Շաֆհաուզեն (գերմ.՝ Schaffhausen; ֆր.՝ Schaffhouse; իտալ.՝ Sciaffusa; Schaffusa), գերմանախոս ոչ մեծ կանտոն Շվեյցարիայի հյուսիսային մասում։ Վարչական կենտրոնը նույնանուն քաղաքն է։

Շաֆհաուզեն
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԱրևելյան Շվեյցարիա և Հյուսիսարևելյան Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՇաֆֆհաուզեն
Ամենաբարձր կետHagen?
ԲԾՄ392 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Schaffhausen?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն81 991 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք298,42 կմ²
Հիմնադրված է1501 թ.
Սահմանակցում էԲադեն-Վյուրթեմբերգ, Ցյուրիխ, Տուրգաու և Բյուզինգեն ամ Հոխրհայն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-SH
Ավտոմոբիլային կոդSH
sh.ch(գերմ.)

Աշխարհագրություն խմբագրել

 
Դյորֆինգենի մերձական

Կանտոնը տարածվում է Հռենոս գետի երկու ափերին (հիմնականում աջ ափին. ձախ ափին միայն մի փոքր մասն է ընկած), Կոնստանս լճից արևմոտք; Զբաղեցնում է 298 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Ընդ որում՝ 134.4 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 45%-ը) օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, դրանից մի փոքր պակաս տարածք՝ 128.7 քառակուսի կիլոմետր (մոտավորապես 43%) անտառապատ է։ Արտադրական նպատակներով օգտագործվում է 31.8 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 10%-ը), և միայն 3,8 քառակուսի կիլոմետր (1.3%) են կազմում ոչ արտադրական տարածքները (գետեր, լճեր, լեռներ)[3]։

Պատմություն խմբագրել

Միջին դարերում Շաֆհուզենը եղել է քաղաք-պետություն, որը 1045 թվականից իր դրամն է հատել[4], 1501 թվականից էլ շվեյցարական համադաշնության մաս է կազմել։

Վարչական բաժանում խմբագրել

Կանտոնը վարչականորեն բաժանված է հետևյալ 27 համայնքների.

  • Բերգեն
  • Բեգինգեն
  • Բերինգեն
  • Բուխ
  • Բուխբերգ
  • Բյուտենհարդ
  • Դյորֆլինգեն
  • Գեխլինգեն
  • Գունտմադինգեն
  • Հալլաու
  • Հեմիսհոֆեն
  • Լոն
  • Լյոնինգեն
  • Մերիսհաուզեն
  • Նոյհաուզեն ամ Ռայնֆալ
  • Նոյկիրխ
  • Օբերհալլաո]
  • Ռամզեն
  • Ռյուդլինգեն
  • Շաֆհաուզեն
  • Շլայտայմ
  • Զիբլինգեն
  • Հռենոսի Շտայն
  • Շտետեն
  • Թայնգեն
  • Թրազադինգեն
  • Վիլխինգեն

Ժողովրդագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 81,991։ Նրանցից 16,323-ը կամ ամբողջ բնակչության շուրջ 21,9 %-ը օտարերկրացիներ էին[5]։ Գերմաներեն խոսվածքը և բողոքական դավանանքը գերակշռում են. բողոքականներ են բնակիչների շուրջ 50, կաթոլիկներ՝ 24 տոկոսը[6]։

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.

Տարին 1850 1880 1900 1950 1970 2000
Բնակչությունը 35 300 38 241 41 514 57 515 72 854 73 392
Լեզուն
Գերմաներեն   38 117 40 290 55 257 61 518 64 323
Իտալերեն   39 886 1 490 6 682 1 897
Ֆրանսերեն   149 264 529 553 370
Ռոմանշերեն   4 16 101 139 80
Այլ   39 58 138 3 962 6 722
Դավանանքը
Բողոքական 33 880 33 897 34 046 44 408 46 772 37 025
Կաթոլիկ 1 411 4 154 7 403 12 431 23 277 17 790
Շվեյց. քրիստ.-կաթոլիկ եկեղեցի       275 192 83
Այլ 9 297 65 401 2 613 18 494
Ազգությունը
Շվեյցարացի 33 938 33 963 33 860 53 950 58 907 58 290
Այլ 1 362 4 278 7 654 3 565 13 947 15 102

[7]

Տնտեսություն խմբագրել

 
SIG-ի շենքը Նոյհաուզեն ամ Ռայնֆալում

Շաֆհաուզենը տնտեսապես ներգրավված է Ցյուրիխի մետրոպոլիսային տարածաշրջանում։

Կանտոնի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է խաղողագործությունը. այստեղ աճեցվում են հանրաճանաչ ռիսլինգ և այլ խաղողատեսակներ[8][9]։ Արդյունաբերության բնագավառում կարևոր դեր են խաղում մետաղագործությունը, մեքենաշինությունը, ժամացույցագործությունը, ոսկերչությունը։ Համեմատաբար փոքր են տեքստիլի, կաշվեղենի, ցեմենտի, թղթի,ապակեգործական արտադրությունների, քիմիական արդյունաբերության ծավալները[10]։ Կանտոնում կա նաև գարեջրի գործարան։

Ռայնաուում գործում է հիդրոէլեկտրակայան, որի արտադրանքը սպառվում է ոչ միայն կանտոնում, այլև նրա սահմաններից դուրս։ Էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են Ռայնֆելդենի քիմիական ձեռնարկությունները, Նոյհաուզեն ամ Ռայնֆալի ալյումինի գործարանը, կանտոնի վարչական կենտրոնը՝ Շաֆհաուզեն քաղաքը։ Կանտոնում իրենց գործունեությունն են ծավալել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես՝ Tyco International-ը, Tyco Electronics-ը, SIG-ը, Georg Fischer AG-ը, International Watch Company-ն, Cilag AG-ը...

Շաֆհաուզենի տարածքով է անցնում Միլան-Ցյուրիխ-Շտուտգարտ անչափ բանուկ երկաթուղին, որն սպասարկում են Շվեյցարիայի Համադաշնության և Գերմանիայի Դաշնության գնացքներն ու երկաթուղայինները[11]։

Գրականություն խմբագրել

  • «Шафгаузен, кантон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. Canton Schaffhausen website, Geography (գերմ.). Retrieved 18 April 2009
  3. Federal Department of Statistics (2008). «Arealstatistik – Kantonsdaten nach 15 Nutzungsarten». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.(գերմ.)
  4. «Schaffhausen (city)». Encyclopædia Britannica. Vol. 24. 1911. էջ 312. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
  5. Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Federal Department of Statistics (2004). «Wohnbevölkerung nach Religion». Արխիվացված է օրիգինալից (Interactive Map) 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  7. http://www.hls-dhs-dss.ch/textes/d/D7388.php
  8. Canton Schaffhausen website, Wine Production (գերմ.). Retrieved 18 April 2009
  9. Canton Schaffhausen website, Wine Production (գերմ.)
  10. Canton Schaffhausen website- Economic Promotion Արխիվացված 2010-07-17 Wayback Machine. Retrieved 18 April 2009
  11. «Economic Promotion: Canton Schaffhausen: Geographic Location». Canton Schaffhausen. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաֆհաուզեն (կանտոն)» հոդվածին։