Նրա հրաժեշտի խոնարհումը

«Նրա հրաժեշտի խոնարհումը» (անգլ.՝ His Last Bowանգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի գրած պատմվածքը, որը պատմում է հայտնի հետախույզ Շերլոք Հոլմսի մասին։ Ընդգրկվում է նույնանուն՝ «Նրա հրաժեշտի խոնարհումը» հավաքածուի մեջ։ Հրատարակվել է 1917 թվականին Strand Magazine-ում։ Շերլոկ Հոլմսի մասին պատմող վերջին պատմվածքը (սակայն ոչ վերջին հրատարակված, «Շերլոկ Հոլմսի արխիվը» հավաքածուի պատմվածքները հրատարակվել են 1921-1927 թվականներին)։

Նրա հրաժեշտի խոնարհումը
անգլ.՝ His Last Bow
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ, դետեկտիվ պատմվածք և spy fiction?
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1917
ՇարքՇերլոք Հոլմսի մատենագիտություն և Նրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու)
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/his-last-bow
 His Last Bow (story)

Սյուժե խմբագրել

1914 թվականի օգոստոսի 2, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից։ Իր տանը, Անգլիայի ափերից մեկում, գերմանական լավագույն լրտեսներից մեկը՝ ֆոն Բորկը ընդունում է Մեծ Բրիտանիայում գտնվող Գերմանական կայսրության դեսպանության առաջին քարտուղար ֆոն Հերլինգին։ Խոսակցության ընթացքում, որի ժամանակ քննարկվում էր հետագա պատերազմի հեռանկարները, ֆոն Բորկը հպարտորեն ցույց է տալիս ֆոն Հերլինգին անկիզելի գանձապահարանը, որտեղ բրիտանական բանակի և նավատորմի մասին գաղտնի փաստաթղթեր են դրված։ Լավագույն գործակալներից մեկը, ով ձեռք է բերել այդ թղթերի մեծ մասը, ըստ ֆոն Բորկի, ոմն Օլտեմոնտն է։ Նա իռլանդական ծագմամբ ամերիկացի է, ով ատում է Անգլիան և դրա պատճառով օգնում է գերմանացի լրտեսին։

Որոշ ժամանակ անց, երբ ֆոն Հերլինգեմը մեկնում է ֆոն Բորկի մոտ, որպես վարորդ մեքենայով ժամանում է Օլտեմոնտը, ոմն «ամրակազմ, ալեհեր բեղերով տղամարդ»։ Օլտեմոնտը ֆոն Բորկի հետ իր հետագա ճակատագիրն է քննարկում, քանի որ վախենում է, որ ֆոն Բորկը դիտավորությամբ կմատնի իր գործակալներին։ Ֆոն Բորկը հանգստացնում է Օլտեմոնտին և առաջարկում է Նիդերլանդների տրանզիտով Նյու Յորք մեկնել։ Ֆոն Բորկը պահանջում է իրեն հանձնել գաղտնի փաստաթղթերը, սակայն փոխարենը Օլտեմոնտը 500 ֆունտ ստերլին է պահանջում։ Երբ ֆոն Բորկը բացում է «գաղտնի փաստաթղթերով» փաթեթը, պարզվում է, որ դրա մեջ «Մեղուներ բուծելու գործնական ուղեցույց» է, իսկ գերմանացի լրտեսին անմիջապես բռնում և քլորոֆորմով քնեցնում են «Օլտեմոնտը» և նրա «վարորդը», ովքեր, պարզվում է, Շերլոկ Հոլմսը և դոկտոր Վաթսոնն են։

Մի քանի տարի առաջ Հոլմսը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի անձնական խնդրանքով, որոշեց մտնել ֆոն Բորկի լրտեսական ցանց։ Անգլիան ատող իռլանդացի ամերիկացու դերը տանելով, Հոլմսը կարողացավ ձեռք բերել ֆոն Բորկի վստահությունը և սկսեց նրան ապատեղեկատվություններ հաղորդել։ Պատերազմի նախօրեին բրիտանական կառավարությունը որոշեց ձերբակալել ֆոն Բորկին, որը և արեց Հոլմսը, իր հավատարիմ ընկերոջ՝ դոկտոր Վաթսոնի օգնությամբ։

Էկրանավորում խմբագրել

  • «Քսաներրդ դարը սկսվում է» ֆիլմի սյուժետային գծում օգտագործվել է «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքը։
  • «Նրա հրաժեշտի խոնարհումը» բեմադրվել է 1994 թվականին BBC Radio-ի համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bert Coules. "His Last Bow". The BBC complete audio Sherlock Holmes. Retrieved 12 December 2016».

Արտաքին հղումներ խմբագրել