
2015 5 0
2016 11 0
2017 6 0
2018 13 0
Ընդհանուր 45 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Դինամո Զագրեբ

Ատլետիկո Մադրիդ

Միջազգային խմբագրել

Խորվաթիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Croatia - Š. Vrsaljko - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  4. «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Jul 26, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  5. «GNK Dinamo Zagreb - NK Croatia Sesvete, Feb 27, 2010 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  6. «GNK Dinamo Zagreb - Sheriff Tiraspol, Aug 4, 2010 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  7. «GNK Dinamo Zagreb - HNK Cibalia Vinkovci, Aug 29, 2010 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Malmö FF - GNK Dinamo Zagreb, Aug 23, 2011 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Ajax Amsterdam - GNK Dinamo Zagreb, Nov 2, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  10. «Official: Genoa sign Vrsaljko | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  11. «Genoa sign Senegal striker Moussa Konate and Croatian defender Sime Vrsaljko». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  12. «Spezia Calcio - Genoa CFC, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  13. «Inter Milan - Genoa CFC, Aug 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  14. «Sime Vrsaljko | Football Stats | Atletico Madrid | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  15. «Transfer news: Croatia full-back Sime Vrsaljko joins Sassuolo from Genoa». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  16. «US Sassuolo - Cagliari Calcio, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  17. «Sassuolo in the Europa League | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  18. «Sassuolo: 'Italian success story' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  19. «Club Atlético de Madrid - Vrsaljko signs until 2021». Club Atlético de Madrid (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  20. AS, Diario (2016 թ․ հուլիսի 5). «Atlético Madrid confirm signing of full-back Sime Vrsaljko». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  21. «Atlético Madrid - Sporting Gijón, Sep 17, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  22. «CD Guijuelo - Atlético Madrid, Nov 30, 2016 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  23. «Club Atlético de Madrid - Vrsaljko, renewed until 2022». Club Atlético de Madrid (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  24. «Atletico sign Vrsaljko to contract extension». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  25. «La Liga news: Sime Vrsaljko signs Atletico Madrid contract extension to 2022 | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  26. «Olympique Marseille - Atlético Madrid, May 16, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  27. 27,0 27,1 Bull, J. J. (2018 թ․ մայիսի 16). «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  28. «Europa League final: Marseille 0-3 Atletico Madrid». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  29. Murray, Scott (2018 թ․ մայիսի 16). «Marseille 0-3 Atlético Madrid: 2018 Europa League final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  30. «#WelcomeVrsaljko: Sime is a Nerazzurri player!». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  31. «Sime Vrsaljko: Inter Milan sign Croatia full-back on loan from Atletico Madrid». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  32. «Sime Vrsaljko joins Inter Milan from Atletico Madrid, who sign Santiago Arias from PSV». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  33. «Inter Milan - Torino FC, Aug 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  34. «FC Empoli - Inter Milan, Dec 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  35. «Vrsaljko confirms he will be out for 10 months: I will come back stronger than ever». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  36. «Atletico Madrid's Sime Vrsaljko 'out for a long time' | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  37. «Sime Vrsaljko Set to Be Out Until End of 2019 After Undergoing 'Successful' Knee Surgery». 90min.com (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  38. «Sime Vrsaljko | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  39. «Vrsaljko remains a mystery at Atletico Madrid». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  40. «Vrsaljko, inscrito por el Atlético». AS.com (իսպաներեն). 2019 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  41. «Croatia - Czech Republic, Feb 9, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  42. «Croatia squad guide: Modric the driving force for Bilic in ageing squad». Mail Online. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  43. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  44. Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 2). «Croatia World Cup 2014 squad» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  45. uefa.com. «FIFA World Cup - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  46. «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  47. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  48. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 17). «Croatia Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  49. «Croatia - Spain, Jun 21, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  50. «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  51. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  52. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Sime VRSALJKO - Sime Vrsaljko - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  53. «Croatia - England, Jul 11, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  54. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - England - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  55. «World Cup semi-final: England lose 2-1 to Croatia in extra time». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  56. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  57. «World Cup 2018: France beat Croatia 4-2 in World Cup final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  58. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  59. 59,0 59,1 «France 4-2 Croatia: Paul Pogba and Kylian Mbappe star in World Cup win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  60. 60,0 60,1 «Šime Vrsaljko». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմե Վրսալկո» հոդվածին։