«Շեքսպիրյան Գլոբուս» (անգլ.՝ Shakespeare's Globe), «Գլոբուս» թատրոնի վերակառուցված շենք, Էլիզաբեթյան բեմահարթակ, որի համար Ուիլյամ Շեքսպիրը գրել է իր պիեսները[1], որը գտնվում է Լոնդոնի Բորո Սաութվորքում Թեմզա գետի հարավային մասում։ Գլխավոր թատրոնը կառուցվել է 1599 թվականին, ոչնչացվել է կրակից 1613 թվականին, վերակառուցվել 1614 թվականին, իսկ հետո քանդվել 1644 թվականին։ Ժամանակակից «Գլոբուս» թատրոնը ակադեմիական մոտեցում է ձեռք բերել 1599 և 1614 թվականներին եղած փաստերի հիման վրա։ Այն բավականին իրատեսական էր, չնայած ժամանակավոր անվտանգության պահանջներին, և համեմատած թատրոնի գլխավոր կառույցի, որը տեղավորում էր 3,000 հանդիսատես՝ նորը տեղավորում էր միայն 1,400-ը[2][3]։

Շեքսպիրյան Գլոբուս
Տեսակթատրոն, reconstructed structure?, թատրոն բաց երկնքի տակ և տեսարժան վայր
Երկիր Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրըՍաութուրք
Հիմնադրման ամսաթիվ1997
ՃարտարապետՊենտագրամ
Կայքshakespearesglobe.com
 Shakespeare's Globe Վիքիպահեստում

«Շեքսպիրյան Գլոբուսը» հիմնադրվել է դերասան, ռեժիսոր Սեմ Ուանամեյքըրի կողմից, կառուցվել է գլխավոր թատրոնի տեղանքից մոտավորապես 230 մետր (750 ոտնաչափ) հեռավորության վրա և բացվել հանրության առջև 1997 թվականին՝ «Հենրի V»-ը պիեսի ներկայացմամբ։ Տեղանքը ներառում էր նաև Սեմ Ուանամեյքըրի բեմահարթակը՝ ներքին թատրոնը, որը բացվել է 2014 թվականին։ Այն ավելի փոքր և մոմերով լուսավորված սենյակ էր՝ կառուցված «Jacobean London»-ի բեմահարթակների կառուցվածքի հիման վրա։ «Sackler Studios»-ը ուսումնական և փորձարարական ստուդիա համալիր է, որը գտնվում է հիմնական տարածքի անմիջապես կողքը։

Միշել Թերրին ներկայիս գեղարվեստական ղեկավարն է։ Նա հիմնադիր գեղարվեստական ղեկավար՝ Մարկ Ռայլենսից հետո, կազմակերպության համար պատասխանատու երկրորդ դերասան-ղեկավարն է։

Նախագծում և շինարարություն խմբագրել

1970 թվականին ամերիկացի դերասան և ռեժիսոր Սեմ Ուանամեյքըրը հիմնադրել է Շեքսպիրյան Գլոբուսի դահլիճը և Միջազգային Շեքսպիրյան Գլոբուսի կենտոնը, որի նպատակն էր ստեղցել գլխավոր Շեքսպիրյան Գլոբուսի կառուցվածքին հավատարիմ մի կառույց հենց հիմնական տեղանքին մոտ Բենկսայդ, Սաութքվարք։ Սա ներշնչանքի աղբյուր դարձավ աշխարհի տարբեր ծայրերում առկա Շեքսպիրյան Գլուբուս կենտրոնների ստեղծման համար, որին նաև մասնակցում էր Ուանամեյքըրը։

 
Բեմահարթակ և պատշգամբեր

Շատերը պնդում էին, որ անհնար էր հենց Գլոբուս թատրոնին նման կառույց ստեղծել՝ նախագծելով այն 16-րդ դարի նորմերին համապատասխան, հակահրդեհային անվտանգության ժամանակակից պահանջների բարդությունների պատճառով, բայց այնուամենայնիվ Ուանամեյքըրը մոտ10 տարի հավատարիմ մնաց իր մտահաղացմանը և նոր Գլոբուս թատրոնը կառուցեց պատմական խորհրդատու Ջոն Օրելի հետազոտության հիման վրա[4]։ Ուանամեյքըրի ցանկությունն էր, որպեսզի Գլոբուսի նոր շինությանը վերակառուցվածքը ավելի շատ նման լինի հենց 1599թ․-ի Շեքսպիրյան ժամանակների թատրոնին, քան դրա 1614 թվականի վերակառուցվածքին[5]։ Հետազոտությունը կատարվել է թատրոնի կառուցվածքի մասին տեղեկությունների հիման վրա, մի շինություն, որից Գլոբուս թատրոնը 1599 թվականինստացել է իրա փայտանյութի հիմանակ մասը՝ որպես ժամանակակից շինության կառուցման սկիզբ։ Սրան գումարվեց 16-րդ դարի վերջին Լոնդոնում մնացած շենքերի ուսումնասիրությունները, համեմատելով ժամանակի այլ թատրոնների (հատկապես «Fortune Playhouse»-ից, որի հետ պայմանագիրը դեռ պահպանվում է) և առաջին Գլուբուսի ժամանակակից նկարների և նկարագրությունների հետ[6]։ Գործնական պատճառներով 1614 թվականի վերակառուցվածքի որոշ առանձնահատկություններ չեն ներառվել ժամանակակից նախագծի մեջ, օրինակ՝ դրսի աստիճանները[7]։ Նախագծող թիմը կազմված էր ճարտարապետ ՝ Թեո Քրոսբին Պենտագրամից, կառուցվածքային և ծառայությունների ինժեներ Բուրո Հեփփոլդը, և քանակի պատասխանատուներ «Բոյդեն անդ Քո»-ից։ Շինարարությունը, կառուցվածքի մասին հետազոտությունը և պատմական ձևավորման մանրամասները կառավարվում էին «Մքքարդի ընդ Քո»-ի կողմից[8]։

1994 թվականին Շաֆթեսբըրի պողոտայում գտնվող թատրոններից մեկը անվանվել է Գլոբուս թատրոնի անունով, անունը գործածելի դարձնելու և շփոթմունքից խուսափելու համար, բայց այդ տարի այն վերանվանվեց «Գիլգուդ թատրոն»[9]։ Թատրոնը բացվել է 1997 թվականին[10] «Շեքսպիրյան Գլոբուս թատրոն անվան տակ» և ամեն ամառ բեմադրվում էին ներկայացումներ։ Առաջին գեղարվեստական ղեկավար դարձավ Մարկ Ռայլենսը 1955 թվականին և հաջողությունների հասավ 2006 թվականինԴոմինիկ Դրոմգուլի շնորհիվ[11]։ 2016 թվականի հունվարին Էմմա Ռայսը սկսեց իր գործունեությունը որպես Գլոբուսի երրորդ գեղարվեստական ղեկավար[12], բայց 2016 թվականի Հոկտեմբեր ամսին հայտարարեց, 2018 թվականի ապրիլին իր հրաժարականի մասին[13][14]։ 2017 թվականի Հուլիսի 24-ին հայտարարվեց, որ նրան կփոխարինի դերասան և գրող՝ Միշել Թերրին[15]։

