Շեհզադե Մուստաֆա Մուհալիսի (թուրքերեն՝ Şehzade Mustafa, 1515 - հոկտեմբերի 6, 1553, Էրեգլի, Քոնյայի մարզ, Թուրքիա), օսմանյան սուլթան Սուլեյման I Քանունիի և նրա առաջին կին Մահիդևրան սուլթանի ավագ որդին։ 1533- 1541 թվականներին եղել է Մանիսայի, իսկ 1541- 1553 թվականներին եղել է Ամասիայի վիլայեթի փաշան։

Շեհզադե Մուստաֆա
թուրքերեն՝ Şehzade Mustafa
Դիմանկար
Ծնվել է1515
Մահացել էհոկտեմբերի 6, 1553
Մահվան վայրԷրեգլի, Քոնյայի մարզ, Թուրքիա
ԳերեզմանMuradiye Complex և Q20587092?
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Կրոնիսլամ
ՄասնագիտությունՆահանգապետ
Ծնողներհայր՝ Սուլեյման I, մայր՝ Մահիդևրան Սուլթան
ԵրեխաներNergisşah Sultan?
 Şehzade Mustafa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Շեհզադե Մուստաֆայի մահը

Մուստաֆան ծնվել է 1515 թվականին Մանիսայում՝ օսմանյան ապագա սուլթան Սուլեյման I֊ի ընտանիքում, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Մանիսայի վիլայեթի փաշայի պաշտոնը։ Մայրը եղել է չերքեզուհի Մահիդևրան սուլթանը[1][2][3]։ Մուստաֆան չի եղել Սուլեյմանի ավագ որդին։ 1515 թվականին ապագա սուլթանը արդենի իսկ ունեցել է երկու որդի՝ Մահմուդը և Մուրադը։ 1520 թվականին մահացել է սուլթան Սելիմ I֊ը։ Սուլեյմանը դարձել է նոր սուլթան և ընտանիքի հետ միասին տեղափոխվել Ստամբուլ։ Մեկ տարի անց բնական ծաղիկ հիվանդությունից մահացել են սուլթանի ավագ որդիները, ինչը նշանակում էր, որ Շեհզադե Մուստաֆան դարձել է թագակիր ժառանգը[4][5]։ 1521 թվականին Սուլեյման I֊ը իր հարճ Ռոքսելանայից ունենում է Շեհզադե Մեհմեդին, որին, ըստ որոշ օսմանյան պատմիչների, Սուլեյմանը տեսնում էր որպես իր թագաժառանգ՝ Մուստաֆայի փոխարեն։

Օսմանյան ավանդույթի համաձայն, բոլոր շեհզադեները պետք է անցնեին պետության կառավարման ուսուցման՝ զբաղեցնելով այս կամ այն վիլայեթի փաշայի (սանջաքբեյի) պաշտոնը։ Ավագ որդիները հիմնականում նշանակվում էին Մանիսայի վիլայեթի փաշա։ Մուստաֆա իր մոր հետ Մանիսա է ժամանել 1533 թվականին՝ հանդիսավոր արարողությամբ[6]։ Վենետիկցի դիվանագետներից մեկը 1540 թվականին այսպես է նկարագրել շեհզադեի պալատը և պալատական կյանքում վալիդե սուլթանի ունեցած դերը ՝ «Այն անկրկնելի և հիանալի պալատը այնքան էլ փոքր չէր, քան թե իր հոր պալատը» և «նրա մայրը, ով միշտ նրա հետ էր, սովորեցնում էր շեհզադեին, ինչպես գրավել ժողովրդի համակրանքը»[4]։ 1541 թվականին Շեհզադեի կողմից ավստրիական դեսպանի հետ բանակցությունների պատճառով՝ Սուլեյմանը հեռացրեց իրենից որդուն և նշանակեց վերջինիսի, որպես Ամասիայի փաշա։ Մանիսայում փաշա դարձավ Ռոքսելանայի ավագ որդին Շեհզադե Մեհմեդը։ Ամասիան գտնվում էր մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա, ինչը պակասեցնում էր Մուստաֆայի շանսերը՝ զբաղեցնելու սուլթանական աթոռը հոր մահվան պարագայում։ Սակայն Շեհզադե Մեհմեդը մահանում է 1544 թվականին։ Մահիդևրան սուլթանը կարծում էր, որ Մուստաֆան կվերադառնա Մանիսա, սակայն սուլթանը այնտեղ ուղարկեց Շեհզադե Սելիմին։ Ռոքսելանայի մյուս որդին Շեհզադե Բայազիդը նշանակվեց Իկոնիայի փաշա, իսկ այնուհետև Քյութահյայի փաշա, որոնք շատ ավելի մոտ էին Ստամբուլին, քան թե Ամասիան։ Այն դեպքում, երբ գահի երեք հավակնորդներից երկուսը եղել են Ռոքսելանայի որդիները, Մուստաֆայի կյանքին վտանգ էր սպառնում։ 1533 թվականին Նավաջերոն գրում է, որ «Մուստաֆայի մայրը մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի փրկի որդուն թունավորումից․․․ և նա ունի անսահման հարգանք և հավատամք մոր նկատմամբ»[4]։

Մուստաֆան միշտ եղել է հայտնի և հարգված ժողովրդի շրջանում, այդ իսկ պատճառով նրա գլխատումից հետո մեծ անկարգություններ սկսվեցին։ Երբ նա 9 տարեկան էր, վենետիկցի դիվանագետը գրում է՝ «Նա ունի եզակի տաղանդ։ Շեհզադեն կլինի զինվոր, ինչը սիրում են ենիչերները և կիրականացնի մեծ սխրագործություններ»[7]։ 1553 թվականին, երբ լրացավ շեհզադեի 38 տարեկանը, Նավաջարոն գրում է, որ «անհնար է նկարագրել, թե ինչպես են սիրում և ինչպես է ընդունված Մուստաֆան ժողովրդի կողմից»[7]։

