Շառլ Լըկոնտ դը Լիլ

ֆրանսիացի գրող

Շառլ Լըկոնտ դը Լիլ (Leconte de Lisle, հոկտեմբերի 22, 1818(1818-10-22)[1][2][3][…], Սեն Պոլ, Ռեյունյոն, Ֆրանսիա[4] - հուլիսի 17, 1894(1894-07-17)[1][2][3][…], Լուվեսյեն), ֆրանսիացի բանաստեղծ և հասարակական գործիչ-հանրապետական։ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (18861848 թվականի հեղափոխության մասնակից։ «Պառնասի» գեղագիտության հիմնադիրը։

Շառլ Լըկոնտ դը Լիլ
ֆր.՝ Leconte de Lisle
Ծննդյան անունֆր.՝ Charles Marie René Leconte de Lisle
Ծնվել էհոկտեմբերի 22, 1818(1818-10-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Պոլ, Ռեյունյոն, Ֆրանսիա[4]
Վախճանվել էհուլիսի 17, 1894(1894-07-17)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԼուվեսյեն
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն և Cimetière marin de Saint-Paul
Գրական անունPierre Gosset[5][6]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրադարանավար և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՌենի համալսարան
Գրական ուղղություններպառնասիանիզմ
Ուշագրավ աշխատանքներQ3401060?, Q3401063? և Q3401070?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7]
Պարգևներ
Изображение автографа
 Charles Marie René Leconte de Lisle Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

«Բարբարոսական բանաստեղծություններ» (1862) գրքում Լըկոնտ դը Լիլը ձգտել է ճշգրտորեն վերստեղծել պատմության դրվագները։ Մերժել է կրոնը։

Գրել է բանաստեղծություններ, որոնք հաստատում են բնության ուժն ու գեղեցկությունը («Փղեր», «Կուսական անտառ»), բանաստեղծականացնում նախնադարյան բարբարոսներին («Հիալմարի սիրտը»), նույնիսկ գազաններին («Հովազը»), ի հակադրություն բուրժուական բարբարոսների (Ժամանակակիցներին»)։ Փարիզյան կոմունայի (1871) նշանակությունը Լըկոտն դը Լիլը չհասկացավ, բայց հանդես եկավ վերսալյան ռեակցիայի դեմ ուղղված պարսավագրերով («Ժողովրդական հանրապետական կատեխիզիս», «Քրիստոնեության հանրամատչելի պատմությունը»)։ Հեղինակել է «Էրինիները» (1873) ողբերգությունը, «Ողբերգական բանաստեղծություններ» (1884) և «Վերջին բանաստեղծություններ» (1895, ետմահու) ժողովածուները։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Լըկոնտ դը Լիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 594