Շարպեյ, ծագումով չինական որսորդական և պահապան շների ցեղատեսակ[1] (հնագույն ժամանակաշրջանում նաև մարտական[2][3]), որոնց առանձնահատկություններն են անսովոր խորը ծալքերով մաշկը և կապտասև լեզուն։ Միջին չափի ակտիվ և ամուր կառուցվածքի այս շան տեսակը ունի մաշկի հավելյալ ծալքեր գլխի և ուսերի շրջանում, փոքրիկ ականջներ և հաստ դունչ։ 1978 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես այդ տարվա ամենահազվագյուտ շների տեսակ։

Շարպեյ
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհՉինաստան
Առանձնահատկություններ
Զանգված18-29 կգ
Զանգված արու25-29 կգ
Զանգված էգ18-25 կգ
Հասակ46-56 սմ
Գույնմարմնագույն, կարմիր, շականակագույն, երկնագույն, սև, ծիրանագույն
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Պատմություն խմբագրել

Ծագում խմբագրել

Այս շների ծագման մասին քիչ բան է հայտնի, ընդ որում փաստաթղթերի մեծ մասը, որոնք կարող էին բացահայտել ցեղատեսակի ծագումը, այլ գրքերի հետ մեկտեղ ոչնչացվել են կայսեր Ցին Շիխուանդի կողմից մ.թ.ա. 213 թվականին[4]։ Բայց կա երկու վարկած, ըստ որի շարպեյները առաջացել են կամ չաու-չաուներից, կամ հնագույն մաստիֆներից։ Այս մասին են խոսում անատոմիական նմանությունը և բնավորության որոշակի առանձնահատկությունները։ Ամեն դեպքում ԴՆԹ անալիզները ցույց են տալիս, որ այս ցեղատեսակը գոյություն անի ավելի քան 3000 տարի և հանդիսանում են այն չորս հիմնական պարզագույն ցեղատեսակներից մեկի հետնորդները, որոնցից առաջացել են բոլոր ժամանակակից շները[5]։

 

Հան դինաստիայի ժամանակաշրջան խմբագրել

Ամենայն հավանականությամբ շարպեյները դարեր շարունակ գոյություն են ունեցել Չինաստանի հարավային մարզերում։ Փաստերը վկայում են, որ ցեղատեսակը գոյություն է ունեցել ամենաուշը Հան դինաստիայի օրոք(մ.թ.ա. 202-220 թվականներ)։ Այս մասին են վկայում գերեզմանաքարերի քանդակները այս շան պատկերով։ Կավե քանդակները իրենցից ներկայացնում են կարճահասակ շներ, որոնք ունեն քառակուսի տեսք, կոր պոչ և խոժոռ հայացք։ Սակայն հստակ չի կարելի վստահեցնել այս պատկերների և շարպեյների նախահայրերի նույնությունը, քանի որ չինական արվեստը աչքի է ընկնում իր ոճականության բարձր աստիճանով, իսկ շները չեն դասվում չինացի նկարիչների սիրված օբյեկտների թվին։

Տեսակի մարտական բնավորության վարկածը խմբագրել

Վստահ կարելի է ասել, որ չինական շարպեյը կամ նրա նախահայրերից որևէ մեկը եղել է մարտական շուն։ Այս մասին են խոսում նրա մարմնի կառուցվածքը, հատկապես հզոր ծնոտը, որով կարող է բռնել և պահել հակառակորդին։ Ծակող մազածածկույթը պաշտպանում է շարպեյներին վնասվածքներից, քանի որ հակառակորդին տհաճ է պահել այն բերանում։ Ըստ պատմաբանների տեղեկությունների, տեղի գյուղացիները սիրել են կռվացնել իրենց շներին։ Սրանով տարված են եղել նաև ծովահենները և նավաստիները, որոնք իրենց ժամանակն են անցկացրել նավահանգիստներում։

Տեսակի նկարագիրը խմբագրել

Գլուխ խմբագրել

  • Գլուխը մարմնի համեմատ բավական մեծ է։ Ճակատն ու այտերը կնճռոտ են, գանգը հարթ և լայն։
  • Քիթը խոշոր է և լայն, հաճախ սև, լայն բացված քթանցքներով։
  • Դունչը ցեղատեսակի տարբերակիչ առանձնահատկությունն է, որը հիմքից մինչև ծայր լայն է, շուրթերը լիքը։
  • Աչքերը մուգ, միջին չափի, նշաձև, խոժոռ արտահայտությամբ։
  • Ականջները շատ փոքրիկ, բավականաչափ հաստ, հավասարակողմ եռանկյան տեսքով, ծայրը թեթև կորացած, գանգի վրա բարձր տեղադրված, ծայրերը թեքված դեպի աչքերը, հպված գանգին։
 
Շարպեյի գլուխը

Լեզուն խմբագրել

Շարպեյի լեզուն, քիմքը և լնդերը կապտասև են, (բացի շարպեյներից այսպիսի լեզու հանդիպում է նաև չաու-չաուների, սպիտակ արջերի և ընձուղտների մոտ)։ Ստանդարտ տեսակի մոտ հանդիպում է լեզվի հետևյալ գունավորումը. կապույտ (մանուշակագույն, կապտասև), նարդոսագույն, և կապույտ` վարդագույն պտերով[6]։

Պոչ խմբագրել

Շարպեյների պոչը հիմքում հաստ է և կլոր, ծայրը՝ սուր։ Այս տեսակի առանձնահատկություններից է պոչի բարձր դիրքը։ Այն պետք է պտտված լինի ճիշտ շրջանաձև և թեքված դեպի մեջք։

 
Շարպեյի պոչը

Մաշկ և մազածածկույթ խմբագրել

Մաշկ խմբագրել

Շարպեյների եզակիությունը կայանում է մաշկի գերծալքավորությամբ։ Սա պայմանավորված է HAS2 գենի մուտացիայով, որը պատասխանատու է գիալուռոնային թթվի սինթեզի համար, որն էլ մաշկի գլխավոր կոմպոնենտներից է։

Մորթի խմբագրել

Շարպեյներն ունեն մորթու երեք հիմնական տեսակ` ձիու (անգլ.՝ Horse-coat), վրձնի (անգլ.՝ Brush-coat) և արջի (անգլ.՝ Bear-coat): Ընդհանուր առմամբ մազածածկույթը կարճ է, կոշտ, ուղիղ ցցված մաշկի վրա, բայց ավելի փռված վերջույթների վրա։ Երկարությունը կախված է տեսակից և կազմում է 1-ից մինչև 2,5 սմ։

Գույն խմբագրել

Շարպեյներն ունեն մորթու լայն գունային գամմա, որնք բաժանվում են երկու խմբի։ Մի խմբին տիպիկ է սև պիգմենտացիան դիմակի կամ վզկապի տեսքով, սրանք լինում են սև, երկնագույն, մարմնագույն, կարմիր։ Մյուս խմբին հատուկ է սևի իսպառ բացակայությունը։ Սրանք էլ լինում են մարմնագույն, ծիրանագույն, կարմիր, շականակագույն։

Վարքագիծ և խառնվածք խմբագրել

Շարպեյները հանգիստ, անկախ, անկողմնապահ, ընտանիքին նվիրված շներ են։ Հասուն շները առանձնանում են զգուշավորությամբ և անվստահությամբ անծանոթների նկատմամբ։ Տեսողութունը մասամբ սահմանափակ է, կապված աչքերի խորադիր դրվածքի հետ, ինչի պատճառով էլ շարպեյները վախենում են կտրուկ շարժումներից։ Հաճախ նրանք դրսևորում են ագրեսիվ վրքագիծ այլ ցեղատեսակի շների հանդեպ, ինչը կանխելու համար հարկավոր է ձագերին վաղ հասակից սոցիալականացնել և վարժեցնել։

Վարժեցում խմբագրել

Հոգեբանության պրոֆեսոր Ստենլի Քորենի «Շների բանականություն» (անգլ.՝ The Intelligence of Dogs) գրքում, շարպեյները դասված են վարժեցմանը ենթարկվելու միջին կարողություններով շների շարքին, որն էլ նշանակում է, որ հարկավոր է 25-ից 40 կրկնում նոր հրաման սովորելու համար։ Իսկ այն որ այն կկատարվի առաջին անգամից կազմում է 50%։ Վարկանիշային ցուցակում շարպեյները զբաղեցնում են 51-րդ տեղը 80-ից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Стандарт FCI № 309 от 9.08.1999 (անգլ.)
  2. Генетическая структура чистокровных домашних собак (անգլ.)
  3. Генетический профиль чистопородной домашней собаки (անգլ.)
  4. Д. Канлифф. «Шар пей», М., «Аквариум-Принт», 2008 ISBN 978-5-9934-0037-2
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Вопросы, которые задают чаще других