Ֆրանսուա Մարի Շառլ Ֆուրիե (ֆր.՝ François Marie Charles Fourier ապրիլի 7, 1772(1772-04-07)[1][2][3][…], Բեզանսոն - հոկտեմբերի 10, 1837(1837-10-10)[2][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ։

Շառլ Ֆուրիե
ֆր.՝ Charles Fourier
Ծնվել էապրիլի 7, 1772(1772-04-07)[1][2][3][…] Բեզանսոն
Մահացել էհոկտեմբերի 10, 1837(1837-10-10)[2][3][4][…] (65 տարեկան) Փարիզ
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուղղությունուտոպիական սոցիալիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, սոցիոլոգ, փիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտFourierism?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ազդվել էՆիկոլա Ռետիֆ դը լա Բրետոնն
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Fourier Վիքիպահեստում

Կենսագրություն և աշխատանքներ խմբագրել

Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Համարյա ողջ կյանքի ընթացքում ծառայել է առևտրական տներում։ Ֆուրիեի աշխարհայացքում արտացոլվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքներից նրա խոր հիասթափությունը։ Իր պատմական և սոցիալական հայացքներն առաջին անգամ շարադրել է «Համաշխարհային ներդաշնակություն» հոդվածում (1803), «Առևտրական շառլատանության մասին» անանուն գրքույկում (1807) և «Չորս շարժումների և համընդհանուր ճակատագրի տեսություն» գրքում (1808)։

Հայացքներ խմբագրել

Նա ապագա հասարակության կազմակերպման պլանը մշակել է «Տրակտատ տնայնագործական-հողագործական ասոցիացիայի մասին» (հ. 1—2, 1822) և «Նոր տնտեսական սոցիետար աշխարհ» (1829) երկերում։ Շառլ Ֆուրիեն ելնում էր ֆրանսիական մատերիալիզմից, մերժհւմ իդեալիզմը, ագնոստիցիզմը և մետաֆիզիկան, տիրապետում էր դիալեկտիկային։ Սակայն նրա հայացքները մանրբուրժուականության կնիք էին կրում, դուրս չէին գալիս պատմության իդեալիստական ըմբռնման շրջանակներից։ Նոր հասարակության կառուցման տեսական հիմնավորումը Ֆուրիեն զուգակցել է կապիտալիստական հարաբերությունների, շահագործման և անարդարությունների քննադատությամբ՝ դրանով իսկ հակադրվելով Լուսավորականության սոցիալական փիլիսոփայությանը և տնտեսագիտական ուսմունքներին։

Ըստ Ֆուրիեի, հասարակությունը հաջորդաբար անցնում է եդեմականության («դրախտային նախնադար), վայրենության, բարբարոսության և քաղաքակրթության (կապիտալիզմ) շրջանները. քաղաքակրթությանը պատմակական անհրաժեշտությամբ փոխարինելու պետք է գա բարձրագույն հասարակարգը, ներդաշնակության հասարակարգը։ Ֆուրիեն աշխատավորության շահերից ելնելով, առաջադրել էր ապագա «ներդաշնակ աշխարհ» ստեղծելու խնդիրը։ Այդ հասարակության առաջին բջիջը «փաղանգն» է, որը պետք է ապահովեր գյուղատնտեսական արդյունաբերական աշխատանքի միացումը, բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, հասարակության բոլոր անդամների համար ստեղծեր նյութական բարիքների առատություն և համակողմանի զարգացման հնարավորություն, վերացներ քաղաքի և գյուղի հակադրությունը։

Շառլ Ֆուրիեի ուսմունքը զգալի ազդեցություն է գործել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրների սոցիալիստական և փիլիսոփայական մտքի վրա։

Երկեր խմբագրել

  • CEuevres completes, v. 1—6, P., 1841— 1870
  • CEuvres completes, v. 1—12, P., 1966— 1968 Избр. соч., т. 1-4, М.-Л., 1951-54

Գրականություն խմբագրել

  • Бебель А., Шарль Фурье, его жизнь и учение, пер. с нем., М., 1923
  • Иоаннисян А. Р. Шарль Фурье, М., 1958
  • Зильберфарб И. И., Социальная философия Шарля Фурье и её место в истории социалистической мысли первой половины XIX в., М., 1969
  • Armand F., Fourier, v. 1—2, P., 1937

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ֆուրիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։