 
Գլոբուսի նկարը վերևից
 
Ռոմեո և Ջուլիետ ներկայացումը Գլոբուս թատրոնում

Թատրոնը գտնվում է Բենկսայդում, գլխավոր տեղանքից ձգվում էր մոտավորապես 230 մետր (750 ոտնաչափ) և չափվում էր կենտրոնից կենտրոն[16]։ Շեքսպիրյան ժամանակներում Թեմզան ավելի վարար էր և մեծ, և գլխավոր Գլոբուսը գտնվում էր հենց նրա ափին, չնայած այդ տարածքը հիմա հեռու է գետից, այնուամենայնիվ Գլոբուսը վերակառուցեցին հենց այդ տարածքում՝ ստեղծելու իրական Գլոբուսի մթնոլորտը։ Ինչպես իրական Գլոբուսը, այնպես էլ ժամանակակից թատրոնն ունի բաց բեմ, որը նախագծված է հսկայական և կլոր սրահով՝ երեք կողմից ժրջապատված թատերահարթակներով։ Ամֆիթատրոնի միակ ծածկված մասը՝ բեմահարթակն ու նստատեղերն են։ Ներկայացումները բեմադրվում են ամառվա ընթացքում՝ սովորաբար մայիսից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում, իսկ ձմռանը թատրոնը օգտագործվում է կրթական նպատակներով։ Լինում են նաև շուրջտարյա շրջագայությունններ։ Որոշ գործերի հիման վրա նկարահանվում են ֆիլմեր և ցուցադրվում են Գլոբուսի էկրաններով և DVD տարբերակով։ Վերակառուցվածքը բավականին լավ է հետազոտվել, այնպես, որ նոր շինությունը իրական շենքի հնարավորին չափ նման կնկնօրինակն էր։ Քանի որ տեղանքի և կառուցվածքի համար վերջնական նախագծումներ էին արվում, այն նպաստեց Ռոզ թատրոնի ավերակների հայտնաբերմանը, որը գտնվում էր անմիջապես Գլոբուս թատրոնի հարևանությամբ։ Շենքն ամբողջությամբ կառուցված է անգլիական կաղնուց «mortise and tenon» ոճով։ Նստատեղերը սովորական նստարաններ են (չնայած ներկայացումների համար կարող են բարձիկներ բերել)։ Գլոբուսը առաջին և միակ թատրոնն է, որին թույլատրվել է ունենալ ծղոտե տանիք 1666 թվականի մեծ հրդեհից հետո։ Ժամանակակից ծղոտները հրդեհից լավ պաշտպանված են, առաստաղի ցնցուղը կարող է պաշտպանել հրդեհից։ Թատրոնն ունի ընդարձակ ետնաբեմ, դերասանների և երաժիշտների համար նախատեսված տարածքներ՝ ժամանակակից նախասրահ, ռեստորան, նվերների խանութ և այցելուների սենյակ։ Նստատեղերի քանակը 875[17] են և լրացուցիչ 700 պարտերներ[18], որով հանդիսատեսի քանակությունը դառնում է Շեքսպիրյան ժամանակների հանդիսատեսի մոտավորապես կեսի չափ։ Առաջին 19 սեզոնների ընթացքում ներկայացումները բեմադրվում էին այնպես, որ կրկնօրինակվի իրական Շեքսպիրյան Գլոբուսի մթնոլորտը, չկային ոչ մի լուսային էֆեկտներ, և ներկայացումները բեմադրվում էին ցերեկային և երեկոյան լույսի ներքո (ներքին հարդարանքի լուսավորյան շնորհիվ), ոչ խոսափողեր կային և ոչ էլ բարձրախոսներ կամ ուժեղացուցիչներ։ Երաժշտությունը կենդանի էր, այնպես, որ դերասաններն ու հանդիսատեսը կարող էին տեսնել միմյանց հետ ազատ շփվել։ Սովորաբար ներկայացոմները լինում են համպատրաստից՝ ստեղծելու 1599 թվականի Շեքսպիրայն պայմանները։ Ժամանակակից թատրոնի պայմանական սարքավորումները՝ լուսավորությունը և բարձրախոսերը այդ ժամանակահատվածում չի օգտագործվել։ 2016 թվականի սեզոնի սկզբին, նոր գեղարվեստական ղեկավար Էմմա Ռայսը սկսեց փարձարկումներ կարատել թատրոնի տարածքում՝ տեղադրելով ժամանակավոր լուսավորություն և թայնային սարքավորումներ։ Այնուհետև ներկայիս ղեկավար Միշել Թերրին ետ վերադարձրեց առաջվա պայմանները՝ վերացնելով սարքավորումները[19]։ Գլոբուս թատրոնն աշխատում է առանց որևէ պետական դրամական օժանդակության և ունի տարեկան £24 միլիոն եկամուտ[19]։

