Շեղբի վրայով վազողը - 2049 (անգլ.՝ Blade Runner 2049), կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի անգլո-ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ, որը հիմնված է Ֆիլիպ Կ. Դիկի «Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում» սիրավեպի վրա։ 1982 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը[9]։ Ֆիլմը ԱՄՆ-ում կինովարձույթ դուրս եկավ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին[10][11][12][13]։

Շեղբի վրայով վազողը - 2049
անգլ.՝ Blade Runner 2049[1]
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Կանադա
 Հունգարիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2], միստիկ ֆիլմ[2], կիբեռպանկ, հակաուտոպիական ֆիլմ, նեո նուառ, թրիլեր[2], դրամա[2] և մարտաֆիլմ
Թվականհոկտեմբերի 4, 2017[3], հոկտեմբերի 5, 2017[4][5], հոկտեմբերի 6, 2017 և հոկտեմբերի 27, 2017[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Վիլնյով
ՊրոդյուսերՋոնսոն Բրոդերիք, Էնդրյու Կոսով, Բադ Յորկին և Սինտիա Սայքս
Սցենարի հեղինակՀեմփթոն Ֆանչեր և Մայքլ Գրին
ԴերակատարներՌայան Գոսլինգ, Հարիսոն Ֆորդ, Ռոբին Ռայթ, Բատիստա, Աննա դե Արմաս, Սիլվիա Հուկս, Մաքենզի Դեյվիս, Բարխադ Աբդի, Դևիդ Դասթմալչյան, Հիամ Աբբաս, Լենի Ջեյմս, Ջարեդ Լետո, Carla Juri?, Էդվարդ Ջեյմս Օլմոս, Վուդ Հարիս[6], Շոն Յանգ[6], Sallie Harmsen?[6], Էլարիկա Գալախեր[6] և Տոմաս Լեմարկուս[6]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՀանս Ցիմեր և Բենջամին Ուոլֆիշ
ՄոնտաժՋո Ուոքեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, Սան Դիեգո և Լաս Վեգաս
ԿինոընկերությունWarner Bros., Alcon Entertainment, Columbia Pictures, Scott Free Productions, Thunderbird Entertainment? և Warner Bros. Pictures
Տևողություն164 րոպե[7]
Բյուջե150 000 000 $
Շահույթ259 239 658 $[8]
ՆախորդՍայրի վազորդ
Պաշտոնական կայքէջ
 Blade Runner 2049 Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Հեռու ապագայում աշխարհը բնակեցված է մարդկանցով և ռեպլիկատներով, որոնք ստեղծված են իրականացնելու ամենածանր աշխատանքները։ Ոստիկանության սպա՝ Կեյի աշխատանքը, աճող լարվածության պայմաններում, ռեպլիկանտներին վերահսկողության տակ պահելն է, քանի դեռ նա պատահականորեն չի դառնում գաղտնի ինֆորմացիայի տիրապետող, որը սպառնալիքի տակ է դնում ողջ մարդկության գոյությունը[14]։ Ցանկանալով գտնել այդ գաղտնիքի բանալին, Կեյը որոշում է գտնել Ռիկ Դեկարդին՝ Լոս Անջելեսի ոստիկանության հատուկ ստորաբաժանման նախկին սպային, որն անհետ կորել է բազում տարիներ առաջ[15] :

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ռայան Գոսլինգ Կեյ
Հարիսոն Ֆորդ Ռիկ Դեկարդ
Աննա դե Արմաս Ջոյ
Սիլվիա Հուկս Լավ
Ռոբին Ռայթ լեյտենանտ Ջոշի
Մակկենզի Դևիս Մարիետտա
Կարլա Յուրի դոկտոր Կարլա Ստելլին
Լեննի Ջեյմս պարոն Քոթթոն
Դեյվ Բատիստա Սապպեր Մորթոն
Ջարեդ Լետո Նիանդեր Ուոլես
Բարհադ Աբդի Դոկ Բեդջեր
Դևիդ Դաստմաչյան Կոկո
Խիամ Աբբաս Ֆրեյսա
Վուդ Հարրիս Նանդես
Էդվարդ Ջեյմս Օլմոս Գաֆֆ

Արտադրություն խմբագրել

Լեննի Ջեյմս դերասանի խոսքերով, դա ամենագաղտնի նախագիծն է, որտեղ նա մասնակցություն է ունեցել։ «Երբ ինձ աշխատանքի առաջարկ արեցին, ես ընտրեցի սցենարը։ Ինձ ուղարկեցին 20 էջ իրադարձություններ, որոնք նախորդում էին իմ կերպարին և 20 էջ այն բանից հետո, երբ իմ կերպարն արդեն չկար[16]։ Տեքստը հավելվածի մեջ էր և ես չէի կարող այն բացել այլ սարքավորումների վրա։ Ես չէի կարող սքրինշոթ անել։ Ես չէի կարող այն հիշել։ Ինձ զգուշացրին. «Դուք ունեք 36 ժամ և ապա տեքստը կանհետանա»։ Երբ ես կայացնում էի իմ մասնակցության որոշումը, ինձ ուղարկեցին ողջ սցենարը։ Ես աշխատում էի դրա հետ, սակայն ամեն օր ինձ համար բացում էին նոր էջեր, որոնց հետ ես աշխատում էի որոշակի օր և ես պետք է ստորագրեի դրա համար[17]։ Ես չէի կարող տուն գնալ առանց հատուկ թույլտվության։ Եվ ահա նկարահանումներն ավարտվել են, մուտքն բաց է և ես գնում եմ տուն և ուրախանում եմ՝ իմ ձեռքում ողջ սցենարն է։ 9 ժամ անց իմ iPad-ից ողջ սցենարն անհետացավ ամենախորհրդավոր ձևով»։

Մարքեթինգ խմբագրել

2016 թվականի դեկտեմբերին լույս տեսավ ֆիլմի առաջին տիզերը[18][19]։ Պաշտոնական թրեյլերներում օգտագործվում էր Վանգելիսի բնօրինակ երաժշտական թեման։

Կարճամետրաժ պրիկվելներ խմբագրել

2017 թվականի օգոստոսի 29-ին YouTube-յան ալիքում ColliderVideos լույս տեսավ առաջին պաշտոնական կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է ֆիլմի նախապատմությունը։ Ֆիլմի իրադարձությունները «2036: Nexus-ի վերածնունդ» (2036։ Nexus Dawn) անվան տակ տեղի են ունենում 2036 թվականին, առաջին ֆիլմի իրադարձություններից 17 տարի անց և 13 տարի առաջ մինչև սիքվելի սյուժե։ Սյուժեի կենտրոնում Նիանդեր Ուոլլեսն է՝ Ջարեդ Լետոյի կերպարով։ Հերոսը ներկայացնում է Nexus 9-ի սերիայից ռեպլիկատների նոր տեսակ, որոնց անվանում են կատարյալ[20]։ Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն էր Լյուկ Սքոթը։ Բացի Լետոյից, գլխավոր դերերից մեկը խաղում է Բենեդիկտ Վոնգը[21]։

2017 թվականին ներկայացվեց երկրորդ կարճամետրաժ ֆիլմ-պրիկվելը, որը նույնպես նկարահեց Լյուկ Սքոթը «2048. Փախչելու տեղ չկա» (2048։ Nowhere to run): Իրադարձությունները տեղի են ունենում հիմնական սյուժեից մեկ տարի առաջ և ցույց են տալիս փախուստի դիմած Nexus 8 սերիայի ռեպլիկանտի՝ Սապպեր Մորթոնի պատմությունը[22][23][24][25]։ Նրա դերը կատարեց Դև Բատիստան։ Հետաքրքիր փաստ ՝ Ադամ Սևիջը (Myth Busters այժմ փակ հաղորդման հաղորդավարներից մեկը) որը համարվում է Blade Runner տիեզերքի մեծ երկրպագուն, նկարահանվեց տվյալ կարճամետրաժ ֆիլմի փոքրիկ էպիզոդային դերում[26]։

Ստեղծման ժամանակագրությամբ երրորդ պրիկվելը դարձավ 15 րոպեանոց Blade Runner Black Out 2022 անիմեն, որի սցենարի հեղինակը և ռեժիսորն է դարձել Shinichiro Watanabe, Cowboy Bebop հայտնի անիմեի հեղինակը[15]։ Ժապավենը լույս տեսավ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին և ցույց է տալիս 2022 թվականի իրադարձությունները, երբ ռեպլիկատների կողմից կազմակերպված ահաբեկչության հետևանքով տեղի ունեցավ Մեծ Բլեքաութը՝ բոլոր էլեկտրոնային համակարգերի լրիվությամբ անջատումը և մարդկության էլեկտրոնային գրեթե բոլոր արխիվների վերացում, ինչպես նաև հասկանալի է դառնում, որ առաջին ֆիլմի իրադարձություններից հետո լույս տեսան կյանքի սահմանափակ տևողությամբ (4 տարի) ռեպլիկատների նոր սերիաներ[27][28][29]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակաբաշխությունների և անվանակարգերի ցանկ
Մրցանակ Մրցանակաբաշխության օր Անվանակարգ Թեկնածուներ Արդյունք Հղումներ
Ոսկե թրեյլեր մրցանակաբաշխություն Հունիսի 6, 2017 Լավագույն տիզեր Շեղբի վրայով վազողը - 2049 Հաղթանակ [30]
Հոլլիվուդյան ֆիլմերի մրցանակաբաշխություն Նոյեմբերի 5, 2017 Տարվա պրոդյուսեր Էնդրյու Կոսով, Բրոդերի Ջոնսոն, Բադ Յորկին Հաղթանակ [31]
IndieWire Critic's Poll Դեկտեմբերի 19, 2016 2017 թվականի ամենասպասված ֆիլմը Շեղբի վրայով վազողը - 2049 Հաղթանակ [32][33]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.indiewire.com/2016/10/blade-runner-2049-official-title-sequel-first-image-harrison-ford-ryan-gosling-1201733964/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/blade-runner-2049
  3. http://www.cnc.fr/web/fr/rechercher-une-oeuvre/-/visa/146469
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Internet Movie Database — 1990.
  8. Box Office Mojo — 1999.
  9. «The 'Blade Runner' sequel finally has a title — 'Blade Runner 2049' — but what does it mean?».
  10. Lynch, John (2017 թ․ սեպտեմբերի 28). «The first reviews of 'Blade Runner 2049' are calling it a 'sci-fi masterpiece'». Business Insider. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. Bradshaw, Peter (2017 թ․ սեպտեմբերի 29). «Blade Runner 2049 review – a gigantic spectacle of pure hallucinatory craziness». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Impeccably cool 'Blade Runner 2049' is a ravishing visual feast: EW review». 2017 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. Kohn, Eric (2017 թ․ սեպտեմբերի 29). «Blade Runner 2049 review – Denis Villeneuve's Neo-Noir Sequel Is Mind-Blowing Sci-Fi Storytelling». Indiewire. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. «New 'Blade Runner' has 'its own personality': Villeneuve».
  15. 15,0 15,1 Future Noir Revised & Updated Edition: The Making of Blade Runner - Paul M. Sammon, 2017 Edition
  16. «Ленни Джеймс: "Бегущий по лезвию 2049" обогнал "Ходячих мертвецов" по уровню секретности». www.livelib.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  17. «Worker dies on Blade Runner set». 30 августа 2016 – via www.bbc.com.
  18. Noah Yoo, Matthew Strauss (2017 թ․ հոկտեմբերի 3). «Blade Runner 2049 Soundtrack Detailed, Jóhann Jóhannsson Exit Explained». Pitchfork. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. «Blade Runner 2049 (Original Motion Picture Soundtrack)». Apple Music. 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. «Вышел тизер «Бегущего по лезвию 2049» с Райаном Гослингом и Харрисоном Фордом». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  21. «Rulezoom - Приквел к «Бегущему по лезвию 2049»» (ռուսերեն). rulezoom.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  22. Lynch, John (2017 թ․ սեպտեմբերի 28). «The first reviews of 'Blade Runner 2049' are calling it a 'sci-fi masterpiece'». Business Insider. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  23. Bradshaw, Peter (2017 թ․ սեպտեմբերի 29). «Blade Runner 2049 review – a gigantic spectacle of pure hallucinatory craziness». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. «Impeccably cool 'Blade Runner 2049' is a ravishing visual feast: EW review». 2017 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  25. Kohn, Eric (2017 թ․ սեպտեմբերի 29). «Blade Runner 2049 review – Denis Villeneuve's Neo-Noir Sequel Is Mind-Blowing Sci-Fi Storytelling». Indiewire. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  26. ColliderVideos (2017 թ․ օգոստոսի 29). «Exclusive: Blade Runner 2049 Short Film Reveals What Happened in 2036». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  27. Foutch, Haleigh (2016 թ․ հունվարի 25). «'Blade Runner 2' Officially Starts Filming This July». Collider.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  28. Lesnick, Silas (2016 թ․ սեպտեմբերի 29). «Ryan Gosling Explains How to Win a Trip to the Blade Runner 2 Set». ComingSoon.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  29. Grater, Tom (2016 թ․ դեկտեմբերի 21). «'Blade Runner 2049' will be R-rated, confirms Denis Villeneuve». Screendaily.com.
  30. McNary, Dave (2017 թ․ հունիսի 6). «'Wonder Woman' Wins Top Prize at Golden Trailer Awards». Variety. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  31. The THR Staff (2017 թ․ հոկտեմբերի 19). «Hollywood Film Awards to Honor 'Blade Runner 2049,' 'The Disaster Artist'». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  32. Kohn, Eric (2016 թ․ դեկտեմբերի 19). «2016 Critics Poll: The Best Films and Performances of the Year According to Over 200 Critics». IndieWire. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  33. Greene, Steve (2016 թ․ դեկտեմբերի 19). «2016 IndieWire Critics Poll: Full List of Results». IndieWire. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեղբի վրայով վազողը - 2049» հոդվածին։