Շեննոն Կառլ Լետո (անգլ.՝ Shannon Carl Leto, մարտի 9, 1970(1970-03-09), Բոսիեր Սիթի, Բոսիեր շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երաժիշտ։

Շենոն Լետո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունShannon Leto
Ի ծնե անունՇենոն Կարլ Լետո
Նաև հայտնի է որպեսShanimal
Ծնվել էմարտի 9, 1970(1970-03-09) (54 տարեկան)
Բոսիեր Սիթի, Բոսիեր շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, սփեյս-ռոք, նեո-պրոգրեսիվ ռոք, հարդ ռոք, փոսթ-գրանջ, պրոգրեսիվ ռոք
Մասնագիտությունդերասան, ֆոտոգրաֆ, երաժիշտ, հեղինակ-երգահան, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներհարվածային գործիքներ, կիթառ
ԼեյբլEMI
Virgin
Immortal
Անդամակցություն30 Seconds to Mars
ԿապվածThirty Seconds to Mars
The Wondergirls, Street Drum Corps
Անտուան Բեքս
Կայքthirtysecondstomars.com
 Shannon Leto Վիքիպահեստում

Երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոյի ավագ եղբայրը։ Thirty Seconds to Mars ալտերնատիվ ռոք խմբի թմբկահար, որը հիմնադրել են եղբոր հետ 1998 թվականին։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ծնվել է 1970 թվականի մարտի 9-ին Բոսսիեր Սիթիում (քաղաքի կենտրոնին մոտ), Լուիզիանա նահանգ։ Ջարեդ Լետոյի` իր եղբոր հետ մեծացել է ստեղծագործ ընտանիքում, շրջապատված երաժշտական գործիքներով։ Վաղ մանկությունից նա սկսել էր, իր խոստովանությամբ, հարվածել կաթսաներին, որը հետաքրքրություն առաջացրեց նրա մեջ դեպի հարվածային գործիքները։ Շենոնը ինքնուրույն սկսեց նվագել հարվածային գործիքներ, բարաբան, երբ նա դեռ 8 տարեկան էր։ Մանուկ հասակում նա մի քանի տարի ականջակալներով լսում էր ձայնագրություններ, և նվագում դրանց տակ` փորձելով ստեղծել իր ուրույն ոճը։ Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվում քաղաքից քաղաք, հատկապես փոքր քաղաքներ։ Նյու-Յորք տեղափոխվելուց հետո, որտեղ նրա ընտանիքը ապրում էր Metropolitan Opera House-ից ոչ հեռու, նա սկսեց տարվել նաև դասական երաժշտությամբ։ Նրա գնած առաջին ալբոմը Kiss խմբի «Destroyer»-ն էր։ Շենոնի խոսքերով, նրա երաժշտական ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել այնպիսի թմբկահարներ, ինչպիսիք են Ջոն Բոնհեմը, Սյուարտ Քոուփլենդը, Քիթ Մունը, Նիք Մեյսոնը, Լարս Ուլրիխը։

Կարիերայի սկիզբը խմբագրել

Մինչև Thirty Seconds to Mars-ի հայտնի դառնալը, Շենոնը աշխատում էր ջազ-արվեստանոցում։ Նրանց հետ 1 սեզոն նվագելուց հետո, նա գնաց այլ լսումների։ Սակայն նրան չընդունեցին հնչյունագրության մասին բավարար գիտելիքներ չունենալու պատճառով։ Շենոնը ասում է «Երբ ես նվագում էի արհեստանոցում, ես գիտեի, որ իմ մոտ ամեն ինչ ստացվում էր, մինչև այն պահը, երբ իմ դիմաց դրեցին նոտաները»։

Հայտնիություն խմբագրել

 

1998 թվականին, երբ Շենոնը իր փոքր եղբոր՝ Ջարեդի հետ հիմնադրեց Thirty Seconds to Mars խումբը, նա սկսեց քրտնաջան պարապել, 6-7 ժամ օրվա մեջ։ «Ժամանակակից թմբկահար» (անգլ.՝ Modern Drummer) ամսագրին 2006 թվականի փետրվարին տված հարցազրույցի ժամանակ Շենոնը նշել էր. «Փորձերը հատկապես օգնեցին ինձ հարվածային գործիքների վրա ամրապնդել իմ նվագը և այն դարձնել ավելի ճիշտ»։

