«Շերլի» (անգլ.՝ Shirley), անգլիացի գրող Շառլոթ Բրոնտեի վեպը։ Գրել է 1849 թվականին Կարրեր Բել կեղծանվամբ։ Վեպը գրելիս հեղինակը ներշնչվել է չարտիստական շարժման կենդանի տպավորություններով։ Շառլոթ Բրոնտեն «Շերլի»-ն գրել է իր համար դժվար ժամանակաշրջանում։ Վեպի աշխատանքներն սկսելուց առաջ՝ թոքախտից մահացել են Շառլոթի եղբայր Բրենուելը և երկու քույրերը՝ Էմիլին և Էննը[1]։

Շերլի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսոցիալական վեպ
Ձևվեպ
ՀեղինակՇառլոթ Բրոնտե
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1849
ՏեսարանՅորքշիր
ՀրատարակչությունSmith, Elder & Co.
Հրատարակվել է1849
ՆախորդՋեյն Էյր
ՀաջորդՓոքր քաղաք
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/charlotte-bronte/shirley

Գործող անձինք խմբագրել

  • Ռոբերտ Մուր (անգլ.՝ Robert Gérard Moore), գործարանատեր, ում գործը կասեցրել են լուդիտների ապստամբության պատճառով։ Կարոլինայի ազգական եղբայրն է։
  • Լուի Մուր (անգլ.՝ Louis Gérard Moore), Ռոբերտի եղբայրը, որպես տնային դաստիարակ աշխատում է պարոն Սիմփսոնի՝ Շերլիի հորեղբոր տանը։
  • Կարոլինա Հելսթոուն (անգլ.՝ Caroline Helstone), անինքնավստահ, ամոթխած, բայց խելացի ու շնորհալի աղջիկ է։ Շերլիի մտերիմ ընկերուհին է։ Կարծիք կա, որ Կարոլինայի նախատիպը եղել է Էնն Բրոնտեն, բայց Շառլոթի ընկերուհին՝ Էլեն Նասին, պնդում է, որ կերպարի նախատիպը ինքն է եղել։
  • Շերլի Կիլդար (անգլ.՝ Shirley Keeldar), հարուստ ժառանգորդուհի, քմահաճ, անկախ և վճռական երիտասարդ կին։ Իր առաջին կենսագիր Էլիզաբեթ Գասկելլին Շառլոթն ասել է, որ Շերլին իր քրոջ՝ Էմիլիի դիմանկարն է՝ լիության և բարեկեցության մեջ։ Սակայն Էլեն Նասին, ով նույնպես Էմիլիի մտերիմն էր, նրանց միջև ընդհանուր գծեր չի գտել[2]։
  • Պարոն Յորք (անգլ.՝ Hiram Yorke), տեղացի հողատեր։

Գործողությունների ժամանակահատված խմբագրել

Շառլոթն իր վեպում անդրադարձել է դարասկզբի՝ լուդիտների՝ մեքենաներ ոչնչացողների ապստամբությանը։ Նա շատ բան գիտեր այդ տարերային աշխատանքային շարժման մասին, որը բռնկվեց 1811-1816 թվականներին։ Անգլիայի հյուսիսային շրջանները (այդ թվում՝ Յորքշիրի կոմսությունը՝ Շառլոթի հայրենիքը) դարձան ապստամբության օջախները։ Տեխնիկական գյուտերը և մեքենաների ներդրումը գործարանատերերին թույլ տվեցին աշխատանքից ազատել բազմաթիվ ջուլհակների և ուժեղացնել շահագործումը՝ մնացածներին վախեցնելով նոր պաշտոնազրկումներով։ Հուսահատության եզրին գտնվող գործազուրկները իրենց զայրույթը թափում էին սարքավորումների վրա։ Նրանք իրենց անվանում էին լուդիտներ՝ ի պատիվ լեգենդար Լուդի, ով իբր դեռևս 18-րդ դարում առաջինն է կոտրել գործելու մեքենան։

Շառլոթը հասկանում է, որ հեղափոխության ճանապարհը ելք չէ ստեղծված իրավիճակից։ «Մեկ այլ՝ ավելի կատարյալ մահուդե գործարան կբարձրանա դրա ավերակների վրա, և ուրիշ՝ ավելի գործունյա սեփականատեր կզբաղեցնի նրա տեղը», - ասում է Ռոբերտ Մուրը (վեպի հերոսը)։ Վեպի վերջում փոքրիկ գործարանը փոխակերպվում է մեծ, ծաղկուն ձեռնարկության։ Այն շրջապատված է ամբողջ քաղաքով, որտեղ Շերլիի և Կարոլինայի հովանավորությամբ աշխատավորներն ապրում են լավ պայմաններում.

  Կարծես թե Ռոբերտ Մուրի կանխատեսումները ամեն դեպքում իրականացան։ Ոչ այդքան վաղ ես այցելել եմ մի հովիտ, որտեղ նախկինում, ասում են՝ եղել են միայն վայրի կանաչ թփուտներ։ Այնտեղ ես տեսա, որ գործարանատերի երազանքները առարկայացել են քարե և աղյուսե շինությունների, սև լայն ճանապարհի, տների ու այգիների տեսքով։ Նույն տեղում տեսա մի մեծ գործարան՝ այնպիսի բարձր խողովակով, որը կարող է մրցել Բաբելոնի աշտարակի հետ»[3]։  

«Շերլի» վեպն աչքի է ընկնում առաջ քաշած խնդրի համարձակությամբ, որում 19-րդ դարի սկզբի սոցիալ-պատմական իրադարձությունների ֆոնին (Նապոլեոնյան պատերազմներ, Անգլիայի ցամաքային շրջափակում, լուդիտների ի հայտ գալ), պատկերվում է աշխատողների և գործարանատիրոջ պայքարը։ Իրադարձությունները տեղի են ունենում 1812 թվականին, սակայն նկարագրվում են՝ հաշվի առնելով չարտիստական շարժումը։

Բրոնտեն գրում է «աղքատության արդյունքում ծնված ատելության» մասին։ Աշխատողների վրդովմունքն ու բողոքը նա համարում է նրանց կյանքի անտանելի ծանր պայմանների օրինաչափ հետևանք։ Պայքարի հեղափոխական մեթոդների կողմնակից չլինելով՝ Շառլոթ Բրոնտեն հնարավոր է համարում ժողովրդի վիճակը բարելավել բուրժուազիայի «խելամիտ» գործունեությամբ և վեպի վերջում առաջարկում է հասարակության վերափոխման ակնհայտ ուտոպիստական ծրագիր[4]։

Սյուժե խմբագրել

«Շերլի»-ն սերունդների, սեռերի և սոցիալական շերտերի կոնֆլիկտի բուռն նկարագրություն է։ Գործարանատեր Ռոբերտ Մուրը պատրաստվում է ամուսնանալ Շերլիի հարուստ ժառանգորդուհու հետ, թեև իր սիրտը պատկանում է անօժիտ Կարոլինային, իսկ ինքը՝ Շերլին, սիրահարված է Ռոբերտի եղբորը՝ աղքատ ուսուցչին։

Գրելու ոճ խմբագրել

Ի տարբերություն «Ջեյն Էյր» վեպի, որը գրված է գլխավոր հերոսուհու առաջին դեմքով, «Շերլի»-ն պատմվում է երրորդ դեմքով։ Իր երրորդ «Փոքր քաղաք» վեպում, Շառլոթ Բրոնտեն վերադառնում է իր նախկին՝ գլխավոր հերոսի անունից պատմելու ոճին։

Էկրանավորում խմբագրել

«Շերլի» վեպը էկրանավորվել է միայն մեկ անգամ՝ 1922 թվականին։ Այդ համր կինոն նկարահանվել է ռեժիսոր Բրամբլի կողմից (անգլ.՝ A. V. Bramble): Շերլիի դերում հանդես է եկել դերասանուհի Կարլոտա Բրիսին (անգլ.՝ Carlotta Breese):

