Շարտրի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Chartres), կաթոլիկ տաճար, որ գտնվում է Էր և Լուար դեպարտամենտի Շարտր քաղաքում։ Գտնվում է Փարիզից 90 կմ հարավ-արևմուտք։ Գոթիկայի ճարտարապետության գլուխգործոցներից է։ 1979 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Շարտրի տաճար
ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Chartres
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար, փոքր բազիլիկ և հավաքածու
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՇարտր[2][3]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՇարտրի թեմ
Օծման թվական1260
Հոգևոր կարգավիճակտաճար
Հիմնական ամսաթվերը1145
Ներկա վիճակգործող
Կազմված էstained glass windows of Chartres?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[2] և Համաշխարհային ժառանգություն[4]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՇարտր
ՃարտարապետMaster of Chartres?[1]
Ճարտարապետական ոճդասական գոթիկա
Կառուցման սկիզբ1194
Կառուցման ավարտ1260
Հիմնադրված1145
16,4 մետր
Երկարություն130 մետր
Լայնություն16,4 մետր
Բարձրություն113 մետր
Մակերես1,06 հեկտար, 62,43 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Notre-Dame de Chartres Վիքիպահեստում
cathedrale-chartres.org(ֆր.)(անգլ.)
Շարտրի տաճար
Chartres Cathedral*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Տիպ մշակութային
Չափանիշներ i. ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 81
Շարտրի տաճար (Ֆրանսիա)##
Շարտրի տաճար (Ֆրանսիա)
Shown within Ֆրանսիա
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 81
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն խմբագրել

Շարտրի տաճարի տեղում հնում եղել են եկեղեցիներ։ 876 թվականից Շարտրում պահվում է հանգուցյալ Սուրբ Աստվածածնի պատկերով սավան։ Առաջին Մայր տաճարի փոխարեն, որ այրվել է 1020 թվականին, կառուցվել է հսկայական կրիպտեով ռոմանական տաճար։ Այն դիմացել է 1134 թվականի հրդեհին, որն ընդգրկել է գրեթե ողջ քաղաքը, սակայն խիստ տուժել է 1194 թվականի հունիսի 10-ի հրդեհից։ Այս հրդեհից, որը բռնկվել էր կայծակից, չեն վնասվել արևմտյան ճակատի աշտարակները և կրիպտեն։ Սուրբ սավանի հրաշագործ փրկությունը կրակից համարվել է սուրբ նշան և առիթ հանդիսացել նոր, ավելի մեծ շինության կառուցման։

Նոր տաճարի կառուցումը սկսվել է 1194 թվականին՝ ամբողջ Ֆրանսիայից հավաքված նվիրատվությունների շնորհիվ։ Քաղաքաբնակները շինանյութ են ներկրել Շարտրի մերձակայքի քարհանքերից։ Նոր տաճարը կառուցվել է հնի հիման վրա՝ իր մեջ ընդգրկելով այն։ Հիմնական աշխատանքները՝ ներառյալ անվակունդի կառուցումը, ավարտվել են 1220 թվականին։ Տաճարի օծումը կատարվել է 1260 թվականի հոկտեմբերի 24-ին Լյուդովիկոս IX-ի ներկայությամբ։

2019 թվականի ապրիլի 15 ին , 13րդ դարից մինչև մեր օրերը հասած տաճարը սկսեց այրվել և հավասարվեց հողին։

Ճարտարապետություն խմբագրել

Ներքին կառուցվածք խմբագրել

Եռակունդ շինությունը հիշեցնում է լատինական խաչ` կարճ, եռակունդ տրանսեպտով։ Տաճարի արևելյան մասը ունի մի քանի կիսաշրջանաձև մատուռներ, որոնցից երեքը նկատելիորեն անցնում են կիսաշրջանի սահմանները։ Մնացած չորսն ունեն ավելի փոքր խորություն։ Շարտրի տաճարի կամարի կառուցման պահին այն ամենաբարձրն է եղել Ֆրանսիայում` ի հաշիվ կոնտրֆորսներին հենված արկբուտանների։ Աբսիդը պահող լրացուցիչ արկբուտանները կառուցվել են 14-րդ դարում։ Շարտրի տաճարն առաջինն էր, որի կառուցման մեջ օգտագործվել են ճարտարապետական այնպիսի տարրեր, որոնք նրան հաղորդել են մինչ այդ չտեսնված ներքին գծեր, ինչի հաշվին էլ մեծացել են պատուհանները և անվակունդի բարձրությունը (36մ)։

Արտաքին կառուցվածք խմբագրել

 
Շարտրի տաճարի նախագիծ

Տաճարի արտաքին տեսքի առանձնահատկությունը նրա երկու խիստ տարբեր աշտարակներն են։ 1140 թվականին կառուցված հարավային աշտարակի 105-մետրանոց սրաձողը առանձնանում է ռոմանական բուրգի պարզունակ տեսքով։ Հյուսիսային աշտարակը, որն ունի 113մ բարձրություն, մնացել է ռոմանական տաճարից, իսկ 16-րդ դարում ավելացված սրաձողը ուշ գոթիկայի ոճով է կառուցված։

