Նուբիացիներ, ժողովուրդ։ Բնակվում են Նեղոսի ափերին, հյուսիսային Սուդանում, ինչպես նաև հարավային Եգիպտոսում (ընդհանուր թիվը՝ մոտ 5 մլն), մասամբ՝ Կորդոֆանի լեռներում։ Խոսում են նուբիերեն։

Հին Նուբիայի բնակիչների հետնորդներն են։ 6—14-րդ դարերում եղել են քրիստոնյաներ, այնուհետև ընդունել են իսլամ։ Զբաղվում են հողագործությամբ (ցորեն, գարի, բամբակ և այլն), անասնապահությամբ (ուղտ, ձի, էշ և այլն), արհեստներով ու առևտրով, մշակում փյունիկյան արմավենի, աշխատում ձեռնարկություններում ու բամբակի պետական ցանքատարածություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 401