Շանհայի թանգարանը (չինարեն՝ 上海博物館) հին չինական արվեստի թանգարան է և գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքի Ժողովրդական Հրապարակում։ Շանհայի թանգարանում ցուցադրվում է հին չինական արվեստի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը։ Թանգարանում պահվում են շուրջ հարյուր քսան հազար ցուցանմուշներ[4]։

Շանհայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՀուանպու
Հասցե201 Renmin AvenueԺողովրդական պողոտա (201)
Հիմնադրվել է1952
Այցելուներ2 111 730 մարդ (2018)[1], 2 070 270 մարդ (2019)[2] և 880 457 մարդ (2021)[3]
ՏնօրենՄա Չենգյուան
Կայքshanghaimuseum.net/en/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Թանգարանի մուտքը

Շանհայի թանգարանը հիմնվել է 1952 թ.։ 1992 թ. Շանհայի քաղաքային կառավարությունը Ժողովրդական հրապարակում տեղ է հատկացնում թանգարանի ապագա շենքի համար։ Շենքի կառուցումը տևում է երեք տարի և ավարտվում է 1996 թվականին։ Նոր շենքում թանգարանի բացումը տեղի է ունենում 1996 թ. հոկտեմբերի 12-ին։ 29,5 մետր բարձրությամբ նոր շենքը արդեն ունի 39 200 քառակուսի մետր տարածք Շենքի ճարտարապետությունը՝ կլոր տանիքով և քառակուսի հիմքով, նմանեցված է Դինգի՝ Շանգ դարաշրջանի բրոնզե սպասքի՝ նախատեսված միս մատուցելու համար։ Այս ձևը արտացոլում է չինական փիլիսոփայության այն տեսակետը, ըստ որի Կլոր երկինքը ծածկում է քառակուսի երկիրը։ Հարավային մուտքը հսկում են առյուծների 8 սպիտակ նեֆրիտե քանդակներ[5]։

Հավաքածուն խմբագրել

 
Թանգարանի շենքը ներսից

Թանգարանի 4 հարկերում ներկայացվում են ընդհանուր առմամբ 21 ճյուղերի ստեղծագործություններ, որոնցից են[6].

Այլ տեղեկություններ խմբագրել

Թանգարանը բաց է ամեն օր ժ. 9.00-17.00։ Մուտքն ազատ է։ Թանգարանն ամեն օր առավելագույնը ընդունում է 5,000 այցելու։ Թանգարանում գործում է հուշանվերների և գրքերի խանութ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  4. «Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը. թանգարանի պատմությունը (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  6. Մանրամասն տեղեկություններ Շանհայի մասին (ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի թանգարան» հոդվածին։