Շենոնը նաև նշել է, որ նախընտրում է գործիքային կատարումները և էլեկտրոնիկայի հետ էքսպերիմենտները կատարում են նրանք ինքնուրույն։ Բոբ Էզրինը, որը օգնել էր 30 Seconds to Mars-ի առաջին ալբոմի ստեղծմանը, մի անգամ նշել էր. «Շենոնը ամենա ստեղծագործ թմբկահարներից մեկն է, որոնց հետ ես աշխատել եմ։ Նա չի բավարարվում հասարակ ռիթմի ավելացմամբ։ Նրա նվագը ձայնագրություն ընդհանուր հարմոնիայի ամբողջական մասն է։ Նա հրաշալի նվագում է նաև կենդանի կատարումների ժամանակ, և նվագելու ժամանակ հաճելի է նրան հետևելը։ Նա նվագում է այնպիսի եռանդով, որ ուղակի հիպնոզացնում է»։ Իր նվագով Շենոնը ոգեշնչում է իր երկրպագու-երաժիշտներին, ովքեր լսելով և վերլուծելով խմբի կատարումները, լցվում են նոր մտահղացումներով և ցանկությունով ապրել։ Նրանց համերգներից հետո բոլորը անհամբերությամբ սպասում են նրանց հետ հանդիպման մասին, որպեսզի ստանան արժեքավոր պատասխաններ իրենց կուռքից։

Շենոնը ասում է. «Ես սիրում են լինել ետևում։ Ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ խմբում։ Լինել հարվածային գործիքներ նվագող խմբում, դա իհարկե տպավորիչ զբաղմունք է, և դա այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել»։ Իր սիրած գործի համար նա շատ բաներ է զոհաբերել, և, իր խոսքերով, նա չի զղջում իր կորուստների համար։ Նա կարծում է, որ խումբը ոչ միայն նրա աշխատանքն է, այլ նրա կյանքը։ Մնացած ամենը երկրորդական է։

 
Շենոնը 2010 թ հոկտեմբերին Կենտ քաղաքում (Օհայո նահանգ) համերգի ժամանակ

Լրացուցիչ փաստեր խմբագրել

  • Շենոնը նվագում է նաև կիթառ և դաշնամուր։ Նրա խոսքերով, նա միշտ հետաքրքրված է սովորել ինչ-որ նոր բան երաժշտության մեջ։
  • Նրա հետաքրքրությունների մեջ է մտնում նաև մասնագիտացված լուսանկարչությունը։ Շենոնը հետաքրքրվում է նաև աբստրակտ արվեստով և պրոգրեսիվ ռոքով։ Հենց ինքն էր ստեղծել խմբի առաջին ալբոմի նկարը (նշել է Ջարեդ Լետոն
  • Thirty Seconds to Mars խմբում մասնակցությունից բացի, Շենոնը մասնակցել է շրջագայությանը DJ Անտուան Բեքսի հետ։
  • «30 Seconds to Mars», «This Is War», «Love Lust Faith + Dreams» ալբոմների համար եղել է հեղինակ և կատարող այնպիսի երգերի, ինչպիսին են «The Struggle», «L490» և «Convergence»:
  • 2015 թվականի մարտի 9-ին Շենոնը իր հին ընկեր Թրեվիս Անդրեսի հետ գործարկել է սուրճի ընկերություն «Black Fuel Trading Company» անվանմամբ։

Սկավառակագրություն խմբագրել

 
Շենոն Լետո, Իտալիա, 2013 թ հունիս

The Wondergirls խմբագրել

 
Շենոնը շոուի ժամանակ, Լուկա, Իտալիա, 2013 թ հուլիսի 13

1999Drop That Baby

  • 1999Let’s Go All The Way

Thirty Seconds to Mars խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Մինի-ալբոմներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել