Շեինի հուշարձան

հուշարձան Ազովում

Շեինի հուշարձան (ռուս.՝ Памятник Шеину), ռուս պետական և ռազմական գործիչ, մերձավոր բոյար (1695 թվականից), ռուսական առաջին գեներալիսիմուս (1696) Ալեքսեյ Շեինի քանդակագործական պատկերը Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Ալեքսեյ Շեինը մասնակցել է Ղրիմի արշավներին և ցարի հրամանով ճնշել է ստրելեցների խռովությունը։ Ազովի համար մարտերում զորավարը ստացել է բարձրագույն զինվորական կոչում։ Հուշարձանը բացվել է 2009 թվականի հունիսի 12-ին։ Նախագծի հեղինակներն են Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Մ. Լուշնիկովը, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Վ. Մոկրոուսովը։

Շեինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2009
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՌոստովի մարզ և Ազով
Ներկա վիճակկանգուն

Գտնվելու վայրը` Ազով քաղաքի պատմական կենտրոն, Մոսկովյան փողոցի թիվ 23 շենքի մոտ։

Հուշարձան խմբագրել

2009 թվականի հունիսի 12-ին Ռոստովի մարզի Ազով քաղաքում բացվել է ռուսաց առաջին գեներալիսիմուս, Պետրոս Մեծի զինակից, բոյար Ալեքսեյ Շեինի (1652-1700) հուշարձանը։ Ռազմական գործչի բրոնզե քանդակը տեղադրվել է պատվանդանին Ազովի պատմական կենտրոնում` թանգարանի դիմաց։ Ա. Շեինը պատկերված է կանգնած, նրա մեկ ձեռքին սուր է, մեկ ոտքով նա հենվում է ամրոցի քարին։ Հուշարձանի բարձրությունը պատվանդանի հետ մոտ 5 մետր է։

Պետրոս Մեծի ազովյան հուշարձանի, Ազովի ամրոցի և գավառագիտական թանգարանի հետ այն կազմում է պատմական համալիր, որը հիշեցնում է Ազովի և Ռուսական պետության տարեգրության էջերի մասին։ Հուշարձանի վրա գրված է.

  Ալեքսեյ Սեմյոնովիչ Շեին. ռուսաց առաջին գեներալիսիմուս (1652-1700)։  

Բրոնզե արձանը տեղադրված է Ազովի պատմական կենտրոնում` Կովալյովի տան և Առևտրային շարքերի 2-րդ մասնաշենքի միջև։

Պատմություն խմբագրել

1695 և 1696 թվականներին Պետրոս I-ը ձեռնարկել էր Ազովյան արշավներ` Ռուսաստանի ռազմական ձեռնարկներ Օսմանյան կայսրության դեմ։ 1696 թվականի Ազովյան արշավում Ա. Շեինը գլխավորում էր ռուսական զորքերը։

Մարտերի արդյունքում ռուսական զորքերին հանձնվեցին Ազովի կայազորը և Լյուտիխ բերդը, որը գտնվում էր Դոնի գետաբերանի հյուսիսային թևի մոտ։ Զորավար Շեինը Ազովյան երկրորդ արշավում մատուցած ծառայությունների համար դարձավ առաջին ռուս գեներալիսիմուսը։

Ազովի գրավումը դարձավ XVII դարում Օսմանյան կայսրության դեմ պատերազմներում Ռուսաստանի առաջին խոշոր հաղթանակը։ Ռուսների այս մեծ ռազմավարական հաջողությունն ամրապնդվեց 1700 թվականին Կոստանդնուպոլսի խաղաղ պայմանագրով։ Ազովը դադարեց Թուրքիայի կայսերական ձգտումների հյուսիսարևելյան պատվարը լինելուց, մուտքը դեպի Ազովի ծով Ռուսաստանի հարավում բացվեց։ Արշավների արդյունքում Ռուսաստանը ստացավ Ազովը` կից տարածքներով ու նոր կառուցված ամրոցներով (Տագանրոգ, Պավլովսկ, Միուս) և դադարեց Ղրիմի խանին ամենամյա տուրք վճարելուց։

Գրականություն խմբագրել

  • Генералиссимус Шеин вернулся в Азов (памятник Шеину) //Азовская неделя. – 2009. - №24 (18 июня). – С.1

Աղբյուրներ խմբագրել