Շարակցական հյուսվածք ենք անվանում հյուսվածքների այն խումբը, որը պատասխանատու է մարմնի կառուցվածքային ամբողջականության պահպանման համար։ Վերջինս կազմում է մատրիքս, որը միմյանց է կապում բջիջները և օրգանները, կատարում է հենարանի դեր՝ այդուհանդերձ ապահովելով մարմնի ամրությունը։

Կազմությունը խմբագրել

Հյուսվածքը բջիջների խումբ է. բջիջներ, որոնք ունեն նման ձև, ծագում, կառուցվածք, կատարում են միանման գործառույթ և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով։ Մարդու օրգանիզմում տարբերում են հյուսվածքների չորս հիմնական տեսակ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Շարակցական հյուսվածքի տարատեսակներից են ոսկրերը և արյունը, որոնք տարբերվում են միջբջջային նյութի վիճակով. ոսկրայինը կարծր, ամուր է, իսկ արյունը՝ հեղուկ։ Գոյություն ունեն նաև փուխր, խիտ, ցանցավոր, ճարպային շարակցական հյուսվածքի տարատեսակներ, որոնք տարբերվում են ըստ միջբջջային թելերի խտության և դասավորության։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև, ամուր թելավոր շարակցականը կազմում է մաշկը, ջլերը, թաղանթները, կապանները, իսկ ցանցավորը՝ կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։ Աճառային շարակցական հյուսվածքը կազմված է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները։ Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։ Շարակցական հյուսվածքը կազմված է երեք բաղադրյալներից՝

Ի տարբերություն այլ հյուսվածքների (էպիթելյալ, մկանային, նյարդային), որոնց բաղկացուցիչ մասը կազմում են բջիջները, շարակցական հյուսվածքում գերակշռում է արտաբջջային մատրիքսը։
Արտաբջջային մատրիքսը կազմված է սպիտակուցային թելերի (Protein Fibres) տարբեր համակցություններից (կոլագենային, ռետիկուլյար և էլաստիկ) և հիմնական նյութից (Լատ.՝ Substantia fundamentalis
Սպիտակուցային թելերի գերակշիռ մասը կազմված է կոլագենից և կազմավորում են ջլերը, ջլոնները (Հուն.՝ aponeurōsis), Ներքին օրգանների պատիճները (կապսուլա) ինչպես նաև ԿՆՀ-ի թաղանթները (Լատ.՝Meninx encephali)։ Բազմաթիվ ներքին օրգաններում սպիտակուցային թելերը կազմավորում են ստրոման (մարմինը) վերջինիս տալով ամրություն։
Հիմնական նյութը անիոնային մակրոմոլեկուլների (գլիկոզամինոգլիկաններ, պրոտեոգլիկաններ) և մուլտիադհեզիվ (կպչուն) գլիկոպրոտեինների (Լամինին, Ֆիբրոնեկտին և այլն) խիստ հիդրոֆիլ և մածուցիկ համալիր է, որը մատրիքսին հաղորդում է ամրություն և կոշտություն։
Շարակցական հյուսվածքի մոլեկուլները կատարում են ևս մեկ այլ շատ կարևոր ֆունկցիա՝ նրանք հանդիսանում են պահեստ (ռեզերվուար) բջջի աճը և դիֆերենցիացիան հսկող հորմոնների համար։
Օրգանիզմում առկա շարակցական հյուսվածի կառուցվածքային, ֆունկցիոնալ և ախտաբանական բազմազանությունը պայմանավորված է նրա երեք բաղկացուցիչ մասերի (բջիջներ, թելեր և բազալ նյութ) տարբեր համադրումներով և քանակով։

Բջջային կազմությունը խմբագրել

Շարակցական հյուսվածքը առաջանում է մեզենխիմալ բջիջներից, որոնք ունեն օվալ միջուկ (կորիզ) և ցցուն նուկլեոլ (կորիզակ)։ Մեզենխիման զարգանում է էմբրիոնի միջին շերտից՝ մեզոդերմից։ Մեզոդերմալ բջիջները ենթարկվում են միգրացիայի, շրջապատելով և ներթափանցելով զարգացող օրգանները։ Մեզենխիման զարգանում է նաև արյան բջիջների, էնդոթելյալ բջիջների և մկանային բջիջների մեջ։
Շարակցական հյուսվածքի բջիջներից մի քանիսը բերված են ստորև համապատասխան ֆունկցիայի նկարագրմամբ.

  • Ֆիբրոբլաստներ, Խոնդրոբլաստներ, Օստեոբլաստներ - ֆիբրոզ թելերի և բազալ նյութի սինթեզ
  • Պլազմայի բջիջներ - Հակամարմինների սինթեզ
  • Լիմֆոցիտներ - Իմունոկոմպետենտ բջիջների սինթեզ
  • Էոզինոֆիլ Լեյկոցիտներ - Ալլերգիկ և վազոակտիվ պրոցեսների մասնակցություն, մաստոցիտների
    ակտիվության և բորբոքային պրոցեսների կարգավորում
  • Նեյտրոֆիլ Լեյկոցիտներ - Օտար նյութերի և բակտերիաների ֆագոցիտոզ
  • Մակրոֆագներ - Ցիտոկինների սեկրեցիա, ֆագոցիտոզ, անտիգենային ակտիվություն
  • Մաստոցիտներ, Բազոֆիլ Լեյկոցիտներ - Ֆարմակոլոգիապես ակտիվ նյութերի (օր՝ Հիստամին) սեկրեցիա
  • Ադիպոզ բջիջներ - Չեզոք ճարպերի կուտակում

Տեսակները խմբագրել

 
 
Շարակցական հյուսվածքի տեսակները

Այսօր հայտնի են շարակցական հյուսվածքի բազմաթիվ տարատեսակներ, որոնց անվանումները հիմնականում բնորոշում են այն բաղադրյալը որը գերակշռում է տվյալ նյութում կամ բնորոշում են վերջինիս կառուցվածքային առանձնահատկությունները։ Նրանք բաժանվում են երեք հիմնական խմբերի՝

  • Հատուկ շարակցական հյուսվածքներ
  • Առանձնակի հատկություններով օժտված շարակցական հյուսվածքներ
  • Հենարանային շարակցական հյուսվածքներ

Հատուկ շարակցական հյուսվածքները լինում են նոսր և խիտ, վերջինս իր հերթին բաժանվում է կանոնավոր և անկանոն խիտ շարակցական հյուսվածքների։
Նոսր (ազատ) շարակցական հյուսվածքները գտնվում են ճնշման տակ և թույլ շփման մեջ գտնվող հյուսվածքներում։ Հաճախ հանդիպում է մկանաթելերի միջև ընկած հատվածում, էպիթելային հյուսվածքում և կազմում է շերտ, որը պաշտպանում է ավշային և արյունատար անոթները։ Շարակցական հյուսվածքի այս տիպը հանդիպում է նաև մաշկի (դերմայի) պտկիկային շերտում, ենթամաշկում, որովայնամզի և պլևրալ խոռոչներում, նշիկներում և շճաթաղանթներում։
Նոսր շարակցական հյուսվածքը ունի նուրբ կազմություն, առատ անոթավորում, ճկուն է և քիչ դիմացկուն։
Խիտ շարակցական հյուսվածքը հարմարեցված է ծառայելու դիմադրության և պաշտպանության։ Բաղադրությունը նույնն է ինչ նոսր շարակցական հյուսվածքներում, սակայն այստեղ գերակշռում են կոլագենային թելերը։ Սա ավելի քիչ ճկուն և շատ ավելի դիմակայուն է ճնշմանը բոլոր ուղղություններով։ Վերջինիս վառ օրինակ կարող են հանդիսանալ ջլերը։ Կոլագենային թելերի առատության պատճառով նրանք սպիտակ գույնի են և առաձգական։
կմախքային մկանները ոսկրին միացնելով նրանք ապահովում են հենաշարժական ապարատի ամրությունն ու հուսալիությունը։
Առանձնակի հատկություններով օժտված շարակցական հյուսվածքները բաժանվում են չորս ենթախմբերի՝

  • Ադիպոզ (ճարպային) հյուսվածք
  • էլաստիկ հյուսվածք
  • Արյունաստեղծ (լիմֆատիկ և միելոիդ) հյուսվածք
  • Մուկոզ (շճային) հյուսվածք

Հենարանային շարակցական հյուսվածքները երկուսն են՝

Շարակցական հյուսվածքի ախտահարումներ խմբագրել

  • Ehlers-Danlos համախտանիշ - Գենետիկական դեֆեկտ է, երբ խաթարվում է առաջին և երրորդ տիպի կոլլագենի սինթեզը։ Վերջինս առաջացնում է գերշարժունություն հոդերում, ողնաշարի կիֆոսկոլիոզ, մաշկի գերձգվածություն, հաստ աղու և մեծ տրամագծով զարկերակների պատռվածք և այլն։
  • Marfan համախտանիշ - Գենետիկական դեֆեկտ Ֆիբրիլլինի (էլաստիկ թելերի բաղադրյալ մաս) ընդգրկմամբ։ Առաջացնում է երեք օրգան համակարգերի ախտահարում՝ սիրտ-անոթային համակարգ, հենաշարժական համակարգ և տեսողական ապարատ։
  • Հոմոցիստինուրիա - Աուտոսոմ-ռեցիսիվ փոխանցվող ժառանգական հիվանդություն է, որը ընդգրկում է ցիստաթիոնին սինթետազա էնզիմը և որի ժամանակ առաջանում է կոլլագենի կապման շեղումներ։ Օրգանիզմում առաջանում է հոմոցիստեինի կուտակում արյան շիճուկում, հետագա էքսկրեցիայով մեզի մեջ։ Գերազանցապես ախտահարում է շարակցական հյուսվածքը, մկանները, ԿՆՀ և սիրտ-անոթային համակարգը։
  • Osteogenesis Imperfecta - Գենետիկական դեֆեկտ է։ Առաջանում է կոլագենի չհամակարգված (ոչ ռացիոնալ) սինթեզի հետևանքով։ Ոսկրագոյացումը լինում է թերի, որը բերում է հաճախակի կոտրվածքների։ Տարբերակում են չորս տեսակ՝ ըստ կլինիկական ընթացքի և ելքի։
  • Alport սինդրոմ - Այլ կերպ անվանում են նաև Ժառանգական նեֆրիտ (երիկամաբորբ)։ Ախտահարվում է չորրորդ տիպի կոլագենի սինթեզը, առաջացնում է երիկամային անբավարարություն և խլություն։
  • Կելոիդ հյուսվածք - Հյուսվածքային ռեգեներացիայի (մաշկային) ախտահարում է, որի ժամանակ առաջանում է կոլագենի չափից շատ կուտակում սպիական հյուսվածքի մեջ, սպին դարձնելով ուռուցիկ, տգեղ և զգայուն։
  • Ամիլոիդոզ - Ախտահարումների խումբ է, պայմանավորված ամիլոիդ հյուսվածքի կուտակմամբ տարբեր օրգանների միջբջջային տարածություններում։
  • Ցինգա - Ախտահարում կապված ասկորբինաթթվի պակասության հետ, որը իր հերթին բերում է կոլագենային սինթեզի ախտահարման։
  • Համակարգային Կարմիր Գայլախտ - Խրոնիկական աուտոիմուն համակարգային հիվանդություն է շարակցական հյուսվածքի ախտահարմամբ։

Աղբյուրներ խմբագրել

R. W. Dudek PhD. High-Yield Histology 2nd Edition (LWW Copyright © 2000) ISBN 0683721342
The GALE ENCYCLOPEDIA of MEDICINE. SECOND EDITION (Gale Group Copyright © 2002) ISBN 0787654906
Encyclopedia of Molecular Cell Biology and Molecular Medicine, 2nd Edition. Robert A. Meyers. © 2004 ISBN 3527305432

Արտաքին հղումներ խմբագրել