Շանտոու (հին. Սյանտոու[3][4], Սվատոու, չին՝. 汕头, Փինյին՝ Shàntóu), քաղաքային շրջան Գուանդուն նահանգում, ՉԺՀ։

Շանտոու
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էԳուանդուն
ԲԾՄ51 ± 1 մետր
Օրենսդրական մարմինQ106071072?[1]
Բնակչություն5 502 031 մարդ (2020)[2]
Տարածք2199,04 կմ²
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0754
Փոստային ինդեքսներ515000
Ավտոմոբիլային կոդ粤D
shantou.gov.cn

Պատմություն խմբագրել

Իսկզբանե այն եղել է Ցզեյան գավառի մերձափնյա հատվածը, որտեղ տեղակայված էր ձկնորսական գյուղակը։ 331 թվականին՝ Ցզին կայսրության ժամանակ Հաոցզյան գետից հարավ տեղակայված Ցզեյան գավառի մասը առանձնացվեց առանձին Չոայան գավառում։ XVI դարի կեսերին գետի ակունքում ձևավորվեցին ավազի առափնյա ծանծաղուտներ, որոնց ամբողջությունը անվանում էին «Շաշան պին» (沙汕坪): 1563 թվականին Ցզեյան և Հայյան գավառների սահմանագծին կազմավորվեց Չաոչժոուայան վարչության (潮州府) Չենհայ (澄海县) գավառը, և գետաբերանի շրջանի տարածները մտան նրա կազմի մեջ։

1669 թվականին՝ Ցին կայսրության ժամանակ տեղավորվեց Շանտոու (汕头汛) պահակային դիրքը, որտեղից էլ գալիս է «Շանտոու» աշխարհագրական անվանումը։ 1717 թվականին այստեղ կառուցվեց Շաշանտոու (沙汕头) բերդամասը։

Օպիական պատերազմներում Ցինկական կայսրության պարտությունից հետո ըստ 1858 թվականի «Տյանցզյան համաձայնագրի» որոշվեց Չաոչժուուն դարձնել նավահանգիստ, որը բաց կլիներ օտարերկրացիների հետ առևտրի համար։ Սակայն դա այնպիսի մեծ դժգոհություն առաջացրեց այնտեղի բնակիչների շրջանում, որ օտարերկրյա առևտրականները գերադասեցին հիմնվել նեղուցի հակառակ կողմում՝ ավելի անվտանգ Շանտոուում։ Շանտոյում բացվեցին օտարերկրյա հյուպատոսարաններ և տեղավորվեց առևտրային նավահանգիստը։ 1906 թվականին Շանտոուն երկաթգծով միացվեց Չաոչժոյին։

Չինաստանում Սինհայական հեղափոխությունից հետո իրականացվեց վարչական բաժանման համակարգերի բարեփոխում, որի արդյունքում վարչությունները լուծարվեցին, այդ պատճառով 1912 թվականին Չաոչժոյի վարչությունը կազմացրվեց։ 1915 թվականին առափնյա կղզիախումբը Ժաոպինի վարչությունից անցավ առանձին Նանյո վարչության մեջ։

1920-ական թվականները չինական պատմության մեջ հայտնի են որպես Միլիտարիստների դարաշրջան, և այս վայրերը դարձան մեծաքանակ ռազմական գործողությունների թատերաբեմ։ Գոմինդան կուսակցության ղեկավարման ներքո Չինաստանի միավորումից հետո Շանտոուն 1930 թվականին պաշտոնապես առանձնացվեց Չենհայ գավառից որպես առանձին քաղաք՝ իր սեփական վարչությամբ[5]։

Չինական կոմունիստների զորքերը այստեղ եկան միայն քաղաքացիական պատերազմի վերջին փուլում. մայրցամաքային հողերը զբաղեցվեցին 1949 թվականի հոկտեմբերի 24-ից, իսկ Նանաո կղզիախմբում ափհանում կատարելը տեղի ունեցավ 1950 թվականի փետրվարի 23-ին։

ՉԺՀ-ի կազմի մեջ մտնելուց հետո այդ վայրերը գտնվում էին Չաոշան (潮汕专区) հատուկ շրջանի կազմում։ 1952 թվականին Չաոշան հատուկ շրջանը կազմացրվեց, և այդ վայրերը մտան Յուեդուն (粤东行政区) վարչական շրջանի կազմի մեջ։ 1955 թվականին վարչական շրջանի ղեկավարությունը Չաոչժոուից տեղափոխվեց Շանտոու։

1955 թվականի վերջին ընդունվեց Վարչական շրջանների կազմացրման որոշումը, և 1956 թվականից ստեղծվեց նոր Շանտոու (汕头专区) Հատուկ շրջանը, կազմված 15 գավառներից, միայն հենց Շանտոուն դարձավ նահանգային ենթակայության քաղաք։ 1958 թվականին Շանտոու քաղաքը կարգավիճակով իջեցվեց և նույնպես մտավ Հատուկ շրջանի կազմ։ 1959 թվականին Չենհայ գավառը կազմացրվեց, իսկ նրա տարծքը մտավ Շանտոու արվարձանային շրջանի կազմ, սակայն արդեն 1960 թվականին Չենհայ գավառը վերստեղծվեց։

1965 թվականին 7 գավառներ անջատվեցին Շանտոու Հատուկ շրջանից առանձին Մեյսյան (梅县专区) Հատուկ շրջանում։

1970 թվականին Շանտոուի հատուկ շրջանը վերանվանվեց Շանտոուի շրջան (汕头地区):

ՉժՀ Պետական խորհրդի 1983 թվականի հուլիսի 13-ի հրամանագրով Շանթու շրջանը վերափոխվեց Շանտոուի քաղաքային շրջանի։

ՉԺՀ Պետական խորհրդի 1984 թվականի նոյեմբերի 29-ի հրամանագրով Շանտոում ստեղծվեց հատուկ տնտեսական գոտի։ 1991 թ.-ի ապրիլի 6-ի Չինաստանի ողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ `հատուկ տնտեսական գոտու սահմանները զգալիորեն ընդլայնվեցին և գրավվեց ամբողջ Շանտոուի քաղաքային գոտին։ 1991 թվականի սեպտեմբերի 14-ի ՉԺՀ Պետական խորհրդի որոշմամբ վերակազմավորվեց Շանտոուի քաղաքային գոտու վարչական բաժինը նախկին 6 քաղաքային և հատուկ տնտեսական գոտու 2 տարածքները վերափոխվեցին քաղաքային ենթակայության 4 տարածքների:1991 թ.-ի դեկտեմբերի 7-ին ՉԺՀ Պետական խորհրդի որոշմամբ Չաոժոուն և Ցզեյանը բաժանվեցին Շանտոուի քաղաքային շրջանից `առանձին քաղաքային թաղամասերի. Շանտոուի քաղաքային շրջանը սկսեց բաղկացած լինել քաղաքային ենթակայության 4 շրջաններից և 3 կոմսություններից։

ՉԺՀ Պետական խորհրդի 1993 թվականի ապրիլի 9-ի հրամանագրով Չայոուն շրջանը վերափոխվեց քաղաքային շրջանի։

1994 թվականի ապրիլի 18-ին Չենհայ շրջանը վերափոխվեց քաղաքի շրջանի։

ՉԺՀ Պետական խորհրդի 2003 թվականի հունվարի 29-ի հրամանագրով Չենհայ Սիթի շրջանը վերափոխվեց քաղաքային ենթակայության տարածքի, իսկ Չայոյան քաղաքը բաժանվեց Չաոյանգ և Չաոնան քաղաքային շրջանների։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Շանտոուի քաղաքային շրջանը բաժանված է 6 շրջանի և 1 գավառի։

Քարտեզ
Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Փինյին Բնակչություն
(2020)
Տարածք
(կմ²)
Շրջան Լունհու 龙湖区 Lónghú qū
Շրջան Ցզինպին 金平区 Jīnpíng qū
Շրջան Հաոցզյան 濠江区 Háojiāng qū
Շրջան Չաոյան 潮阳区 Cháoyáng qū
Շրջան Չաոնան 潮南区 Cháonán qū
Շրջան Չենհայ 澄海区 Chénghǎi qū
Գավառ Նանաո 南澳县 Nán'ào xiàn

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  3. Edward Stanford (1908). Atlas of the Chinese Empire (1 ed.). pp. 21, 86. Swatow{...}Swatow, Kwangtung . 25.14 N 114.2 E
  4. From postal romanization, based on the local Teochew pronunciation
  5. 汕头1860的记忆_管理滚动新闻_新浪财经_新浪网. Sina Finance.

Գրականություն խմբագրել

  • «Шань-тоу». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)