Շիկամարու Նարա (ճապ.՝ 奈良シカマル, անգլ.՝ Shikamaru Nara), մանգայի հերոս, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հանդես է գալիս անիմե սերիալներում։ Սյուժեի համաձայն՝ Շիկամարուն նինջա խմբի № 10-րդ թիմի անդամ է, որի անդամներն են նաև Թոջի Ակիմիչին, Ինո Յամանական և նրանց ղեկավար Ասումա Սարուտոբին։ Մանգայի հեղինակը նշել է, որ Շիկամարուի կերպարը իրեն դուր է գալիս հանգիստ բնավորության պատճառով[1]։

Շիկամարու Նարա
Շիկամարուն «Նարուտո» մանգայի 236-րդ գլխում
Տեսակմանգայի կերպար, անիմեի կերպար և գեղարվեստական անձ
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո մանգա, Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները, Նարուտո և Naruto: Shippūden
Սեռարական
ՔաղաքացիությունLand of Fire
Հրարած տիեզերքիցՆարուտո տիեզերք
Մասնագիտությունհորինված Նինջա
 Shikamaru Nara Վիքիպահեստում

Շիկա (鹿) ճապոներենից թարգմանաբար նշանակում է եղջերու, իսկ մարու-ն () հանդիսանում է վերջածանց, որը սովորաբար օգտագործվում է տղամարդկանց անուններում։ Բացի այդ, Շիկամարուն հայտնվել է անիմե սերիալում և Նարուտոյի մասին պատմող չորս լիամետրաժ անիմացիոն ֆիլմերում, ինչպես նաև մի շարք այլ ստեղծագործություններում, որոնք կապված են սերիայի հետ, այդ թվում՝ տեսախաղերում և OVA-ներում։

Անիմեի և մանգայի արդյունաբերության բազմաթիվ հրատարակություններ քննարկել են Շիկամարուին։ Որոշ գրախոսներ նշել են նրա ծուլությունը և միտքը, ինչպես նաև առաջնորդի վերածումը[2][3][4]։ Շիկամարուն նաև շատ տարածված է Նարուտո հանրագիտարանի ընթերցողների շրջանում[5][6]։ Shonen Jump ամսագրի ամերիկյան հրատարակության վարկածով Շիկամարուն մի քանի անգամ զբաղեցրել է չորրորդ և հինգերորդ հորիզոնականը, որպես «Նարուտո» անիմեի ամենասիրված կերպար։ Բացի այդ, նա իր թիմի միակ անդամն է, որին հաջողվել է ընդգրկվել վարկանիշի առաջին տասնյակում։ Շիկամարուի կերպարի հիման վրա ստեղծվել են փափուկ խաղալիքներ, բանալիների կախազարդեր և ներդիրներ[7][8][9]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Մասաշի Քիշիմոտոն նշել է, որ Շիկամարուն իրեն դուր է գալիս իր հանգիստ բնավորության և Սասկեին հակառակվելու պատճառով։ Քիշիմոտոն նաև կատակելով ասել է, որ եթե աղջիկ լիներ, կամուսնանար Շիկամարուի հետ։ Քիշիմոտոն երկրորդ մասի համար Շիկամարուի կերպարը ստեղծելիս ցանկացել է նրան յուրահատուկ տեսք հաղորդել։ Արդյունքում, հեղինակը նրա պրոտեկտորը ճակատից տեղափոխել է ձեռքի վրա, որպեսզի նա չդիպչի իր մազերին[10]։