Օսմանյան պատմիչները նշում են, որ Սուլեյման I-ի մահից հետո նրա որդիների միջև պայքարը գահւ համար առավել ակնհայտ է դառնում։ Ինչպես նշում են որոշ պատմիչներ, Հյուրեմը և իր փեսա մեծ վեզիր Ռուստեմ փաշան, տրամադրում էին սուլթանին Մուստաֆայի դեմ՝ մեղադրելով նրան սուլթանի դեմ դավադրության մեջ, որի նպատակը Սուլեյմանին տապալելն էր։ 1553 թվականին թուրք- պարսկական պատերազմի ժամանակ Ռուստեմ փաշան առաջարկեց Մուստաֆային միանալու հոր բանակին, միևնույն ժամանակ զգուշացրեց Սուլեյմանին այն մասին, որ Մուստաֆան գալիս է նրա մոտ այն բանի համար, որ սպանի սուլթանին[8]։ Սուլեյմանը հավատաց, որ իր կյանքին վտանգ է սպառնում և հրամայեց գլխատել որդուն։ Երբ Մուստաֆան մտավ հոր վրանը, որ տեսնի նրան, Սուլեյմանի թիկնազորը շրջապատեց սուլթանական վրանը, որպեսզի «հանցագործը» չկարողանա փախչել։ Արդյունքում Մուստաֆան սպանվում է[9]։ Մի քանի օր անց գլխատվում է նաև Մուստաֆայի յոթնամյա որդին՝ Մեհմեդը[10]։ Անհայտ է, թե իրոք Մուստաֆան ցանկանում էր տապալել հորը, թե նա դարձավ պալատական դավադրության զոհ[7]։

Մինչ որդու կյանքի վերջը Մահիդևրան սուլթանը ձգտում էր որդուն պաշտպանել քաղաքական և արյունակից թշնամիներից։ Նա ստեղծել էր լրտեսների ուրույն ցանց Օսմանյան կայսրության ողջ տարածքում[4]։ Դեսպան Տրեվիզանոն 1554 թվականին գրում էր, որ Մուստաֆայի գլխատման օրը Մահիդևրանը ուղարկել է նրան զգուշացնողական նամակ, որտեղ նշված էր, որ Քանունին ցանկանում է սպանել իրեն, սակայն Մուստաֆան չի հետևում մոր և ընկերների զգուշացումներին[7]։

Շեհզադե Մուստաֆան թաղվել է Բուրսայի Մուրադիե համալիրում, որտեղ Սելիմ II սուլթանի հրամանով կառուցվել է դամբարան՝ իր ավագ եղբոր համար։ Այնտեղ է թաղված նաև Մահիդևրան սուլթանը[7]։

Մուստաֆայի մահից հետո ենիչերիները և Մուստաֆայի անատոլիական զինվորները սկսեցին ընդվզել Սուլեյմանի որոշման դեմ։ Ավելին, հայտնվեց մի ինքնակոչ, ով հայտարարեց, թե ինքը գլխատված շեհզադեն է։ Մուստաֆայի բանակը կարծում էր, որ այս ամենի միակ մեղավորը Հյուրեմը և Ռուստեմ փաշան են։ Ընդվզումից հետո Սուլեյմանը ազատեց Ռուստեմ փաշային իր զբաղեցրած պաշտոնից և ետ ուղարկեց Ստամբուլ։

Զավակներ խմբագրել

  • Ներգիսշահ սուլթան (1536 — ?) —հոր գլխատումից հետո ամուսնացել է Անատոլիայի բեյլերբեյ Ջենաբի Ահմեդ փաշայի հետ[11][12];
  • Շեհզադե Մեհմեդ (1546 — 1553) — գլխատվել է հոր մահից հետո[11];
  • Շահ Սուլթան (1547 — 1577) — ամուսնացել է Աբդուլքերիմ աղայի հետ[11][12];
  • Շեհզադե Օրհան կամ Ահմեդ[12] (? — 1552) — մահացել է հոր մահից մեկ տարի առաջ[11]։

Մուստաֆայի կերպարը կինեմատոգրաֆիայում խմբագրել

  • Ուկրաինական «Ռոքսալանա» հեռուստասերիալում Մուստաֆայի դերը կատարել է Վլադիմիր Գոլոսնյակը։
  • Թուրքական «Հյուրեմ Սուլթան» հեռուստասերիալում Մուստաֆայ դերը կատարել է Էրջյու Թուրանը։
  • Թուրքական «Հոյակապ դար» հեռուստասերիալում Մուստաֆայի դերը կատարել է Մեհմեդ Գյունսյուրը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ
  1. Yermolenko, 2013, էջ 2
  2. Avtorkhanov, Broxup, 1996, էջ 29
  3. Peirce, 1993, էջ 55
  4. 4,0 4,1 4,2 4,3 Peirce, 1993, էջեր 55—56
  5. Freely, 1999, էջ 331
  6. Peirce, 1993, էջ 61
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Peirce, 1993, էջ 56
  8. «Beosch, Moritz. The Height of the Ottoman Power; Murder of Prince Mustafa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. A General History of the Middle East, Chapter 13: Ottoman Era, Suleiman the Magnificent
  10. Kinross, 2002, էջ 233
  11. 11,0 11,1 11,2 11,3 Bahadıroğlu, 2014
  12. 12,0 12,1 12,2 Öztuna, 2016

Գրականություն խմբագրել