Շաքրո Խուդոյի Մհոյան (ապրիլի 12, 1930(1930-04-12), Ալագյազ, Հայաստան - փետրվարի 1, 2007(2007-02-01)), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ-քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։

Շաքրո Մհոյան
Ծնվել էապրիլի 12, 1930(1930-04-12)
Ալագյազ, Հայաստան
Մահացել էփետրվարի 1, 2007(2007-02-01) (76 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունարևելագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Ռյա թազա, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և պատմական գիտությունների դոկտոր (1979)

Կենսագրություն խմբագրել

Շաքրո Մհոյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 12-ին, Հայաստանի Արագածի շրջանի Ալագյազ գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1948 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1952–1954 թվականներին աշխատել է Ալագյազի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Հետագայում՝ 1956–1960 թվականներին եղել է «Ռյա Թազա» թերթի խմբագրի տեղակալ։

1960 թվականին Շաքրո Մհոյանը աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, որտեղ վարել է քրդագիտության բաժնի վարիչի պաշտոնը։

1990 թվականին պրոֆեսոր Մհոյանը ընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996 թվականին՝ իսկական անդամ։ 1994 թվականին ակադեմիկոս Շաքրո Մհոյանը հրավիրվել է Մոսկվա և ստանձնել քրդագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը՝ չխզելով իր կապերը Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ։

Շաքրո Մհոյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ Երկար տարիներ եղել է արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի անդամ։

Աշխատություններ խմբագրել

1963 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Քրդական ազգային-ազատագրական շարժումները Իրաքում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» թեմայով, իսկ 1978 թվականին՝ Մոսկվայում դոկտորական ատենախոսություն՝ «Քուրդ ժողովրդի ազգային ինքնավարության հիմնահարցերը Իրաքում» թեմայով[2]։

Շաքրո Մհոյանի գրչին են պատկանում 10 մենագրություններ և մի քանի տասնյակ գիտական հոդվածներ։ Նա «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի քրդագիտությանը նվիրված հատորների խմբագիրն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Շաքրո Մհոյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ Հայագիտական և հասարակագիտական գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ «Շաքրո Մհոյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2007, էջ 313-314