Շարտրի տաճարը բաղկացած է ինը պորտալից, որից երեքը պահպանվել են ռոմանական հին տաճարից։ Հյուսիսային պորտալը վերագրվում է 1230 թվականին։ Այն զարդարված է Հին կտակարանի կերպարների քանդակներով։ Հարավային պորտալը, որը կառուցվել է 1224-1250 թվականների միջակայքում, պարունակում է Նոր կտակարանի սյուժեներով քանդակներ, որոնց կենտրոնական թեման ահեղ դատաստանն է։ Աստվածամոր և Հիսուս Քրիստոսին նվիրված արևմտյան պորտալը, որ առավելապես հայտնի է Թագավորական անունով, թվագրվում է 1150 թվականին և հայտնի է Հիսուսի պատկերով՝ 12-րդ դարում ստեղծված։

Հյուսիսային և հարավային տրանսեպտների մուտքերը զարդարված են 13-րդ դարի քանդակներով։ Ամբողջ տաճարում հաշվվում են մոտ 10.000 քանդակային պատկերներ քարից և ապակուց[5]։

Տաճարի հարավային մասում գտնվում է 16-րդ դարի աստղագիտական ժամացույց։ Մինչև 1793 թվականին դրա մեխանիզմի խափանումը այն ցույց է տվել ոչ միայն ժամը, այլև շաբաթվա օրը, ամիսը, արևածագի և արևամուտի ժամանակը, Լուսնի փուլերը, աստղակերպի ընթացիկ նշանը։

Ինտերիեր խմբագրել

 
Հատված «Աստվածամայրը գեղապակուց» վիտրաժից

Տպավորիչ է տաճարի ինտերիերը։ Ընդարձակ անվակունդը, որի հավասարը չկա ողջ Ֆրանսիայում, ձգվում է դեպի արևելյան մասում գտնվող աբսիդը։ Տաճարի հսկայական սյուները միացած են չորս հզոր որմնասյուներով։ Խորանը և երգչախմբի համար նախատեսված մասը տարածությունից զատված են փորագրված պատով, որը, կառուցվելով 16-րդ դարում, հետագա երկու հարյուրամյակների ընթացքում պատվել է աստվածաշնչյան կերպարների տարբեր քանդակներով։

Տաճարը հայտնի է գունավոր վիտրաժներով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2.000 մ²[5]։ Վիտրաժները յուրօրինակ են. դրանք ընդգրկում են մոտ 150 պատուհան, որոնցից ամենահները ստեղծվել են 12-րդ դարում։ Բացի արևմտյան ճակատում գտնվող վիտրաժային վարդերից՝ հայտնի է նաև 1150 թվականին վերագրվող «Աստվածամայրը գեղապակուց» կոմպոզիցիան։

Շարտրի տաճարի առանձնահատուկ գծերից է այն հանգամանքը, որ գույները հագեցած են և պարզ. գույների ստացման այս եղանակի գաղտնիքը չի պահպանվել։ Տաճարի հատակը զարդարված է 1205 թվականի լաբիրինթոսով։ Այն խորհրդանշոմ է հավատացյալի՝ դեպի Աստված տանող ուղին։ Լաբիրինթոսն ունի միայն մեկ ճանապարհ։ Լաբիրինթոսը չափերով համընկնում է արևմտյան ճակատի վարդե պատուհանին։

Պատկերասրահ խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Համաձայն «Հեռավոր, մով բարձունք» գիտաֆանտաստիկ վավերագրական ֆիլմի՝ Շարտրի տաճարի լաբիրինթոսն օգնել է լարերի տեսության բացահայտմանը։
  • Շարտրի տաճարում լավ են պահպանվել միջնադարյան վիտրաժները, այդ թվում՝ վարդակ պատուհանները։ Այդ շրջանի վիտրաժներում գերիշխում են մուգ կարմիր և կապույտ գույները, իսկ բաց գույները հազվադեպ են հանդիպում։ Տաճարի ապակեպատ տարածքի մակերեսը 2044 մ² է։

Դրսևորումներ գրականության մեջ խմբագրել

  • Անդրե Մորուայի պատմվածքի գլխավոր հերոսը ցանկանում էր գնել «Շարտրի տաճար» կտավը։ Պատմվածքում կտավը վերագրվել է էդուարդ Մանեին, ոչ թե Կամիլ Կորոյին։
  • Ժ. Գյուիսմանի «Տաճար» վեպում կերպավորված է հենց Շարտրի տաճարը։
  • Տիտանի Հարդի «Վարդի լաբիրինթոս» վեպում բազմիցս հիշատակվում են Շարտրի տաճարն ու լաբիրինթոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  2. 2,0 2,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  3. archINFORM (գերմ.) — 1994.
  4. http://whc.unesco.org/fr/list/81/documents/
  5. 5,0 5,1 Розмари Бартон, Ричард Кэвендиш, Бригитте Ледерер. Атлас чудес света. Выдающиеся архитектурные сооружения и памятники всех времён и народов. Издательство БММ АО, 1995 г. с.28. ISBN 5-88353-003-6

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարտրի տաճար» հոդվածին։