Շավարշ Սիմոնյան

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Սիմոնյան
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 7), 1912
Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1974[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհասարակական գործիչ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿոչումԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Շավարշ Ստեփանի Սիմոնյան (հունվարի 25 (փետրվարի 7), 1912, Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակադեմիկոս, մանկավարժ, հասարակական և պետական գործիչ։

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

1933-1937 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ապա ծառայել է խորհրդային բանակում։ 1941 թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ, ծառայելով սպայական կազմում։ Պատերազմի ավարտից հետո նշանակվում է հանրապետության կառավարությանն առընթեր կուլտուր–լուսավորական հիմնարկների կենտրոնական մեթոդական կաբինետի վարիչի տեղակալ, ապա՝ վարիչ։ Աշխատել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիր, Հայաստանի կոմկուսի կենտկոմի դպրոցական բաժնի վարիչ։

1955-1973 թթ. նշանակվում է հանրապետության լուսավորության մինիստր։ 1973 թվականին նշանակվում է մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, երկու Կարմիր դրոշի շքանշանով և այլ պարգևներով։

Երկեր խմբագրել

  • «Սովետական Հայաստանի ժողովրդական կրթության նվաճումները 40 տարում», Հայպետուսմանկհրատ, 1961 թ. 175 էջ
  • «Միքայել Նալբանդյանի հոգեբանական հայացքները», Լույս հրատարակչություն, 1969 թ., 227 էջ

Հիշատակ խմբագրել

Նրա անունով է կոչվում Երևանի №112 փորձարարական ավագ դպրոցը, իսկ 2012 թ. ապրիլի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ համաձայնություն է տրվել Երևան քաղաքի Թումանյան փողոց 39 շենք հասցեում տեղադրելու նրա հուշատախտակը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել