Շամիլ Սալմանովիչ Բասաև, ինչպես նաև Աբդալլահ Շամիլ Աբու-Իդրիս[13](չեչեներեն՝ Шамиль Басаев), (հունվարի 14, 1965(1965-01-14)[4][5][6] - հուլիսի 10, 2006(2006-07-10)[7][8][9][…], Ինգուշեթիա, Ռուսաստան[10][11][12]), չեչեն իսլամիստ ռազմական գործիչ, վարձկան ահաբեկիչ, չեչենական շարժման առաջնորդ։

Շամիլ Բասաև
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ State University of Land Use Planning? (1988)
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ և warlord
Դավանանք իսլամ, սուննի իսլամ[1] և Salafism?[2][3]
Ծննդյան օր հունվարի 14, 1965(1965-01-14)[4][5][6]
Վախճանի օր հուլիսի 10, 2006(2006-07-10)[7][8][9][…] (41 տարեկան)
Վախճանի վայր Ինգուշեթիա, Ռուսաստան[10][11][12]
Քաղաքացիություն  Չեչնիա
 
Պարգևներ

Իր ռազմական գործունեությունը սկսելով որպես ռազմական հրամանատար Հյուսիսային Կովկասում՝ տարիներ շարունակ Բասաևը գլխավորել է պարտիզանական ջոկատներ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի, ինչպես նաև ձեռնարկել է քաղաքացիների մասսայական պատանդառության գործողություններ, որոնց նպատակն էր Չեչնիայից ռուսական զորքերի հեռացումը[14]։ 2003 թվականից Բասայևը կրում է Էմիր Աբդալահ Շամիլ Աբու-Իդրիս մարտական կեղծանունը։ 1997-1998 թվականներին Ասլան Մասխադովի կառավարման ներքո նա ստանձնեց Չեչնիայի վարչապետի պաշտոնը։ Հաճախ Բասայևը համարվել է չեչնիական ապստամբության արմատական թևի բացարձակ առաջնորդ։ Նա պատասխանատու էր Չեչնիայում և այլ վայրերում պարտիզանական հարձակումների համար[15][16][17]։ ABC News-ը նրան նկարագրում է որպես «աշխարհի ամենապահանջված ահաբեկիչներից մեկը»[18]։

2006 թվականի հուլիսի 10-ին Բասայեևը սպանվել է պայթյունի հետևանքով։ Դեռևս հակասությունուններ կան այն փաստի շուրջ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նա սպանել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ չեչեն անջատողականները պնդում են, որ նրա մահը պարզապես պատահական պայթյունի արդյունք է եղել։

Կենսագրություն խմբագրել

Շամիլ Բասաևը ծնվել է 1965 թվականին Չեչնայի հարավարևելքում գտնվող Դիշնե Վեդենո վարչական շրջանի Վեդենո գյուղում[19]։ Ըստ Գենադի Տրոշևի՝ նա ունեցել է նաև ռուս նախահայրեր[20]։ Նրան անվանակոչել են Իմամ Շամիլի՝ Դաղստանի երրորդ և վերջին իմամի անունով, ով նաև հակառուսական կովկասցի չեչենավարական ուժերի առաջնորդն է եղել Կովկասյան պատերազմի ժամանակ։ Նրա ընտանիքը ռուսական տիրապետության դեմ պայքարի երկար պատմություն ունի։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նրա պապը մասնակցել է մասնատված Հյուսիսկովկասյան էմիրության վերամիավորման անհաջող պայքարում[21]։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախագահ Լավրենտին Բերիայի հրամանով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բասաևները, չեչենական բնակչության մեծ մասի հետ միասին արտաքսվել են Ղազախստան։ 1940-1944 թվականների չեչնիական ապստամբության մասնակիցներին աջակցության հնարավորությունից զրկելու նպատակով։ Նրանց միայն թույլատրեցին վերադառնալ, երբ 1957 թվականին Նիկիտա Խրուշչովի կողմից արտաքսման օրենքը վերացվեց։ Բասաևը մոլի ֆուտբոլոստ է եղել։ 1982 թվականին 17 տերականում նա ավարտել է դպրոցն և որպես հրշեջ, մեկնել ծառայության ԽՍՀՄ բանակ։ Հաջորդ չորս տարիների ընթացքում, մինչև Մոսկվա մեկնելը, նա աշխատել է Ռուսաստանի հարավում գտնվող Վոլգոգրադ շրջանի Ակսայիսկի սովխոզում։

Նա փորձեց ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավունքի դպրոց, սակայն ձախողվեց։ Փոխարենը 1987 թվականին ընդուվեց Մոսկվայի հողատարածքային կառավարման ճարտարագիտական համալսարան։ Այնուամենայնիվ, 1988 թվականին ցածր գնահատակաների պատճառով հեռացվեց համալսարանից։ Հետագա տարիներին Մոսկվայոում աշխատել է որպես համակարգիչներ վաճառող՝ համագործակցելով տեղացի չեչեն գործարար Սուփյան Տարամովի հետ։

Վաղ շրջանի ռազմական գործունեություն խմբագրել

Երբ սովետական կառավարության որոշ անդամներ փորձեցին գլխավորել 1991 թվականի հեղաշրջմանը՝ նա միացավ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի աջակիցներին, զինվեց նռնակներով ու դուրս եկավ Ռուսաստանի Սպիատկ տունը շրջապատող բարիկադների վրա[22]։

Մի քանի ամիս անց՝ 1991 թվականի նոյեմբերին, չենչեն ազգայնական առաջնորդ Ջոխար Դուդաևը միակողմանի հայտարարություն արեց նոր ձևավորված Ռուսաստանի Դաշնությունից անկախանալու վերաբերյալ։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Յելցինը հայտարարեց արտակարգ իրավիճակ և զորքեր ուղարկեց դեպի Չեչնիայի սահման։ Այդ ժամանակից էլ Բասաևը սկսեց իր ապստամբական գործունեությունը՝ փորձելով միաջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել գործող ճգնաժամի վրա։ Բասաևը, Լոմ այի Չիչնևն ու Սաիդ Ալի Սատուևը, ով նախկին օդաչու էր, 1991 թվականի նոյեմբերի 9-ին առևանգեցին Ռուսաստանի խոշորագույն Աերոֆլոտ ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը ուղևորվում էր Ռուսաստանի Միներալնիե Վոդիից դեպի Անկարա։ Նրանք սպառնացին պայթեցնել ինքնաթիթռը, եթե արտակարգ իրավիճակը չհանվեր։ Ինքնաթիռի առևանգումը խաղաղ լուծում ունեցավ Թուրքիայում։․ Ինքնաթիռ ու ուղևորները ապահով կերպով վերադարձան, իսկ առգրավողները ապահով թռիչքով վերադարձան Չեչնիա։

Արցախյան պատերազմ խմբագրել

Շամիլ Բասաևն Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավիրվել է Ադրբեջան՝ մասնակցելու հայերի դեմ պատերազմին։ Հետագայում Բասաևը հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն գրեթե անհնար էր։ 2000 թվականին Բասաևը ANS ադրբեջանական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է.

“Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար։ Սակայն, տեղ հասնելով և իրավիճակը տեսնելով, հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի և ոչ մի նշան”։

Չեչենների վերջին մարտը հայերի դեմ տեղի է ունեցել 1993 թվականի աշնանը։ Բասաևի խմբավորումը խոշոր կորուստներ է կրել, քանի որ ադրբեջանցիները լքել էին Բաշ-Կարբենդի մատույցների դիրքերը։ Հայերը Գյուղն ազատագրել են հակահարձակմամբ[23]։

Չեչենները բազմաթիվ զոհեր են տվել, և հայկական կողմը նրանց հնարավորություն է տվել տանել դիակները։ Չեչենները մեկընդմիշտ հեռացել են Արցախից։ Չի բացառվում, որ անհատ չեչեններ հետո էլ են մասնակցել մարտական գործողությունների, սակայն դա կազմակերպված բնույթ չի կրել[23]։

1993 թվականին Բասաևը որոշել է Արցախից դուրս բերել իր ենթակայության տակ գտնվող չեչենական ջոկատները[24]։

Վրաց-աբխազական հակամարտություն խմբագրել

1992 թվականին Բասաևը մեկնում է Աբխազիա՝ մասնակցելու տեղի անջատողականների Վրաստանի դեմ կազմակերպված անջատողական շարժմանը[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.youtube.com/watch?v=y9DkADF1tDA
  2. https://web.archive.org/web/20061107203042/http://www.fpri.org/enotes/20060714.russia.radu.shamilbasayevdeath.html
  3. https://web.archive.org/web/20220325125544/https://www.youtube.com/watch?v=y9DkADF1tDA&gl=US&hl=en
  4. 4,0 4,1 http://www.bbc.co.uk/2/hi/europe/4727935.stm
  5. 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 Munzinger Personen (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 http://english.pravda.ru/accidents/21/96/382/14918_basayev.html
  8. 8,0 8,1 8,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/17440570601073301
  9. 9,0 9,1 9,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1239048/Shamil-Basayev
  10. 10,0 10,1 10,2 http://www.npr.org/templates/story/story.php?storyId=5546089
  11. 11,0 11,1 11,2 http://usatoday30.usatoday.com/news/world/2006-07-11-russia-basayev_x.htm
  12. 12,0 12,1 12,2 http://www.nytimes.com/2006/07/21/world/europe/21russia.html?partner=rssnyt&emc=rss
  13. «Басаев Шамиль Салманович («Абдаллах Шамиль Абу Идрис»)». Кавказский узел. 28 декабря 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 29 марта 2017-ին.
  14. Jonathan Steele (2006 թ․ հուլիսի 11). «Shamil Basayev -Chechen politician seeking independence through terrorism». Obituary. London: Guardian Unlimited. «one-time guerrilla commander who turned into a mastermind of spectacular and brutal terrorist actions ... served for several months as prime minister»
  15. «Russia's tactics make Chechen war spread across Caucasus». Kavkaz. 2005 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. «Russia: RFE/RL Interviews Chechen Field Commander Umarov». Rferl. 2005 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  17. No Terrorist Acts in Russia Since Beslan: Whom to Thank? Արխիվացված 18 Սեպտեմբեր 2008 Wayback Machine
  18. «Chechen Guerilla Leader Calls Russians 'Terrorists'». ABC News. 2005 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  19. Wilhelmsen, Julie (January 2005). «Between a Rock and a Hard Place: The Islamisation of the Chechen Separatist Movement» (PDF). Europe-Asia Studies. 57 (1): 35–59. doi:10.1080/0966813052000314101. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  20. Troshev, Gennadiy (2001). Moya Voyna. Chechenskiy Dnevnik Okopnogo Generala (Моя война. Чеченский дневник окопного генерала). Vagrius (Вагриус). ISBN 5-264-00657-1.
  21. Chechen separatist who battled hard for his country.(չաշխատող հղում)
  22. The Wolves of Islam: Russia and the Faces of Chechen Terror by Paul J. Murphy, Brassey's Inc. p. 9
  23. 23,0 23,1 Չեչեն գրոհայինները ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին Արխիվացված 2020-01-29 Wayback Machine Անդին 9, 2013
  24. «Աղդամի մատույցներում Բասաեւն աղաչում էր իրեն օգնություն ուղարկել» Copyright Mediamax 1999 -2017 Փետրվար 01, 2017
  25. Russia 'planned Chechen war before bombings' Արխիվացված 27 Օգոստոս 2009 Wayback Machine 29 January 2009 The Independent Արխիվացված 27 Օգոստոս 2009 Wayback Machine(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել