Շագականագույն կոստյումով մարդը

«Շագանակագույն կոստյումով մարդը» (անգլ.՝ The Man in the Brown Suit), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրատարակվել է The Bodley Head հրատարակչության կողմից, 1924 թվականի օգոստոսի 22-ին և նույն տարում նաև՝ Dodd, Mead and Company-ի կողմից։

Շագականագույն կոստյումով մարդը
անգլ.՝ The Man in the Brown Suit
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրթրիլեր[1], դետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդՊուարոն վարում է հետաքննությունը
ՀաջորդԵրազների ճանապարհը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBodley Head
Հրատարակման տարեթիվօգոստոս 1924
Կայքagathachristie.com/stories/the-man-in-the-brown-suit(անգլ.)

Անվան պատմություն խմբագրել

Սկզբում Ագաթա Քրիստին իր վեպը անվանել էր «Ալրաղացի գաղտնիքը»։ Հենց այդ անվան տակ էլ ձեռագիրը հանձնվեց The Bodley Head հրատարակչությանը։ Հետագայում հեղինակը գիրքը վերանվանել է «Շագանակագույն կոստյումով մարդը»։ Նույն տարում Evening News թերթի հրատարակիչները դիմեցին Քրիստիին՝ թերթում այն հրապարակելու համար։ Իր «Ինքնակենսագրականում»[2] Քրիստին հիշատակում է հետևյալ հատվածը․

  Հիմա գիրքը այլ կերպ է անվանվում, ես այն վերանվանեցի «Շագանակագույն կոստյումով մարդը», քանի որ առաջին անվանումը ինձ շատ պարզ թվաց։ Սակայն «Իվնինգ նյուզ»-ում առաջարկեցին ևս մեկ անգամ փոխել վերնագրի անվանումը՝ ինձ հանդիպած ամենահիմարն էր, որը ես երբևիցե հանդիպել են, - «Խաբեբա Էնն»; բացի այդ ես կծեցի լեզուս, նրանք պատրաստվում էին ինձ վճարել 500 ֆունտ, և չնայած ես մտահոգումներ ունեի նոր վերնագրի համար, ես ինձ հանգստացնում էի նրանով, որ թերթում հրատարակվող անվանումը չունի ոչ մի իմաստ։  
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Սյուժե խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում էկզոտիկ Հարավային Աֆրիկայում։ Պարուհի Նադինը, ով իրեն ներկայացնում է որպես ռուս, իր դիմահարդարման սենյակում հանդիպում է գրաֆ Սերգեյ Պավլովիչին, ով իրեն նույնպես ռուս էր ներկայացնում։ Սակայն, նրանցից ոչ ոք ռուս չէր, Նադինը հարավաֆրիկացի էր, իսկ տղամարդը՝ անգլիացի։ Նրանք կատարում էին ոմն «գնդապետի» հանձնարարությունը, ով ահաբեկչությունով զբաղվող պրովոկատոր գործակալ էր (Agent provocateur)։ Նա պատրաստվում էր հեռանալ գործերից՝ իր ենթականերին գոյության ոչ մի շանս չթողնելով։ Նադինը ուներ այլ ծրագրեր, նա որոշում է գործակալին շանտաժի ենթարկել։

Աշխարհի մյուս մասում՝ Անգլիայում, երիտասարդ տիկին Էնն Բեդինգֆելը դառնում է մետրոյում տեղի ունեցած պատահարի ականտես՝ տեսնելով թե ինչպես մի տղա ընկնում է երկաթգծերի վրա։ Նրան զննում է բժիշկը, բայց Էննը նկատում է, որ այն տարբերվում է մյուս զննումներից։ Նա գետնից վերցնում է մի գրություն, որտեղ նշված էր ինչ-որ հասցե։ Տիկինը իր կասկածների մասին հայտնում է հետաքննությունը անցկացնող ոստիկանին։ Էննը սկսում է փնտրել թղթի վրա նշված հասցեն, հետո պարզվում է, որ դա նավի անվանումն էր։ Էննը նավի տոմս է գնում։ Ուղևորների մեջ հանդիպում է Սյուզեն Բլեյրին։

Վեպի հերոսներ խմբագրել

  • Էնն Բեդինգֆել — հայտնի հնէաբան պրոֆեսոր Բեդինգֆելի որբ դուստրը
  • Ջոն Գարոլդ Իրդսլի, նույն ինքը Հարիի Ռեյբերնը — Լորենս Սիրդլիի որդին
  • Տիկին Սյուզեն Բլեյր — ազնվակիրթ տիկին
  • Պարոն Յուտես Պեդլեր, նույն ինքը «գնդապետը» — բրիտանական պառլամենտի անդամ, միջազգային հանցագործ
  • Գի Փեյջետ — Պեդլերի քարտուղարը
  • Անիտա Գրյունբերգ, նույն ինքը Նադինը — Պեդլերի գործակալը
  • Արթուր Մինկսը, նույն իքնը Էդվարդ Չիչերտսը, օրիորդ Պետիգրյուն, գրադ Սերգեյ Պավլովիչը — դերասան, Պեդլերի գործակալը
  • Հարրի Լուկաս — Ջոն Իրդլսի ընկերը
  • Պարոն Ֆլեմինգ — Էննի բնակարանի սեփականատերը, պրոֆեսոր Բեդինգֆելին թաքցնողը
  • Լ․ Բ․ Կարտոն — մետրոյում տեղի ունեցած պատահարի զոհ
  • Տեսուչ Միդոուզ՝ Սքոթլենդ Յարդայից
  • Լորդ Նեսբի — «Դեյլի բյուջետ» թերթի տնօրեն, Էննի գործատուն
  • Ջիմ Ռեյս — բրիտանական հակահետախուզության գնդապետ
  • Շիկամորուք «Հոլանդացի», «գնդապետի» խամաճիկը

Քննադատություններ խմբագրել

1924 թվականի սեպտեմբերի 7-ին «The Observer» թերթում հայտնվեց վեպի քննադատությունները «Օրիորդ Քրիստին այս գրքում արեց ևս մեկ հանդուգն ու տհաճ գործողություն։ Նա անցավ Էրքյուլ Պուարոի՝ իր սեփական Շերլոկ Հոլմսի կողքով, որի և՛ ներկայությունը, և՛ ընկերասրությունը, և՛ անսխալականությունը հաջողություն էր բերել նրա նախորդ գրքերին…»[3]։

Էկրանավորում խմբագրել

Warner Brothers Television հեռուստաընկերությունը 1988 թվականին էկրանավորեց վեպը։ Վեպի գործողությունները տեղափոխվել են 1920-ականներ, ինչ հետ կապված սյուժետային որոշ մասեր փոփոխվել են[4]։ Ռուսական շուկա հրատարակվել է «Շագանակագույն հագուստով ջենտլմենը» անվանումով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 1-903047-77-3
  2. Агата Кристи. Автобиография. Эксмо, М, 2009, ISBN 978-5-699-36441-1 (страница 382)
  3. «Miss Christie has done one bold and one regrettable thing in this book. She has dispensed with Hercule Poirot, her own particular Sherlock Holmes, to whose presence and bonhomie and infallibility the success of her previous books has been mainly due…». The Observer, September 7, 1924 (Страница 5)
  4. The Man in the Brown Suit (1989)

Արտաքին հղումներ խմբագրել