Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նունե Մարտիկի Եսայան (օգոստոսի 5, 1969(1969-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էստրադային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։

Նունե Եսայան
Ի ծնե անունՆունե Եսայան
Ծնվել էօգոստոսի 5, 1969(1969-08-05) (54 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
ԳործիքներՎոկալ
Գործունեություն1988 - ներկա
ԼեյբլPrime Entertainment
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Nune Yesayan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։

Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

1993-1995 թթ. երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում։

Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը[1]։

Հասարակական-քաղաքական գործունեություն խմբագրել

2013 թվականի ապրիլին ՀՀ կառավարության նիստում որոշում էր կայացվել Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500 քմ տարածք անհատույց տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին։ 2019 թ. հոկտեմբերին այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել[2]։

2019 թ. դեկտեմբերին միացել է «Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի» ստորագրահավաքն իրականացնողներին։ Ի պատասխան քննադատություններին՝ նշել է. «Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել»[3][4]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։

Սկավառակագրություն խմբագրել

  • Կավարը մեր (1998)
  • Who Knows (1999)
  • World (2000)
  • Նունե (2001)
  • Love (2002)
  • Սայաթ-Նովա (2003)
  • Me (2004)
  • Nune: International Album (2005)
  • Դլե յաման (2006)
  • Sold Out (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Նունե Եսայան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  2. Տարոն Մարգարյանի կողմից Նունե Եսայանին տրված նվերը նոր կառավարությունը հետ վերցրեց, Armlur.am
  3. Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել․ Նունե Եսայան, Yerevan Today
  4. Ես հորոսկոպով առյուծ եմ, հիմա առյուծին արթնացրել եք, կտրորեմ կանցնեմ, լուրջ եմ ասում. Նունե Եսայան. Aysor.am
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունե Եսայան» հոդվածին։