Սեմ Ուանամեյքըր դահլիճ խմբագրել

Գլոբուս թատրոնին հարակից գտնվում է Սեմ Ուանամեյքըրի դահլիճը, ներքին թատրոն՝ ստեղծված «յակոբյան ժամանակաշրջան»-ից հետո և այն օգտագործվում է ներկայացումների համար ձմռանը, երբ գլխավոր թատրոնը չի գործում։

Կարդացված չմոռացված խմբագրել

«Կարդացված չմոռացված»-ն պիեսների հավաքածու է կամ բեմականացված ներկայացումների խոսքերի ժողովածու, որը 1995 թվականից սկսած Շեքսպիրյան Գլոբուսում ներկայացվել է որպես կրթական ծրագրի մի մաս։ Պիեսներն ընտրվում են 1576-1642 թվականներին ընկած ժամանակահատվածներից։ Այս պիեսները բեմադրվում են Շեքսպիրյան Գլոբուս Սաքլեր ստուդիայում և այլ թատրոններում, դահլիճներում, փառատոններին և համազգային միջոցառումների ժամանակ[20]։ 2013 թվականին տեղի է ունեցել «Կարդացված չմոռացված»-ի ներկայացումները Վայլդերնես և Գլաստոնբըրի փառատոների ժամանակ[21]։ Պիեսների համար պատահականության սկուզբունքով ընտրվել է Ռոբերտ Դաբորնեսը ՝ «Քրիստոնեացված թուրք»[22] ներկայացման մեջ։

Գլոբուսը էկրանին խմբագրել

Գլոբուսի արտադրանքը մշտապես ցուցադրվում է կինոթատրոններում և և թողարկվում ձայնասկավառակներով։ 2015 թվականին ստեղծվել է Globe Player-ը, որը իրենից ներկայացնում է պահանջարկ ունեցող վիդեո ծառայություններ և որը հեռուստադիտողներին հնարավորություն է տալիս դիտել պիեսները նոութբուքերի և շարժական սարքերի վրա։ Թատրոնն աշխարհում միակն է, որ իր պիեսները ցուցադրել է տեսանյութերով[23]։

Այլ կրկնօրինակումներ խմբագրել

Գլոբուսի կրկնօրինակումներն ու ազատ թարգմանությունները տարածվել են ամբողջ աշխարհում։

Արգենտինա
 
Շեքսպիրյան թատրոն (Բուենոս Այրես, Արգենտինա)
Գերմանիա
Իտալիա
Ճապոնիա
Նոր Զելանդիա
Միացյալ Նահանգներ

Արտաքին հղումներ խմբագրել

Audio description of Shakespeare's Globe by Alison Balsom.
Audio description of the gates of the theatre by Mark Rylance

