Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շալե (այլ կիրառումներ)

Շալե, Ալպերի շվեյցարական հատվածում հանդիպող տուն՝ փայտի և քարի համադրմամբ։ Համադրման նպատակն է՝ գետնամոտ հատվածում ապահովել ջրամեկուսացում, իսկ վերին հատվածում, որտեղ հասանելի չեն անձրևն ու ձյունը, ապահովել առավելագույն ջերմամեկուսացում՝ փայտի միջոցով, որի հետ ավելի հեշտ է աշխատել[1]։

Շվեյցարական Ալպերին բնորոշ շալե

Շալեներն անպայման ունենում են բուխարիներ և ջեռուցվում են հիմնականում փայտով։ Քանի որ Ալպերը բարձրալեռնային գոտի է, և ձմռան ընթացքում բավականին ցածր ջերմաստիճան է գրանցվում, վառարան-բուխարիները լինում են երկուսը կամ մի քանիսը։ Շալեները փայտե կառուցվածքի շնորհիվ օդափոխության կարիք չեն ունենում, և միաժամանակ փայտի ցածր ջերմափոխանցման շնորհիվ ապահովում են բարձր ջերմամեկուսացում։ Շալեները հիմնականում ունենում են մեկ մուտք, միջհարկային անցումները փայտե աստիճաններով են կազմակերպվում։ Շալեն էկոլոգիապես մաքուր շինություն է, քանի որ բացի բնական շինանյութերից այլ բան չի օգտագործվում[2]։

Շինության կառուցվածքը խմբագրել

  • քարե հիմք
  • 1-ին հարկ
    • հիմնովին կամ կիսով չափ քարից պատրաստված, մնացածը՝ փայտե
    • ունենում է փոքրիկ լուսամուտներ
  • 2-րդ հարկ
    • հիմնականում փայտից պատրաստված
    • ունենում է պատշգամբ, որը նայում է հարավային կողմ
  • 3-րդ հարկ՝ ձեղնահարկ
    • հիմնականում փայտից
    • նախատեսված է լինում ննջասենյակների համար

Ճարտարապետություն խմբագրել

Շալեի ճարտարապետական ոճը իրենից ներկայացնում է կոպիտ փայտե տուն՝ բարձրադիր քարե հիմքերով, սուր երկհարկանի տանիքով, փայտից զարդարված լայն պատշգամբներով, որոնք դուրս են գալիս պարագծից, ինչպես նաև ընդարձակ պատուհաններով[3]։ Այսպիսի տան ներսում շատ արևի լույս կա, առաստաղները զարդարված են բաց փայտե գերաններով և քիվերով։ Պատերը զարդարված են փայտե պանելներով, իսկ հյուրասենյակում տեղադրված է բուխարի, որի շրջանակը պատրաստված է բնական կամ արհեստական քարից։ Ժամանակակից շալեն ունի արտաքինի հետևյալ ճարտարապետական առանձնահատկությունները.

  • Տանիք զառիթափ թեքությամբ և կախովի եզրերով,
  • Լայն մուտքեր,
  • Բնական փայտից պատրաստված դեկորատիվ իրեր,
  • Ընդարձակ պատուհաններ։

Շալեի ոճով ինտերիերը պետք է պարունակի․

  • Բնական փայտից և քարից պատրաստված մակերեսներ, ավարտվածքներ և

դեկորատիվ տարրեր[4],

  • Կաշի, մորթի, կռածո մետաղական իրեր,
  • Փայտե չներկված հատակ,
  • Պարզության և կոպիտ ձևերի համադրություն՝ բարձր տեխնոլոգիական սեղան,

բազկաթոռ և հայ-թեկ աթոռ,

  • Չմշակված փայտից պատրաստված առաստաղի զանգվածային գերաններ,
  • Փափուկ, «հարմարավետ» տեքստիլ,
  • Ցրված կետային լույս[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chalet». www.hls-dhs-dss.ch (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «Online Etymology Dictionary». www.etymonline.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Стиль Шале: Романтика Альп в Квартире или Загородном Доме». pufikhomes.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  4. «Стиль шале в интерьере квартиры и дома». egrp.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  5. «Шале - полный гид по стилю». coolhouses.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Dana, William Sumner Barton (1913), The Swiss Chalet Book; A Minute Analysis and Reproduction of the Chalets of Switzwerland, Obtained by a Special Visit to That Country, Its Architects, and Its Chalet Homes (reprinted 2009 by Nabu Press) ISBN 1-172-29267-1
  • Galindo, Michelle (2009), Chalet Architecture and Design, Braun Architecture AG ISBN 3-03768-021-0