Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)

Շաքիի խանություն, ավատատիրական պետություն Ադրբեջանի հյուսիսային մասում, XVIII դարի կեսին XIX դարի սկզբին։ Առաջացել է Իրան տիրապետության դեմ ադրբեջանական ժողովրդի պայքարի ընթացքում։ Շաքիի խանությունը բաժանվել է ութ մահալների, որոնք գլխավորում էին նսփբները։ Տնտեսական հիմքը գյուղատնտեսություն էր, զարգացած էին նաև արհեստները։ XVIII դարի վերջից, Իրանի զավթումների սպառնալիքի տակ, Շաքիի խաները ձգտել են Ռուսաստանի հովանավորությանը։ 1805 թվականին Շաքիի խանությունը միացել է Ռուսաստանին, որն ամրապնդվել է 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ 1819 թվականին Շաքիի խանությունը վերածվել է ռուսական ռազմական, վարչությանը ենթակա գավառի, 1840 թվականին՝ Շաքիի գավառ Կասպիական մարզի կազմում։ 1859 թվականից եղել է Բաքվի, 1868 թվականից՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 474