Շալվա Միքայելի Մշվելիձե (վրաց.՝ შალვა მიხეილის ძე მშველიძე, հուլիսի 28 (օգոստոսի 10), 1904 կամ 1904[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1984[1][2][3][…], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի սովետական կոմպոզիտոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)[4]։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի կրկնակի դափնեկիր (1942, 1947

Շալվա Մշվելիձե
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 28 (օգոստոսի 10), 1904 կամ 1904[1][2][3][…]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել է1984[1][2][3][…]
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Շալվա Մշվելիձեն ծնվել է 1904 թվականի հուլիսի 15-ին (հուլիսի 28) Թիֆլիսում (ներկայում՝ Թբիլիսի, Վրաստան)[5].

1930 թվականին ընդունվել է Թիֆլիսի պետական կոնսերվատորիա, որտեղ սովորել է կոմպոզիցիայի դասարանում Միխայիլ Բագրինովսկու մոտ։ Կրթությունը շարունակել է Լենինգրադի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում (սովորել է Վլադիմիր Շչերբաչյովի մոտ)։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, 1942 թվականից եղել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Շալվա Մշվելիձեն ընտրվել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավոր[5]։

1941 թվականից մինչև 1952 թվականը եղել է Վրաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ[5]։

Գրել է «Ասք Տարիելի մասին» (1946), «Մեծ վարպետի աջը» (1961) օպերաները, չորս սիմֆոնիա (1943, 1944, 1952, 1968), «Կավկասիոնի» (1949) և «Դարերին որպես պատգամ» (1970, նվիրված է Լեինինին) օրատորիաները, «Զվիադաուրի» (1940), «Պատանին ու հովազը» (1962), «Մինդիա» (1950) սիմֆոնիկ պոեմները, ինչպես նաև սինֆոնիկ սյուիտներ, ուվերտյուրաներ, երգեր ի հավաքածուներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների ու ֆիլմերի համար[5]։

Մանսակցել է աբխազական ժողովրդական երաժշտության հավաքման ու ձայնագրման աշխատանքների[6]։

Ճանաչում և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://datos.bne.es/persona/XX5053227.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MAK (польск.)
  4. МШВЕЛИДЗЕ ШАЛВА МИХАЙЛОВИЧ — Визуальный словарь
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин — Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт.
  6. Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 660