Նույնաբանություն, տավտոլոգիա գեղարվեստական ստեղծագործության ոճական-արտահայտչական հնարանք։ Օգտագործվում է խոսքի հուզական, իմաստային կարևորությունն ընդգծելու համար՝ նպատակադրված ձևով կրկնելով որոշ բառեր, հնչյուններ, արտահայտություններ, դարձվածքներ, պատկերներ, դրվագներ։ Օրինակ, «Հետո մշո՝ւշ, մշո՝ւշ, մշո՝ւշ․․․», «Այն ի՝նչ էր,ի՝նչ էր, ի՝նչ էր․ ցնո՞րք էր, զառանցանք,տե՝նդ․․․» (Եղիշե Չարենց, «Խմբապետ Շավարշ»)։ Նույնաբանության անարտահայտիչ կիրառությունը կարող է ստեղծել ոճական ճապաղություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 403