Անիմեում հայտնվելը խմբագրել

Շիկամարուն առաջին անգամ անիմում հայտնվել է թյունինի կոչման քննությունների ժամանակ, որը անցկացվում է տարին երկու անգամ գենին նինջաների համար։ Նա լինում է № 10-րդ խմբի անդամը Թոջիի և Ինոյի հետ[11]։ Շիկամարուն անտարբեր տղա է, որը փորձում է ապրել նվազագույն ջանքեր գործադրելով[12][13]։ Հակառակ իր ծուլությանը, Շիկամարուն հանճար է։ Նրա ուսուցիչը՝ Ասուման, ասել է, որ որ տղայի IQ-ն գերազանցում է 200-ը[14]։ Շիկամարուի ունակությունները հիմնված են «ստվերային տեխնիկայի» հիման վրա (ճապ.՝ 影真似の術, կագեմանե-նո ջուցու), նրա կլանի ֆիրմային ջուցուն, որն օգտագործելով, նա իր ստվերը խսռնում է հակառակորդի ստվերի հետ՝ դարձնելով այն անշարժ և ստիպելով նրան նմանակել իր շարժումները[15]։ Սյուժեի զարգացման ընթացքում Շիկամարուն կարողանում է կառավարել իր ստվերը նոր ձևերով[16]։ Երկրորդ մասում նա կարողանում է միաժամանակ օգտագործել մի քանի ստվերային տեխնիկա և կարող է բարձրացնել իր ստվերը երկրից՝ ֆիզիկական օբյեկտների հետ համագործակցելով[17][18]։

Շիկամարուն քննություններին վերաբերվում է անտարբերությամբ։ Երբ նա կռվում է նինջա Տեմարիի դեմ, նա հաղթում է աղջկան, բայց ի վերջո հանձնվում է, քանի որ նրա չակրան վերջացել էր[19]։ Չնայած տղայի հանձնվելուն, նա իր հասակակիցների շրջանում միակ նինջան է, որը ստանում է թյունինի աստիճանի բարձրացում, քանի որ քննիչները տպավորված էին նրա խորաթափանցությամբ և ինտելեկտով։ Որպես թյունին, Շիկամարուն նշանակվում է թիմի ղեկավար և փորձում է կանխել Սասկեի փախուստը դեպի Ձայնի գյուղ[20]։ Շիկամարուի թիմին հաջողվում է հաղթել գյուղի ճանապարհը փակած նինջաներին, սակայն Սասկեն կարողանում է փախչել[21]։

Անիմեի երկրորդ մասում Շիկամարուի առջև խնդիր է դրված որոշել Ակացուկի հանցավոր կազմակերպության երկու անդամների գտնվելու վայրը[22]։ Մինչ նրա թիմը կարողանում է հայտնաբերել իր նպատակները, Ակացուկիի անդամ Հիդանը ճակատամարտի ընթացքում սպանում է Ասումա Սարուտոբիին[23]։ Շիկամարուն Ասումայի հուղարկավորությունից հետո, № 10 թիմի ողջ մնացած անդամների և Կակաշի Հատակեի հետ մեկնում է մարդասպանների հետապնդման, որպեսզի վրեժխնդիր լինի ուսուցչի մահվան համար[24]։

Քննադատություն խմբագրել

Շիկամարուն բարձր վարկանիշ է ունեցել Shonen Jump-ի կողմից կազմակերպվող հերոսների հայտնիության հարցումներում՝ մշտապես գտնվելով առաջին տասնյակում և հասնելով չորրորդ հորիզոնականին։ Վերջին նման հարցումը եղել է 2011 թվականին, որում Շիկամարուն զբաղեցրել է իններորդ հորիզոնականը՝ զիջելով Սասորիին և առաջ անցնելով Հինատայից։

