Շեկ գայլ
Շեկ գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Գայլազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Շեկ գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus rufus
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Շեկ գայլ (լատին․՝ Canis lupus rufus), գայլի տարատեսակ է, ապրում է Միացյալ Նահանգների արևելյան նահանգներում։

1980 թվականին այս տեսակը գտնվում էր վերանալու եզրին, այդ իսկ պատճառով 1987 թվականին մի խումբ մասնագետներ հատուկ պայմաններում պահելով այս գայլերին շատացրել են նրանց թվաքանակը։ Այսօրվա դրությամբ այս գայլերի թիվը կարգավորվել է և նրանք հաջող կերպով բազմանում են բնության մեջ։

Նկարագիր խմբագրել

Չափսեր խմբագրել

Շեկ գայլերը ունեն 111-165 սմ մարմնի երկարություն, պոչի երկարությունը 30-43 սմ է։ Մարմնի քաշը 16-41 կգ է, միջին քաշը համարվում է 24,5 կգ-ը։ Արու գայլերը 10 տոկոսով ավելի խոշոր են էգերից։ Այս գայլերի դունչը լայն է և երկար։ Ոտքերը և պոչը երկար են և ունեն մուգ գունավորում։ Ականջները մեծ և լայն են և ունեն կարմիր գունավորում։ Շեկ գայլի մարմնի չափսը գտնվում է գորշ գայլի և կոյոտի մարմնի չափսերի արանքում։

Մորթին խմբագրել

 
Շեկ գայլ

Շեկ գայլի մորթին ունի երկար, բայց կոշտ մազեր։ Գունավորումը հիմնականում շագանակագույն է կարմրին հարող երանգով։ Մարմնի ետին մասերը ունեն ավելի մուգ գունավորում։ Դեմքի մազերը նույնպես ավելի մուգ են։ Շեկ գայլի ձագերը ունեն մուգ մորթու գունավորում շագանակագույն գլխիկով։ Մեծանալու ընթացքում գույնը փոխվում է դառնալով ավելի բաց և խառը՝ դարչնագույն, բաց դարչնագույն։ Պոչը սովորաբար ավելի մուգ է, քան մարմնի մյուս մասերը։ Ավելի մուգ գունավորմամբ (սև) գայլերը վերացել են։ Նրանք անցյալում ապրել են Ֆլորիդայում և արևմտյան նահանգներում։ Ձմռանը մորթին ավելի երկար է և տաք։

Պահվածքը խմբագրել

Բազմացումը խմբագրել

 
Շեկ գայլ Հյուսիսային Կարոլինա նահանգում

Շեկ գայլերը իրենց սեռական հասունացմանը հասնում են կյանքի երկրորդ տարում։ Բազմանում են տարին մեկ անգամ։ Ծնվում են մոտ 5 ձագուկեր։ Ոհմակի ներքին կանոնները նման են գորշ գայլերի կանոններին։ Ոհմակը ունի մեկ գլխավոր զույգ, որը անվանվում է ալֆա զույգ և սովորաբար հենց այդ զույգին է տրված ձագեր ունենալու պարտականությունը։ Ոհմակի մյուս անդամները հետևում են ձագերի անվտանգությանը։ Նրանք միասին են որս անում։

Սովորությունները խմբագրել

Ոհմակներում գործում են ամուր ընտանեկան հարաբերություններ։ Այս գայլերը, ինչպես նաև մյուս գայլերի տեսակները, իրենց ապրելու տեղանքը նշանակում են իրենց հոտը թողնելով ծառերի և թփերի վրա, որով նրանք այլ կենդանիներին տեղեկացնում են, որ այս տարածքը արդեն զբաղված է։ Իրար կողք ապրող տարբեր գայլերի ոհմակներ գտնվում են լարված հարաբերությունների մեջ։ Երկու ոհմակների միջև կարող են լուրջ կռիվներ լինել տարածքի կամ ոհմակի անդամների հետ կապված։ Սովորաբան երիտասարդ գայլերը մնում են ձագուկների հետ, որպեսզի նրանց պաշտպանեն այս ոհմակների հարձակումներից։ Այս գայլերը իրար հետ շփվում են շարժումների և ձայների միջոցով։ Գայլերը կարող են եզակի դեպքերում նաև հաչալ վտանգ կանխազգալու դեպքում։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեկ գայլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեկ գայլ» հոդվածին։