Նուր Թաթար (թուրքերեն՝ Nur Tatar, օգոստոսի 16, 1992(1992-08-16), Վան, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք թաեքվոնդոիստ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր։

Նուր Թաթար
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1992(1992-08-16) (31 տարեկան)
Ծննդավայր՝Վան, Թուրքիա
173 սանտիմետր[1]
Քաշ՝67 կիլոգրամ[1]

Կենսագրություն խմբագրել

Նուր Թաթարը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Վանում։ Նա քրդական ծագումով թուրք է[2]։

Ի սկզբանե նա հանդես է եկել Անկարայում «TSE» ակումբում, հետո սկսել է հանդես գալ «Ankara Iller Bankası»-ում։ Նրա մարզիչն է Ջյունեյթ Գյուլչեքը[3][4]։

2007 թվականին, 15 տարեկանում հասակում, Նուր Թաթարը դարձել է թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր[3]։ Հաջորդ տարիներին նա հաջողությամբ հանդես է եկել Եվրոպական տարբեր առաջնություններում՝ դառնալով թաեքվոնդոյի Եվրոպայի 2009 և 2010 թվականների չեմպիոն։ 2010 թվականին նա մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությանը՝ նվաճելով արծաթե մեդալ[5]։

Առաջին հաջողությունները թույլ տվեցին Նուր Թաթարի մասին խոսել որպես Թուրքիայի թաեքվոնդոյի հավաքականի ամենապայծառ «նորեկի» մասին[3]։ 2012 թվականին նա դարձել Է Եվրոպայի չեմպիոն՝ իրավունք ստանալով մասնակցել Օլիմպիական խաղերին[6]։ Լոնդոնում նա նվաճել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ՝ եզրափակիչում 5:12 հաշվով զիջելով Հվան Սոնին[7]։

2013 թվականին Նուր Թաթարը դարձել է Մերսինում կայացած Միջերկրածովյան խաղերի չեմպիոն[8]։

Բաքվում ընթացող Եվրոպայի առաջնությունում Նուր Թաթարը կիսաեզրափակչում զիջել է ապագա չեմպիոնուհի Անաստասիա Բարիշնիկովային, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում կարողացել է հաղթել[9]։

Չելյաբինսկում 2015 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ Կվանգջուի Ունիվերսիադայում նվաճել է բրոնզե մեդալ[10]։ Նուր Թաթարը Բաքվում մասնակցել է առաջին Եվրոպական խաղերին՝ այնտեղ նվաճելով բրոնզե մեդալ։ Մրցաշարի ընթացքում նա քառորդ եզրափակիչում պարտվել է Ֆարիդա Ազիզովային[11], բայց անցնելով ցանցը՝ նվաճել է բրոնզե մեդալ՝ նախ հաղթելով հոլանդացի Ջոյս Վան Բաարենին, ապա ֆրանսիացի Աբի Նիարային[12]։

2016 թվականին նա կրկին իրավունք է ստացել մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացված երկրորդ Օլիմպիական խաղերին[13]։ Մինչև 67 կգ քաշային կարգում աղջիկների պայքարում Նուր Թաթարը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ լրացուցիչ ռաունդում զիջել է ֆրանսիացի Աբի Նիարեգիեպին, իսկ բրոնզե գոտեմարտում հաղթել է չինական Տայպեյից՝ Չժուան Ցզյացզային[14]։

2018 թվականին Նուր Թաթարն արծաթե մեդալ է նվաճել Մանչեսթերի Գրան Պրիում, ոսկե մեդալ է նվաճել Ֆուջեյրայում[10], իսկ ապագայում հույս ունի 2020 թվականին հանդես գալ Տոկիոյի իր համար երրորդ Օլիմպիական խաղերում[15]։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականին Նուր Թաթարն ամուսնացել է իրանցի նախկին թաեքվոնդիստ Մեհրան Ասքարիի հետ[16], ամառային ունիվերսիադաների կրկնակի չեմպիոն[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/ta/nur-tatar-1.html
  2. «Kürt'üm, ay yıldızlı bayrağı gururla taşıyorum». Sporaktif.com.tr (Turkish). 2012 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «Nur Tatar». Herbalife Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  4. Güli Adnan (2009 թ․ նոյեմբերի 13). «Vali Karaloğlu, Nur Tatar'ı altınla ödüllendirdi». Yeni Şafak (Turkish). Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  5. «European Taekwondo Union». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Türk Sporcular 2012 Londra Olimpiyatklarında-Tekvando-Nur Tatar» (Turkish). GSB. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Women's -67kg - Olympic Taekwondo». London2012.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Nur Tatar'dan altın madalya». CNN Türk (Turkish). 2013 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Nur Tatar'dan bronz madalya!» (թուրքերեն). NTVSpor.net. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  10. 10,0 10,1 «TaekwondoData - Nur Tatar» (անգլերեն). TaekwondoData. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  11. «Baku 2015 European Games - Taekwondo - Women's 67Kg» (անգլերեն). Baku 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  12. «Baku 2015 European Games - Taekwondo - Women's 67Kg» (անգլերեն). Baku 2015. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  13. «Türk Sporcular 2012 Londra Olimpiyatklarında-Tekvando-Nur Tatar» (թուրքերեն). GSB. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  14. «Rio 2016 - Taekwondo - Women -67kg - Standings» (անգլերեն). Rio2016. 2016-08. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  15. «Nur Tatar Askari dünya sıralamasında 1 numaraya yükseldi» (թուրքերեն). CNN Türk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  16. «Nur Tatar evlendi!» (թուրքերեն). haberturk.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  17. «TaekwondoData - Mehran Askari» (անգլերեն). TaekwondoData. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Нур Татар – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)