Նոր կուրս (անգլ.՝ New Deal), Ֆրանկլին Ռուզվելտի վարչակարգի տնտեսական քաղաքականության անվանում, որն իրականացվել է 1933 թվականից սկսած` նպատակ ունենալով դուրս գալու տնտեսական մասշտաբային ճգնաժամից (Մեծ ճգնաժամ), որն ընդգրկել էր ԱՄՆ-ն 1929-1933 թվականներին։

ԱՄՆ-ի տարեկան ապրանքային շրջանառությունը 1910—1960 թվականներին: Առանձնացված է Մեծ ճգնաժամի շրջանը: (1929-1939 թվականներ)
Գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում 1910—1960 թվականներին: Առանձնացված է Մեծ ճգնաժամի շրջանը: (1929-1939 թվականներ)

Նոր կուրսի տնտեսական ծրագրերն անց են կացվել Կոնգրեսի միջոցով Ռուզվելտի նախագահական առաջին կառավարման տարիներին` 1933-1936 թվականներին։ Դրանց նպատակն է եղել գործազուրկների դրության բարելավումը, տնտեսության վերականգնումը, ֆինանսական համակարգի բարեփոխումները, որպեսզի կանխվի Մեծ ճգնաժամի կրկնությունը։ Ռուզվելտի «Նոր կուրսը» սատարող Դեմոկրատական կուսակցությունն արտահայտում էր սպիտակամորթ հարավցիների, էթնիկ փոքրամասնությունների ու արհմիությունների շահերը։ Հանրապետական կուսակցությունն այս շրջանում տրոհված էր. նրա մի մասը մնում էր Ռուզվելտի կառավարման ընդդիմադիրը` համարելով, որ այն հակասում է բիզնեսի շահերին, իսկ մյուսը մասնակիորեն սատարում էր Ռուզվելտին։ Բարեփոխումների կողմնակիցները ձևավորել են «Նոր կուրսի կոալիցիան», որ ինչև 1960-ական թվականները ընտրություններին ներկայացել է մեկ ճակատով, սակայն արդեն 1938 և 1964 թվականներին Կոնգրեսը վերահսկել է ընդդիմադիր «պահպանողական կոալիցիան»։ Արդյունքում «Նոր կուրսի» տնտեսական շատ ծրագրեր, օրինակ` գործազուրկներին աշխատանքի տեղավորելու ծրագիրը, մերժվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին[1]։ Ամեն դեպքում, Ռուզվելտի նորարությունների մի մասը, օրինակ` սոցիալական ապահովագրությունը, ավանդների ապահովագրումը, արժեքավոր թղթերի ու բիրժաների հանձնաժողովը, գործում է մինչ օրս։

«Նոր կուրս» անվանումը ծագում է 1901-1909 թվականներին ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի քաղաքականության «Արդար կուրս» անվանումից։ Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր կուրսի» քաղաքականությունը պահպանել են պրոգրեսիվիզմի դարաշրջանի մի շարք նախագահներ (Թեոդոր Ռուզվելտ, Հովարդ Տաֆտ, Վուդրո Վիլսոն), որոնք հետևողականորեն ուժեղացրել են պետության մասնակցությունը տնտեսական ոլորտում։

Մեծ ճգնաժամ խմբագրել

20-րդ դարում ամերիկյան պետության գործունեության մեջ ի հայտ է եկել նոր ուղղություն, որի մեջ մտել է տնտեսության ու սոցիալական հարաբերությունների կարգավորումը։ Դրա սկիզբը դրվել էր դեռևս պրոգրեսիվիզմի շրջանում, սակայն 1920-ական թվականներին հանրապետական նախագահներ Ուորեն Հարդինգն ու Քալվին Քուլիջը վերադարձան laissez-faire քաղաքականությանը, երբ կառավարությունը չէր միջամտում տնտեսությանը։ Նոր կուրսի քաղաքականությունն իր հերթին վերականգնել է պետության կողմից տնտեսության կարգավորումը։ Ժամանակի ամերիկյան հասարակության մեջ այս առումով համաձայնություն չի եղել, և այս ուղղության էֆեկտիվությունը մինչ օրս վիճարկվում է պատմաբանների ու տնտեսագետների կողմից[2]։

Պնդելով, որ պետական կարգավորումներն անհրաժեշտություն են` Ֆրանկլին Ռուզվելտը մոտիվացրել է կապիտալիստական երկրներն ընդգրկած տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի ուղղությամբ քայլերը։ ԱՄՆ-ում արդյունաբերությունը անկում էր ապրել մինչև 56 %, ազգային եկամուտը կրճատվել էր 48 %-ով, սնանկացել էր բանկերի 40 %-ը, ինչի հետևանքով շարքային միլիոնավոր քաղաքացիներ զրկվել էին իրենց համեստ խնայողություններից, գործազուրկ էր դարձել մոտ 17 միլիոն մարդ։ 1929 թվականին գործազրկության մակարդակը 1933 թվականի համեմատությամբ 4 %-ից դարձել էր 25 %։ Ճգնաժամի հետևանքով դեֆլյացիա էր առաջացել, որի արդյունքում գները 20 %-ով նվազել էին` արտադրությունը դարձնելով ոչ մրցունակ։ Հատկապես ծանր վիճակում էին հայտնվել հանքափորները, ֆերմերները, շինարարները, մետալուրգները, երկաթուղայինները, ավտոմոբիլային, անտառային ու փայտամշակման ոլորտների աշխատողները։ Ֆերմերների շահույթը 1929 թվականի համեմատությամբ անկում էր ապրել մոտ 50 %-ով։ Մի փոքր բարվոք վիճակում էին հայտնվել սպասարկման ոլորտի աշխատողներն ու «ճերմակ օձիքավորները»` մտավոր աշխատանքով զբաղվողները։ 1930-1933 թվականներին քաղաքներում հիպոտեկային վարկի հինգ միլիոն օգտատերերից 844 հազարի վարկերը երկարացվել են[3]։ Քաղաքական ու արդյունաբերական առաջնորդները վախեցել են անարխիայից ու հնարավոր հեղափոխությունից։ Ջոզեֆ Քենեդին հետագայում հիշել է. «Այդ օրերին ես նշում էի, որ հաճույքով կբաժանվեմ իմ ունեցվածքի մի կեսից, եթե վստահ լինեմ, որ օրենքի սահմաններում կարող եմ պահպանել մյուս կեսը»[4]։

Ռուզվելտի «Նոր կուրսը» խմբագրել

Գնալով սրվում էր սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում ցույցեր, բողոքի տարբեր դրսևորումներ։ Նման պայմաններում նախագահական հերթական ընտրություններում 1932 թվականին հաղթանակ է տանում Ֆրանկլին Ռուզվելտը, որ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ էր։ Նոր նախագահը հանդես է գալիս տնտեսական ճգնաժամից դուրս գալու ընդարձակ ծրագրով, որը ստանում է «Նոր կուրս մոռացված մարդու համար» անվանումը։ Ռուզվելտը հայտարարում էր.

  Ամբողջ երկրում կանայք ու տղամարդիկ, որոնք մոռացության են մատնվել կառավարության քաղաքական փիլիսոփայության կողմից, նայում են մեզ` սպասելով ցուցումների և ազգային հարստությունների ավելի արդար վերաբաշխմանը... Ես խոստանում եմ նոր կուրս ամերիկյան ժողովրդի համար։ Դա ոչ միայն քաղաքական քարոզչություն է. դա կոչ է բազուկների։
- Քաղվածքը մեջ է բերվում Time ամսագրի` 1932 թվականի հուլիսի 11-ի համարից[5]
 

