Նևենա Գեորգիևա

հարավսլավացի-մակեդոնացի հեղափոխական, երիտասարդական, արհմիութենական և բանվորական շարժման գործիչ Հյուսիսային Մակեդոնիայում

Նևենա Նիկոլովա «Դունյա» Գեորգիևա (մակեդոներեն՝ Невена Николова Георгиева-Дуња, օգոստոսի 25, 1925(1925-08-25), Սկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն - դեկտեմբերի 16, 1942(1942-12-16), Nezhilovo, Čaška Municipality, Հյուսիսային Մակեդոնիա[1]), հարավսլավացի-մակեդոնացի հեղափոխական, երիտասարդական, արհմիութենական և բանվորական շարժման գործիչ Հյուսիսային Մակեդոնիայում։ Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրական պատերազմի տարիներին եղել է Առաջին Սկոպիական պարտիզանական ջոկատի պարտիզանուհի (ջոկատ է ընդունվել 16 տարեկան հասակում) և առաջին կինը մակեդոնական պարտիզանական շարժման մեջ[2]։

Նևենա Գեորգիևա
մակեդոներեն՝ Невена Георгиева
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1925(1925-08-25)
ԾննդավայրՍկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1942(1942-12-16) (17 տարեկան)
Մահվան վայրNezhilovo, Čaška Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Քաղաքացիություն Հարավսլավիայի Թագավորություն
Մասնագիտությունպարտիզան
 Nevena Georgieva - Dunja Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականի հուլիսի 25-ին Սկոպիեում։ Հարավսլավական հակաֆաշիստական պարտիզանական շարժման մեջ է եղել 1941 թվականի օգոստոսի 22-ից, երբ ընդգրկվեց Սկոպիեի պարտիզանական ջոկատի կազմում։ 1941 թվականի նոյեմբերին ջոկատի լուծարումից հետո տեղափոխվեց Վելես, այնտեղից էլ՝ Ստրումիցա։ 1942 թվականի ամռանը նա օգնեց Ստրումիցայի պարտիզանական ջոկատի կազմավորման գործում։ 1942 թվականի մայիսին հեռակա կարգով օկուպացիոն իշխանությունների կողմից հակապետական գործունեության համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ 1942 թվականի սեպտեմբերին դարձավ Վելեսի Դիմիտրի Վլախովի անվան պարտիզանական ջոկատի անդամ։

1942 թվականի դեկտեմբերի 16-ին բուլղարական ոստիկանությունը և բուլղարական հակաչետնիցկյան ջոկատները Նեժիլովո բնակավայրում բռնեցին մարտում ծանր վիրավորված Նևենա Գեորգիևային և գլխատեցին։ Կտրված գլուխը տեղադրեցին ցցի վրա և շրջեցին գյուղերով՝ ժողովրդի մեջ ահ ու սարսափ տարածելու նպատակով, իսկ ավելի մեծ ազդեցություն գործելու համար այն տեղադրեցին Վելեսի կենտրոնում գտնվող շենքերից մեկի վրա[3][4]։

Հիշատակ խմբագրել

  • Նևենա Գեորգիևնան դարձավ մի շարք երգերի հերոսուհի, այդ թվում՝ «По поле одат аргати» և «Пуста останала таја контра чета»[5]:
  • Նևենա Գեորգիևնայի անունով են կոչվում Կիսելա-Վոդա և Նեժիլովո բնակավայրերի տարրական դպրոցները, ինչպես նաև Սկոպիեի հանրակացարանը։
  • Կանանց պուրակում տեղադրված է հուշատախտակ։
  • Նևենա Գեորգիևնայի կիսանդրին 1969 թվականին տեղադրվեց Կիսելա-Վոդայի դպրոցի բակում և 1978 թվականին Սկոպիեի հանրակացարանի մոտ[6]։ 2014 թվականին անհայտ անձանց կողմից ջարդվեց Նևենայի հանրակացարանի մոտ գտնվող հուշարձանը[7][8], իսկ 2016 թվականին գողացան Կիսելա-Վոդայի ուսումնարանի բակում գտնվող հուշարձանը[9]։
  • 2013 թվականին Նեժիլովոյում բացվեց հուշատախտակ[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. „Македонска енциклопедија“, МАНУ, Скопје, 2009, 347-348 стр.
  2. „Велешки партизански одред 1942“, Скопје, 1999.
  3. „Велес и Велешко во НОВ 1941–1945“, Спомен книга, Т. Велес, 1985.
  4. «Писма, Утрински весник, 29.07.2005 г.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  5. Лазо Каровски и Ѓорѓи М. Ѓорѓиев (ур.) „Македонски песни за народноослободителната борба“, Институт за фолклор „Марко Цепенков“, Скопје, 1980, 237-243 стр.
  6. Крсто Здравковски „Да не се заборави“ - Скопје, 1982, 145 стр.
  7. „И буквите од бистата на Дуња ги отстранија“ Արխիվացված 2019-03-22 Wayback Machine, „Слободна Македонија“, 22 август 2016.
  8. „ФОТО: Положено цвеќе пред споменикот на Невена Георгиева - Дуња“, „CentarNews“, 16 декември 2013.
  9. „Украдени две бисти на народни херои во Скопје“, „Дневник“, 27.05.2016.
  10. „Откриена спомен-плоча на Невена Георгиева - Дуња“(չաշխատող հղում), Општина Чашка

Գրականություն խմբագրել

Стоилко Иваноски-Планински, „Невена Георгиева Дуња“, Скопје, 1998.