Շեղանկյուն է կոչվում այն զուգահեռագիծը (հարթության մեջ), որի բոլոր կողմերը իրար հավասար են։ Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են, և կիսում են անկյունները։ Շեղանկյունը նույնպես օժտված է զուգահեռագծի հատկություններով։ Այն շեղանկյունը, որի անկյուններն ուղիղ են, կոչվում է քառակուսի։

Շեղանկյուն

Ստուգաբանություն խմբագրել

"Շեղանկյուն" բառը առաջացել է հունարեն ῥόμβος (rhombos) բառից, ինչը նշանակում է, մի բան, որ պտտվում է, որը բխում է ῥέμβω (rhembō) շրջադարձել բայից։ Այս բառն օգտագործվել է թե՛ Էվկլիդեսի, թե՛ Արքիմեդեսի կողմից, ովքեր օգտագործել են «պինդ շեղանկյուն» տերմինը երկու ընդհանուր հիմքով կոների համար։

Բնութագիր խմբագրել

  • Պարզ քառանկյունը շեղանկյուն է, միայն այն դեպքում, եթե դա նշվածներից որևէ մեկն է.
  • Զուգահեռագիծ, որի նրա անկյունագիծը ներքին անկյունը կիսում է
  • Զուգահեռագիծ, որի առնվազն երկու հաջորդական կողմերը երկարությամբ հավասար են
  • Զուգահեռագիծ, որի անկյունագծերը ուղղահայաց են միմյանց (orthodiagonal parallelogram)
  • Քառանկյուն, որն ունի չորս հավասար երկարությամբ կողմեր (ըստ սահմանման)
  • Քառանկյուն, որի անկյունագծերը ուղղահայաց են և հատման կետով կիսվում են
  • Քառանկյուն, որի յուրաքանչյուր անկյունագիծը հանդիպակաց անկյունները կիսում է 2 հավասար մասերի
  • Քառանկյուն ABCD, որի վրա գտնվում է P կետ, այնպես որ ABP, BCP, CDP և DAP չորս եռանկյունները համընկնում են
  • Քառանկյուն ABCD, որտեղ ABC, BCD, CDA և DAB եռանկյունների ներգծյալ շրջանագծերը ունեն ընդհանուր կետ

Քառակուսին, որպես շեղանկյան մասնավոր դեպք խմբագրել

Որոշ դեպքերում քառակուսին սահմանում են որպես շեղանկյուն, որի բոլոր անկյունները հավասար են։

Շեղանկյան մակերեսը խմբագրել

 
  • Շեղանկյան մակերեսը հավասար է անկյունագծերի արտադրյալի կեսին։
 
  • Շեղանկյան մակերեսը հավասար է կողմի և բարձրության արտադրյալին։
 
  • Շեղանկյան մակերեսը կարելի է հաշվել նաև։
 ,

որտեղ   — երկու հարակից կողմերի միջև,

կամ՝

 

Ներգծված շրջանագծի շառավիղը խմբագրել

Ներգծված շրջանագծի r շառավիղը կարելի է արտահայտել նաև q և p անկյունագծերով

 

Հերալդիկայում խմբագրել

Համաչափություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել