Շառլ Մարի դը լա Կոնդամին

Շառլ Մարի դը լա Կոնդամին (Шарль Лакондамин, ֆր.՝ Charles-Marie de la Condamine;

Շառլ Մարի դը լա Կոնդամին
ֆր.՝ Charles Marie de La Condamine
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1701(1701-01-28)[1][2][3][…] կամ հունվարի 27, 1701(1701-01-27)[4][5]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]
Մահացել էփետրվարի 4, 1774(1774-02-04)[7][1][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼուիս լե Գրանդի քոլեջ (Փարիզ)
Մասնագիտությունմաթեմատիկոս, ճանապարհորդ հետազոտող, աստղագետ, բուսաբան, հանրագիտական, աշխարհագրագետ և գրող
Աշխատավայր12th Cuirassier Regiment?[8]
Զբաղեցրած պաշտոններՖրանսիական ակադեմիայի 23-րդ աթոռ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[9], Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[10], Ստանիսլավի ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Marie de La Condamine Վիքիպահեստում

հունվարի 28, 1701(1701-01-28)[1][2][3][…] կամ հունվարի 27, 1701(1701-01-27)[4][5], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6] - փետրվարի 4, 1774(1774-02-04)[7][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]), ֆրանսիացի աստղագետ, գեոդեզիստ և ճանապարհորդ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փարիզում՝ հարուստ ազնվական ընտանիքում։ Իր ծագման պատճառով զինվորական ծառայության է անցել և մասնակցել է Ռոզասի պաշարմանը, սակայն շուտով իրեն բացառապես նվիրում է գիտությանը և արդեն 1730 թվականից եղել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Նա ուշադրություն գրավեց միջօրեականների տարբերությունները որոշելու իր առաջարկությունով, որոնք այդ ժամանակ որոշվում էին մեծ սխալներով։

1736–1746 թվականներին նա Բուգերի (ֆր.՝ Pierre Bouguer) և Գոդենի (ֆր.՝ Louis Godin) հետ գիտական արշավ է իրականացնում Հարավային Ամերիկայում՝ չափելու համար հասարակածով անցնող միջօրեականի աղեղը, որպեսզի ապացուցի, որ Երկիրը իդեալական գնդաձև չէ, ինչպես ընդունված էր կարծել այդ ժամանակ։ Գրեթե հենց սկզբից գիտական արշավը չհաջողվեց, քանի որ արշավախմբի ղեկավարը՝ Գոդենը, անձնական կարիքների համար ծախսել էր արշավախմբի գրեթե ամբողջ գումարը։ Իսկ արշավախումբը, որը կտրել-անցել էր նախատեսվածից երեք անգամ ավելի երկար ճանապարհ, ամբողջ ընթացքում ենթարկվում է ծանր զրկանքների, բայց դրա շնորհիվ Քոնդամինը հայտնաբերեց (տեղի բնիկներից) կաուչուկը և քինինը։ Այս արշավի ընթացքում նա առաջինն է նկարագրել ռետինե արտադրանք պատրաստելու գործընթացը։ Այնուհետև նա նկարագրեց մալարիայի՝ քինինով բուժման գործընթացը. արշավախումբն առաջինն ուսումնասիրեց և նկարագրեց quinquina՝ Լոխայի հովտից մի ծառ, որը Լիննան 1742 թվականին անվանեց Cinchona[11]։

Այնուհետև մի քանի գիտական ուղևորություններ է կատարել, օրինակ, արևի սկավառակի առջև Վեներայի անցումը դիտարկելու համար։ Բացի ծավալով աննշան հուշագրություններից, լա Քոնդամինը տպագրել է «Manière de déterminer la différence en longitude de deux lieux peu éloignés l’un de l’autre» (П., 1735), «Projet d’une mesure invariable, commune à toutes les nations» (1747), «Mesure des trois premiers degrés du méridien dans l’hémisphère austral» (1751) և «Journal du voyage fait par l’ordre du Roi à l'équateur» (1751)։ Լա Քոնդամինի կենսագրությունը գրվել է Կոնդորսեի կողմից։

2006-ին BBC-ն նկարահանեց «Քաղաքակրթության փուլեր» շարքի ֆիլմը՝ «Աշխարհագրական հայտնագործություններ. Երկրի ձևը» (անգլ.՝ Voyages of discovery. Figure of the Earth), որը պատմում է ֆրանսիացի հետազոտողների՝ Հարավային Ամերիկա կատարած արշավի մասին։

Հիշատակ խմբագրել

1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանը կոչեց Շառլ Մարի դը լա Կոնդամինի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Շառլ Մարի դը լա Կոնդամին». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մարի դը լա Կոնդամին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մարի դը լա Կոնդամին» հոդվածին։