Նուկլեոզիդներ ազոտային հիմքի մնացորդից և ածխաջրից՝ ռիբոզից (ռիբոնոլկլեոզիդներ) կամ դեզօքսիռիբոզից (դեզօքսիռիբոնուկլեոզիդներ) կազմված միացություններ։ Նուկլեոզիդը կարելի է դիտել որպես նուկլեոտիդներից ֆոսֆորական թթվի մնացորդի անջատման արդյունք։ Նուկլեոզիդների մոլեկուլներում ածխաջրի առաջին ածխածնային ատոմը P-գլիկոզիդային կապով միացած է պուրինային կամ պիրիմիդային հիմքի ազոտին։ Նուկլեոզիդները ազատ վիճակում փոքր քանակությամբ պարունակվում են տարբեր կենսաբանական օբյեկտներում։ Բնական նուկլեոզիդի հիմնական զանգվածը մտնում է նուկլեոտիդների և նուկլեինաթթուների կազմության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 402
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուկլեոզիդներ» հոդվածին։