Մի շարք հրատարակություններ գնահատական են տվել Շիկամարուի կերպարին։ IGN կայքը Շիկամարուին անվանել է իր սիրելի կերպարներից մեկը։ Անիմեի 110-րդ սերիայի վերանայման մեջ IGN-ի լրագրողը բարձր է գնահատել Շիկամարուին, որը կարողացել է հաղթահարել իր ծուլությունը և առաջնորդել թիմին Սասկեին որոնելու համար, այդ քայլով նա արդարացրել է իր թյունին լինելու փաստը[25]։ 135-րդ սերիայի վերանայման մեջ, որում ձախողվել է Սասկեին որոնելու ծրագիրը, իսկ Շիմամարուի թիմի անդամները ծանր վիրավորվել էին, IGN-ը բարձր է գնահատել «չմարված տեսարանը», որտեղ Շիկամարուն սկսել է լաց լինել, իմանալով, որ իր ընկերները կապրեն և ասել է, որ նա կլինի լավագույն առաջնորդը իր ընկերների համար[26]։ Mania.com-ը նշել է նրա «բանական միտքը», նրան անվանելով անիմեի ամենահետաքրքիր կերպարներից մեկը և շոնեն անիմեի փայլուն մարտիկներից մեկը[27][28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Masashi Kishimoto Uzumaki: The Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 139. — ISBN 1-4215-1407-9
  2. Sparrow, A.E. (2007 թ․ հոկտեմբերի 9). «IGN: Naruto Reader's Guide». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.
  3. White, Charles. (2007 թ․ հոկտեմբերի 27). «IGN: Formation! The Sasuke Retrieval Squad! Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  4. Kimlinger, Carl (2008 թ․ օգոստոսի 4). «Naruto DVD Box Set 9 - Review». Anime News Network. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Kishimoto, Masashi Chapter 245 // Naruto, Volume 28. — Viz Media, 2008. — С. 8—9. — ISBN 1-4215-1864-3
  6. Kishimoto, Masashi Chapter 199 // Naruto, Volume 22. — Viz Media, 2007. — С. 9. — ISBN 1-4215-1858-9
  7. «Naruto: Shikamaru Chibi Style PVC Key Chain». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Naruto Basic > Shikamaru Action Figure». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Naruto: Patch - Shikamaru». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 24-ին.
  10. Kishimoto, Masashi Naruto Character Official Data Book Hiden Sha no Sho. — Shueisha, 2008. — С. 344. — ISBN 978-4-08-874247-2
  11. Kishimoto, Masashi Chapter 190 // Naruto, Volume 21. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1855-4
  12. Kishimoto, Masashi Chapter 97 // Naruto, Volume 5. — Viz Media, 2004. — С. 131. — ISBN 1-4215-0241-0
  13. Kishimoto, Masashi Chapter 172 // Naruto, Volume 20. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1088-X
  14. Kishimoto, Masashi Chapter 107 // Naruto, Volume 12. — Viz Media, 2006. — С. 159—160. — ISBN 1-4215-0242-9
  15. Kishimoto, Masashi NARUTO―ナルト―[秘伝・臨の書]. — Shueisha, 2002. — С. 171. — ISBN 4-08873-288-X
  16. Kishimoto, Masashi Chapter 208 // Naruto, Volume 23. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1859-7
  17. Kishimoto, Masashi Chapter 325 // Naruto, Volume 36. — Shueisha, 2006. — ISBN 4-08-874288-5
  18. Kishimoto, Masashi Chapter 338 // Naruto, Volume 37. — Shueisha, 2007. — ISBN 4-08-874338-7
  19. Kishimoto, Masashi Chapter 108 // Naruto, Volume 12. — Viz Media, 2006. — ISBN 1-4215-0242-9
  20. Kishimoto, Masashi Chapter 182 // Naruto, Volume 21. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1855-4
  21. Kishimoto, Masashi Chapter 235 // Naruto, Volume 26. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1862-7
  22. Kishimoto, Masashi Chapter 318 // Naruto, Volume 35. — Shueisha, 2006. — С. 176. — ISBN 4-08-874273-1
  23. Kishimoto, Masashi Chapter 327 // Naruto, Volume 36. — Shueisha, 2006. — ISBN 4-08-874288-5
  24. Kishimoto, Masashi Chapter 331 // Naruto, Volume 37. — Shueisha, 2007. — ISBN 4-08-874338-7
  25. White, Charles. (2008 թ․ հոկտեմբերի 15). «Naruto: The Battle Begins: Naruto vs. Sasuke Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
  26. White, Charles. (2008 թ․ հունվարի 30). «IGN: «The Promise That Could Not Be Kept» Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
  27. Rich, Justin. (2007 թ․ հոկտեմբերի 4). «Naruto Box Set 04 (also w/special edition)». Mania.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  28. Moure, Dani. (2008 թ․ ապրիլի 21). «Naruto Unleashed Set 3:1». Mania.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկամարու Նարա» հոդվածին։