Նրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու)

«Նրա հրաժեշտի խոնարհումը» (անգլ. His Last Bow), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի 8 պատմվածքներից կազմված ժողովածու, որը թողարկվել է 1917 թվականին (ի տարբերություն ամերիկյան հրատարակությունից, անգլիական հրատարակությունում 7 պատմվածք է։ «Ստվարաթղթե տուփը» պատմվածքը ներառվել է «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ժողովածուում) և իր մեջ է ներառում 1908-1913 թվականներին հրատարակված պատմվածքները, ինչպես նաև 1917 թվականին գրած «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքը։ Տարբեր ամսագրերի հրապարակումներում ցիկլը անվանվել է «Reminiscences of Sherlock Holmes»:

Նրա հրաժեշտի խոնարհումը
անգլ.՝ His Last Bow
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԼոնդոն
Էջեր305
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին
ՆախորդՍարսափի հովիտ և Շերլոկ Հոլմսի վերադարձը
ՀաջորդՇերլոկ Հոլմսի արխիվը և Սարսափի հովիտ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՋոն Մյուրեյ
Հրատարակման տարեթիվ1917
 His Last Bow Վիքիպահեստում

Պատմվածքներ խմբագրել

Պատմվածք Բնօրինակ անվանում Գործողության

ժամանակաշրջան

Սինոփսիս Նշումներ
1 «Վիսթերիա» առանձնատան առեղծվածը The Adventure of Wisteria Lodge 1892 թվականի մարտի վերջ Պարոն Գարիսայի մոտ հրավիրված  հարգարժան անգլիացու հետ տեղի ունեցած «տարօրինակ» դեպք։ Շերլոկ Հոլմսի մասին պատմող ամբողջ ցիկլի միակ պատմվածքը, որտեղ խելացի ոստիկան է ներկայացվում։
2 «Ստվարաթղթե տուփը» The Adventure of the Cardboard Box ենթադրաբար 1889 թվականի օգոստոս Ծեր օրիորդը մարդկային կտրված ականջներով տուփ է ստանում։ Բրիտանական հրատարակությունում ընդգրկված է «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ժողովածուում, ի տարբերություն ամերիկյանի, որտեղ էլ մինչ այժմ տպագրվում է։
3 «Կարմիր շրջանը» The Adventure of the Red Circle ենթադրաբար 1902 թվական Տան տիրուհին իր տան տարօրինակ վարձակալի մասին հաղորդում է Հոլմսին։ Հետաքննության արդյունքում Հոլմսը դուրս է գալիս իտալո-ամերիկյան «Կարմիր շրջանը» հանցախմբի հետքերի վրա։
4 «Բրյուս-Փարթինգտոնի գծագրերը» The Adventure of the Bruce-Partington Plans 1895 թվականի նոյեմբեր Մետրոյի երկաթգծերի վրա գտնում են գրասենյակային աշխատակցի դին, որի գրպաններում հայտնաբերվում են փաստաթղթեր, որոնք իրենց մեջ պետական գաղտնիք են պարունակում։ Մայքրոֆթ Հոլմսը խնդրում է եղբորը զբաղվել աշխատակցի գծագրերի որոնմամբ, քանի որ գործը պետական կարևորություն ունի։
5 «Մահացող դետեկտիվը» The Adventure of the Dying Detective 1890 թվականի նոյեմբեր, «Վաթսոնի ընտանեկան կյանքի երկրորդ տարին» Շերլոկ Հոլմսը մահամերձ է և Վաթսոնին խնդրում է իր մոտ բերել այս հիվանդության մասնագետին, որի հետ Հոլմսը 10 տարի է պայքարում է։ Հանցագործին բռնելու համար խուզարկուն մահամերձ է ձևանում։
6 «Լեդի Ֆրենսիս Կարֆեքսի անհետացումը» The Disappearance of Lady Frances Carfax ենթադրաբար 1901 թվական Արիստոկրատուհին Շվեյցարիայում անհետանում է։ Նրա հետքերը հայտնաբերվում են Անգլիա վերադարձած միսիոների մոտ։ Պատմվածքի հազվադեպ օրինակ, որտեղ հերոսները լքում են Անգլիան։ Վաթսոնը ուղևորվում է Լոզան, Բադեն և Մոնպելիե։ Չնայած Հոլմսի ձեռնարկած անօրինական գործողությունների, հանցագործներին հաջողվում է փախչել։
7 «Սատանայի ոտնաթաթը» The Adventure of the Devil's Foot 1897 թվականի մարտ Հոլմսը հանգստանում է կոռնուոլյան Մաունթս Բեյի ափում, երբ այնտեղ մի միջադեպ է տեղի ունենում։ Կողպված տանը երկու եղբայրներ խելագարվում են, իսկ քույրը սեղանի շուրջ մահանում է։ Հոլմսը չի մատնում հանցագործներին։
8 «Նրա հրաժեշտի խոնարհումը» His Last Bow 1914 թվականի օգոստոս Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ։ Գերմանացի լրտեսը մեկնելուց առաջ պատրաստվում է տեսնվել իր լավագույն գործակալի հետ։ Այն երկու պատմվածքներից մեկը, որը պատմվում է 3-րդ դեմքով։ Սկզբում այս պատմվածքը չէր ընդգրկվում հետևյալ ժողովածուի մեջ, որը անվանվում էր «Reminiscences of Sherlock Holmes»: Այս պատմվածքը գրելուց և այն վերահրատարակման ժամանակ ժողովածուում ավելացնելուց հետո վերանվանվել է։

Ադապտացիաներ խմբագրել

«Նրա հրաժեշտի խոնարհումը» ժողովածուն ադապտացվել է 1993–1994 թվականներին BBC Radio 4-ի համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The BBC audio complete Sherlock Holmes». merrisonholmes.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել