Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նպատակ (այլ կիրառումներ)

Նպատակ (վրաց.՝ მიზანი, Mizani), 1980 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական արկածային ֆիլմ (բաղկացած է երեք սերիայից)։

Նպատակ
վրաց.՝ მიზანი
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրարկածային
Թվական1980 թվական
Լեզուվրացերեն
ՌեժիսորՀենրիխ Խոջավա
Սցենարի հեղինակՀենրիխ Խոջավա
Ալեքսանդր Մանցկավա
ԴերակատարներԳուրամ Փիրցխալավա
Իմեդա Կախիանի
Արիադնա Շենգելայա
Լևան Պիլպանի
ՕպերատորԱլեքսանդր Գվասալիա
ԵրաժշտությունՅակով Բոբոխիձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն211 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1918 թվականին Բաթումում։ Նավը, որով զենք, փող ու գաղտնի փաստաթղթեր պիտի հասցվեն հակահեղափոխական Անտոն Դենիկինին, հայտնվում է Բաթումում հավաքված տարբեր խմբավորումների ուշադրության կենտրոնում։ Դրանցից մեկն էլ բոլշևիկյան ընդհատակյա խմբակն է, որ պայքարում է բրիտանական գաղութարար ուժերի դեմ։ Այդ խմբակի նպատակն է թույլ չտալ, որ զենքը հասնի սպիտակներին։

Բոլշևիկներին հաջողվում է նավ բարձրանալ, զինաթափել նավապետին։ Նրանք վերցնում են փողն ու փաստաթղթերը և ականապատում նավը։ Նրանց մնում է միայն փախչել հետապնդողներից, և նրանք որոշում են հեռանալ ճահճով։ Սակայն նրանց խմբում դավաճան կա. վերջինս փորձում է փախչել՝ իր հետ տանելով փողը, սակայն սպանվում է իր նախկին ընկերների կողմից։ Խմբի ամենաերիտասարդ անդամին հաջողվում է դուրս գալ անգլիացիների շրջապատումից՝ իր հետ տանելով կարևոր փաստաթղթերը, իսկ մյուսները զոհվում են անհավասար կռվում։

Դերերում խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել