Նուկոս՝ Կարակալպակյան ՀՍՀ մայրաքաղաքը (1939 թվականից)։ Գտնվում է Ամուդարյայի ափին։ Ավտոխճուղիների հանգույց է, ունի երկաթուղային կայարան։ 312 հազար բնակիչ (2018 թվական)[1]։ Կա մետաղամշակություն, շինանյութերի արտադրություն, սննդի և թեթև արդյունաբերություն, կահույքի ֆաբրիկա։ Գործում են Ուզբեկական ՀՍՀ ԳԱ Կարակալպակյան մասնաճյուղը, մանկավարժական ինստիտուտ, 11 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, պատմահայրենագիտական և Կարակալպակյան ՀՍՀ-ի արվեստի թանգարանները, երաժշտադրամատիկական թատրոն, ֆիլհարմոնիա։ Հիմնադրվել է 1932 թվականին, նուկոս աուլի տեղում։

Ծանոթագրություններ խմբագրել