Գրականություն խմբագրել

  • Carson and Karim-Cooper 'Shakespeare's Globe: A theatrical Experiment' Cambridge University Press, 2008, 978-0521701662
  • Day, Barry: This Wooden 'O': Shakespeare's Globe Reborn. Oberon Books, London, 1997. 1-870259-99-8.
  • Rylance, Mark: Play: A Recollection in Pictures and Words of the First Five Years of Play at Shakespeares's Globe Theatre. Photogr.: Sheila Burnett, Donald Cooper, Richard Kolina, John Tramper. Shakespeare's Globe Publ., London, 2003. 0-9536480-4-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shakespeare in performance», Wikipedia (անգլերեն), 2019 թ․ հունիսի 18, Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին
  2. Mulryne, J. R. Shewing, Margaret. Gurr, Andrew. Shakespeare's Globe Rebuilt. Cambridge University Press (1997) 978-0521599887 p. 21
  3. Steves, Rick. Openshaw, Gene. Rick Steves London 2015. Avalon Travel (2014) 978-1612389769
  4. Martin, Douglas (2008 թ․ հոկտեմբերի 30). «John Orrell, 68, Historian on New Globe Theater, Dies». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. Gurr, Andrew (1997). «Shakespeare's Globe: a history of reconstruction». In Mulryne, J. R.; Shewring, Margaret (eds.). Shakespeare's Globe Rebuilt. Cambridge, England: Cambridge University Press. էջ 38. ISBN 0-521-59988-1.
  6. Greenfield, Jon (1997). «Timber framing, the two bays and after». In Mulryne, J. R.; Shewring, Margaret (eds.). Shakespeare's Globe Rebuilt. Cambridge, England: Cambridge University Press. էջեր 102–3. ISBN 0-521-59988-1.
  7. Bowsher, Julian; Miller, Pat (2010). «The New Globe». The Rose and the Globe – playhouses of Shakespeare's Bankside, Southwark. Museum of London. էջ 162. ISBN 978-1-901992-85-4.
  8. McCurdy, Peter. «The Reconstruction of the Globe Theatre». McCurdy & Co. Ltd. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 18-ին.
  9. Lloyd, Matthew (2019). «The Gielgud Theatre, Shaftesbury Avenue, London: Formerly - The Hicks Theatre / The Globe Theatre». arthurlloyd.co.uk. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. Phelan, Peggy (2006). Hodgdon, Barbara; Worthen, William B (eds.). A Companion to Shakespeare And Performance. Cambridge, MA: Blackwell Publishers. էջ 14. ISBN 1-4051-1104-6.
  11. «Dominic Dromgoole appointed Artistic Director». The Shakespeare Globe Trust. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.
  12. BBC Radio 4, "New Globe director on changes to Shakespeare", Best of Today, 5 January May 2016.
  13. Hemley, Matthew (2016 թ․ հոկտեմբերի 25). «Emma Rice departure: the industry reacts to 'backwards step' and Globe's 'loss of nerve'». The Stage.
  14. Ellis, David (2016 թ․ հոկտեմբերի 25). «Emma Rice to stand down from the Globe as board choose to return to old style». Evening Standard.
  15. «Michelle Terry is the New Artistic Director of Shakespeare's Globe». Shakespeare's Globe Blog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  16. Measured using Google Earth.
  17. This number can be derived by counting all seats on the detailed seating plans that are shown after selecting an event and start the booking procedure at «Shakespeare's Globe Theatre, London». online. Shakespeare's Globe Theatre, London. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին. and adding another 20 for the "Gentlemen's Rooms" («Shakespeare's Globe». Gentlemen's Rooms. Shakespeare's Globe Theatre, London. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.)
  18. «Shakespeare's Globe :: Seating Plan and Ticket Prices». Shakespeare's Globe. 2009. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  19. 19,0 19,1 «Globe director Michelle Terry on untapped potential in Shakespeare's great plays». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  20. Read Not Dead. Shakespeare's Globe. Archived 23 June 2013.
  21. Read Not Dead On The Road. Shakespeare's Globe. Archived 30 May 2014.
  22. Kirwan, Peter (2014 թ․ հոկտեմբերի 6). «Bardathon Review of Christian Turn'd Turk». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  23. Association, Press (2014 թ․ նոյեմբերի 4). «Shakespeare on demand: Globe theatre launches digital player». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  24. «Teatro Shakespeare -». www.teatroshakespeare.com.
  25. «It's All Shakespeare! – The Globe and its Festival. – Shakespeare-Festival Neuss». www.shakespeare-festival.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  26. Willey, David ( 14 October 2003), "Italy gets Globe Theatre replica", BBC News.
  27. «Shakespeare Hall – MEISEI University».
  28. «Company». Oregon Shakespeare Festival.
  29. The Globe Theatre, 1936 Texas Centennial Exposition at State Fair Dallas
  30. The Old Globe, San Diego.
  31. «Shows». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
  32. «Rose Theater». Blue Lake. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեքսպիրյան Գլոբուս» հոդվածին։