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Վեպի լույս տեսնելուց հետո Շերլի անունը աներևակայելի տարածում ստացավ, ընդ որում, անունը կարելի է օգտագործել ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար։

Վեպի գլխացանկ խմբագրել

  • Գլուխ I. Լեվիտներ
  • Գլուխ II. Ֆուրգոններ
  • Գլուխ III. Պարոն Յորք
  • Գլուխ IV. Պարոն Յորք (Շարունակություն)
  • Գլուխ V. Տնակը հովտում
  • Գլուխ VI. Կորիոլան
  • Գլուխ VII. Հյուր քահանաները
  • Գլուխ VIII. Նոյ և Մովսես
  • Գլուխ IX. Բրայերմեյնս
  • Գլուխ Х. Ծեր աղջիկները
  • Գլուխ XI. Ֆիլդհեդ
  • Գլուխ XII. Շերլի և Կարոլինա
  • Գլուխ XIII. Հետագա գործնական հարաբերություններ
  • Գլուխ XIV. Շերլին հանգիստ է փնտրում բարի գործերում
  • Գլուխ XV. Պարոն Դոննի վտարումը
  • Գլուխ XVI. Հոգեգալուստ
  • Գլուխ XVII. Դպրոցական տոն
  • Գլուխ XVIII. Որը սիրալիր ընթերցողը կարող է բաց թողնել
  • Գլուխ XIX. Ամառային գիշեր
  • Գլուխ XX. Հաջորդ օրը
  • Գլուխ XXI. Տիկին Պրայորը
  • Գլուխ XXII. Երկու կյանք
  • Գլուխ XXIII. Երեկոյան՝ հյուր
  • Գլուխ XXIV. Մահվան հովիտ
  • Գլուխ XXV. Արևմտյան քամի
  • Գլուխ XXVI. Աշակերտական հին տետրեր
  • Գլուխ XXVII. Առաջին «կապույտ գուլպան»
  • Գլուխ XXVIII. Ֆեբ
  • Գլուխ XXIX. Լուի Մուր
  • Գլուխ XXX. Խոստովանություն
  • Գլուխ XXXI. Հորեղբայրը և զարմուհին
  • Գլուխ XXXII. Դպրոցականը և անտառային հավերժահարսը
  • Գլուխ XXXIII. Մարտինը գործի է անցնում
  • Գլուխ XXXIV. Տնային տարաձայնություններ
  • Գլուխ XXXV. Որտեղ գործը առաջ է գնում, բայց ոչ շատ
  • Գլուխ XXXVI. Գրվել է հիանալի սենյակում
  • Գլուխ XXXVII. Եզրափակիչ
  • Մեկնաբանություններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ed. Denise Evans and Mary L. Onorato. (2004). «"Brontë, Shirley Charlotte: Introduction." Nineteenth-Century Literary Criticism». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Brontë, Charlotte (2008). Margaret Smith, Herbert Rosengarten, Janet Gezari (ed.). Shirley. England: Oxford University Press. ISBN 978-0-19-954080-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  3. Shirley, by Charlotte Brontë
  4. Роман Шарлотты Бронте «Шерли»

Գրականություն խմբագրել

  • Бронте Шарлотта. Джейн Эйр / предисловие 3. Гражданской, пер. с англ. В.Станевич. — М.: Правда, 1988. — 512 с. — 1 500 000 экз.
  • Бронте Шарлотта. Шерли. — Санкт-Петербург, Харьков: МиМ, "Фолио", 1994. — 521 с. — 50 000 экз. — ISBN 5-86459-148-3.
  • Бронте Шарлотта. Шерли. Эшворт. — М.: Эксмо-Пресс, 2006. — 640 с. — 7 100 экз. — ISBN 5-04-008493-5.

Արտաքին հղումներ խմբագրել