Շեհզադե Մեհմեդ (թուրքերեն՝ Şehzade Mehmed, հոկտեմբերի 31, 1521, Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 7, 1543 կամ նոյեմբերի 6, 1543(1543-11-06), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Սուլեյման I Քանունիի և Հյուրեմ սուլթանի ավագ որդին։ 1541- 1543 թվականներին եղել է Մանիսայի էյալեթի սանջաքբեյ (փաշա)։

Շեհզադե Մեհմեդ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1521
ԾննդավայրՕսմանյան կայսրություն,
  • Կոստանդնուպոլիս կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
  • Մահացել էնոյեմբերի 7, 1543 (22 տարեկան) կամ նոյեմբերի 6, 1543(1543-11-06) (22 տարեկան)
    Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
    ԳերեզմանՇեհզադե
    ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
    Մասնագիտությունքաղաքական գործիչ
    Ծնողներհայր՝ Սուլեյման I, մայր՝ Ռոքսելանա
    ԵրեխաներHümaşah Sultan?

    Կենսագրություն խմբագրել

    Մեհմեդը ծնվել է 1521 թվականին Ստամբուլում։ Նրա մայրը եղել է սուլթանի հարճ, ով արդյունքում դարձել է Սուլեյման Քանունիի օրինական կինը և ապագա վալիդե սուլթան։

    1533 թվականին Քանունին իր ավագ որդուն՝ Շեհզադե Մուստաֆային, նշանակեց Մանիսայի էյալեթի սանջաքբեյ։ Մանիսան ավանդաբար համարվում էր «Փադիշահի կամ թագաժառանգի սանջակը»։ Նա, ով ղեկավարում էր Մանիսան, ուներ ամենամեծ շանսերը դառնալու Օսմանյան կայսրության հաջորդ սուլթան։ 1537 թվականին Մեհմեդը վարել է մի շարք հաջող մարտեր մերձդանուբյան տարածաշրջանում[1]։ 1541 թվականին Սուլեյմանը Մեհմեդին նշանակում է Մանիսայի, իսկ Շեհզադե Մուստաֆան նշանակվում է Ամասիայի էյալեթի սանջաքբեյ։ Սա նշանակում էր, որ Քանունին փոխել էր իր որոշումը և ենթադրաբար օսմանյան հաջորդ սուլթանը լինելու էր Շեհզադե Մեհմեդը։

    Մահ խմբագրել

    1543 թվականին հանկարծակի մահանում է փադիշահ Մեհմեդը։ Մի շարք հետազոտողների կարծիքով, Մեհմեդը մահացել է բնական ծաղիկ հիվանդությունից[2], իսկ մեկ այլ վարկածի համաձայն, նա մահացել է իր մահով[3]։ Սկզբնական շրջանում Մեհմեդը թաղվել է Բայեզիդ մզկիթում[4]։ Ավելի ուշ իր սիրելի որդու հիշատակին Սուլեյման Քանունին Ստամբուլում կառուցել է տվել Շեհզադե մզկիթը (թուրքերեն՝ Şehzade Camii, Şehzadebaşı Camii, Şehzade Mehmet Camii): Կարճ ժամանակում կառուցվել է դամբարանը, որտեղ էլ տեղափոխվել է Մեհմեդի դին, իսկ դրա վրա կառուցվել է գահ[4]։ Համալիրը կառուցվել է հայազգի ճարտարապետ Միմար Սինանի կողմից 1543- 1548 թվականներին։

    Ընտանիք խմբագրել

    Շեհզադե Մեհմեդի մահից ոչ շատ առաջ ծնվել է փադիշահի միակ դուստրը՝ Հյումա Շահ սուլթանը (1540-1592 թվականներ)։ Հյուման ամուսնացել է երեք անգամ՝ ունենալով վեց որդի և չորս դուստր։ Հյումա Շահ սուլթանը մահացել է 52 տարեկանում և թաղվել իր հոր՝ Մեհմեդի կողքին Շեհզադեի մզկիթում[4]։

    Շեհզադե Մեհմեդը կինեմատոգրաֆիայում խմբագրել

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. Шехзаде Мехмед на сайте all-generals.ru
    2. Öztuna, Yılmaz. Kanuni Sultan Süleyman. Babıali Kültür Yayınları, 2006. s. 174—189
    3. Uzunçarşılı, İsmail Hakkı (1951, yeni ed. 1998), Osmanlı Tarihi: İstanbul’un Fethinden Kanunî Sultan Süleyman'ın Ölümüne Kadar , Ankara:Türk Tarih Kurumu Yayınları
    4. 4,0 4,1 4,2 К. Филиппович Мавзолей Шехзаде в Стамбуле hierapolis-info.ru

    Արտաքին հղումներ խմբագրել