Շառլ Բոսյու (ֆր.՝ Charles Bossut, օգոստոսի 11, 1730(1730-08-11)[1][2][3][…], Տարտարա[4] - հունվարի 14, 1814(1814-01-14)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, հանրագետ։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս 1768 թվականից։ Բեռլինի, Բոլոնիայի և Սանկտ-Պետերբուրգի ակադեմիաների պատվավոր օտարերկրյա անդամ (1778 թվականից)[5]։

Շառլ Բոսյու
ֆր.՝ Charles Bossut
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1730(1730-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրՏարտարա[4]
Մահացել էհունվարի 14, 1814(1814-01-14)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններնախագահ
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
 Charles Bossut Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շառլ Բոսյուն ծնվել է Տարտարա քաղաքում, հարուստ ընտանիքում։ Ավարտել է Լիոնում գտնվող Հիսուսի միաբանության քոլեջը, որից հետո տրվել է գիտական հետազոտություններին և մասնակցել Դենի Դիդրոյի «Գիտությունների, արվեստի և արհեստների հանրագիտարանի» ստեղծմանը։

Ֆրանսիացի մաթեմատիկոս Շառլ Կամյուի հետ ունեցած ընկերության շնորհիվ 1752 թվականին նշանակվել է Շառլվիլ Մեզիեր քաղաքում գտնվող Թագավորական ինժեներական դպրոցի պրոֆեսոր, որից հետո Տեխնիկական հալամսարանում փոխարինել է նրան որպես ուսանողների քննող և տեղափոխվել Փարիզ։

1768 թվականին ընդգրկվել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամների ցանկում։

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ նա կորցրել է իր պաշտոնը, սակայն Առաջին ֆրանսիական կայսրության օրոք վերականգնել այն ֆրանսիացի մաթեմատիկոս և հասարակական-պետական գործիչ Գասպար Մոնժի օգնությամբ, որը եղել է նրա աշակերտը Մեզյերում և աշխատել է մինչև 1808 թվականը։

Եղել է նաև հիդրավլիկ մեքենաների և արքայական շինությունների գլխավոր տեսուչ և հիդրոդինամիկայի արքայական պրոֆեսոր։

1775-1777 թվականներին հայտնի փորձեր է կատարել Ռազմական ակադեմիայի լճակներում՝ նպատակ ունենալով պարզել ջրային նավերի հակառակ շարժման դիմադրությունը։ Պետական հանձնաժողովի կազմում աշխատել է Սենա և Լուար գետերի միջև գտնվող ջրանցքի նախագծի վրա, որը կյանքի է կոչվել «Նիվերնե ջրանցք» անվանումով իր մահից հետո, 1841 թվականին։

Շառլ Բոսսյուն գրել է նաև մի շարք աշխատություններ մաթեմատիկայի և հիդրոդինամիկայի վերաբերյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. «Боссю Ш.а. - Общая информация». www.ras.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.

Գրականություն խմբագրել

Շառլ Բոսսյու // Բրոկգաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարան։ 86-րդ տոմ (82տ․ և 4լր․)․— Սանկտ-Պետերբուրգ, 1890-1907

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Բոսյու» հոդվածին։