Շեշուպե (Շեշուպա, Շյաշուպե, լեհ.՝ Szeszupa, լիտ.՝ Šešupė), գետ Լեհաստանում (ակունքը), Լիտվայում և Ռուսաստանի Կալինինգրադի մարզում, Նեման գետի (Նյամունասա) ձախակողմյան վտակը։ Շեշուպե տարածքը սահմանամերձ է համարվում Կալինինգրադի մարզիի և Լիտվայի համար։

Շեշուպե
Շեշուպեն Նեմանի շրջանում
Բնութագիր
Երկարություն299
Ավազանի մակերես6100 կմ²
ԱվազանՆեման/Բալթիկ ծով
Ջրի ծախս33.2
Ջրահոսք
Ակունքլեհական Սուվալկի քաղաքից 18 կմ հյուսիս
Ակունքի տեղակայումSzeszupka?
Կոորդինատներ54°16′24″ հս․ լ. 23°02′27″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանՆեման
Գետաբերանի տեղակայումՆեման
Բարձրություն6.3 մ
Կոորդինատներ55°03′16″ հս․ լ. 22°11′50″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերPotopka?, Szelmentka?, Wigra?, Šešupėlis?, Rausvė?, Kirsna?, Skriaudupis (Šešupė)?, Ūdrupis?, Širvinta?, Dovinė?, Sasna?, Pilvė?, Višakis?, Nova?, Aukspirta?, Siesartis?, Jotija?, Milupė? և Sūduonia?
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Լիտվա Լիտվա
Ռուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՆեմանի շրջան,
Կրասնոզնամենսկի շրջան
ՋրահավաքՆեմանի ավազան
Գետը Վիքիպահեստում

Ջրագրություն խմբագրել

Գետի երկարությունը 298 կիլոմետր է[1] (27 կիլոմետրը Լեհաստանի տարածքում է, 158 կիլոմետրը՝ Լիտվայի, 62 կիլոմետրը՝ Ռուսաստանի, բացի դրանից գետի 51 կիլոմետրը հոսում է Լիտվայի և Ռուսաստանի սահմանով), ավազանի մակերեսը 6104,8 կմ² է[1]։

Սկիզբ է առնում լեհական Սուվալկի քաղաքից 18 կմ հյուսիսում։ Սնումը խառն է, առավելապես անձրևաջրային։ Ջրի տարեկան միջին ծախսը ակունքից 43 կմ հեռու 33,2 մ³/վրկ է։ Սառցակալում է նոյեմբերի կեսերից մինչև հունվար, սառույցը հալվում է փետրվարի վերջերից մինչև ապրիլի սկիզբ։ Շեշուպե գետի ափին են տեղակայված Լիտվայի Կալվարիա, Մարիյամպոլե, Կուդիրկոս-Նաումեստիս քաղաքները, ինչպես նաև Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Կրասնոզնամենսկ քաղաքը[2]։

Անվանումը խմբագրել

19-20-րդ դարերի բառարաններում և հիշատակարաններում օգտագործվում է Շեշուպա գրելաձևը, 20-րդ դարի վերջից՝ Շեշուպե։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեշուպե» հոդվածին։