Շաքարի արդյունաբերություն

Շաքարի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, որը միավորում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից շաքարավազ և ռաֆինացված շաքար արտադրող ձեռնարկությունները։ Արևադարձային և մերձարևադարձային գոտու երկրներում շաքարի արտադրության հումքը հիմնականում շաքարեղեգն է, որից շաքարի ստացումը հայտնի է եղել շատ վաղուց, իսկ արդյունաբերության արտադրությունը սկսվել է 16-րդ դարում Հնդկաստանում։

Շաքարի հումքի պահեստավորում (Տորոնտո)

Հայաստանում շաքարի ճակնդեղի փորձնական մշակումը սկսվել է 1909 թվականին, իսկ արդյունաբերությանը՝ 1930 թվականին։ Սպիտակի շաքարի գործարանը հումքը ստացել է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Գուգարքի ու Սպիտակի շրջանների գյուղատնտեսական ձեռնարկություններից (շաքարի ճակնդեղ) և Կուբայից (շաքարեղեգ)։ 1953 թվականին շարք է մտել նաև Երևանի գինեքարային թթվի արտադրական ձեռնարկությունը, որն աշխատել է Արարատի գինու կոմբինատի արտադրական մնացորդների բազայի վրա։ Ճյուղի ձեռնարկություններում արտադրական պրոցեսները համալիր մեքենայացվում և ավտոմատացվում էին։ 1980 թվականին արտադրվել է 20,0 հազար տոնա շաքար, այդ թվում՝ շաքարի ճակնդեղից՝ 12,9 հազար տոնա։ Շաքարի ճակնդեղի (ֆաբրիկային) ցանքատարածությունները 1980 թվականին կազմել են 14,1 հազար հեկտար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 472