Պաշտոնավարության առաջին հարյուր օրերի ընթացքում նախագահը Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել բազմաթիվ օրինագծեր։ Վարչակարգի առաջին ձեռնարկումներից մեկը բանկերի ժամանակավոր փակումն է եղել նրանց գործունեությունը կանոնակարգելու ու բանկային համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով։ Նաև հիմնադրվել է հասարակական աշխատանքների կազմակերպություն գործազուրկների համար։

Դրամական համակարգի կայունացում խմբագրել

Որպեսզի կայունացվի դրամական համակարգը, արգելվել է ոսկու դուրս բերումը երկրից, կազմակերպվել է ոսկու առգրավումով փոխանակում թղթադրամներով, անցկացվել է դոլարի դևալվացիա, խոշորացվել է բանկային համակարգը, ինչի արդյունքում խոշորագույն բանկերը գանձարանից ստացել են նշանակալի վարկեր ու սուբսիդիաներ։ Արդյունաբերության առողջացմամբ սկսել է զբաղվել հատուկ վարչություն` Արդյունաբերության վերականգնման ազգային վարչութունը։ Ազգային տնտեսության վերականգնման մասին 1933 թվականի հուլիսի 16-ին ընդունված օրենքի համաձայն` ողջ արդյունաբերությունը բաժանվել է 17 խմբի, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը կարգավորվել է արագ կերպով ընդունված նորմատիվ ակտերով` այսպես կոչված «արդար մրցակցության կոդեքսներով», որոնք սահմանել են թողակվող ապրանքների համար քվոտաներ, վարկի պայմաններ, գներ, շուկայի բաշխում, աշխատանքային ժամանակի տևողություն, աշխատավարձի մակարդակ և այլն։ Նախագահ Ռուզվելտի ձեռնարկումների մեջ վերջինը չէր «չոր օրենքի» չեղարկումը, որը սկզբնավորվում էր 1933 թվականի մարտին ընդունված ալկոհոլային խմիչքների պատրաստման ու օրինականացման մասին հատուկ ակտով։ Դրան հաջորդել է ԱՄՆ-ի Սահմանադրության 21-րդ բարեփոխումը, որով փոփոխվում էր նախկինում ընդունված 18-րդ բարեփոխումը։ Արդյունքում բյուջեն սկսել է նոր եկամուտներ ստանալ օրինական բիզնեսի նոր ճյուղերից, իսկ նախագահը ստացել է ընտրողների օժանդակությունը[6]։

Բարեփոխումներ գյուղատնտեսության մեջ խմբագրել

 
Փողոցային ջրային կայան` ձեռքի պոմպով. Ուայլդեր բնակավայրի (Թենեսի)` խմելու ջրի միակ աղբյուրը, 1942

Գյուղատնտեսության համար ստեղծվում է Գյուղատնտեսության կարգավորման վարչությունը (անգլ.՝ Agricultural Adjustment Administration), որը 1933 թվականի մայիսի 12-ին ընդունված Գյուղատնտեսության բարելավման մասին օրենքով իրավունք էր ստանում կարգավորելու գյուղատնտեսական ապրանքների գները` դրանք հասցնելով 1909-1914 թվականների ցուցանիշին[7]։ Հացահատիկային բյուրոն ֆիքսված գներով գնում էր արտադանքի ավելցուկը, իսկ ֆերմերներին վճարումների ժամկետները երկարացվում էին, վճարվում էին արոտավայրերի ու անսանագլուխների կրճատումները (անասնաքանակի կրճատումները հանգեցնելու էին գների բարձրացման մի մակարդակի, որը կապահովեր միջին ու մանր ֆերմաների ապահովությունը` կանխելով դրանց սնանկացումը)։ Մասնավորապես ոչնչացվել է 40.000 կմ² բամբակի մշակատարածք և վեց միլիոն գլուխ խոզ[8]։ Գելապ ինստիտուտի տվյալներով գյուղատնտեսության ոլորտում միջոցառումները, որոնք ձեռնարկել է կառավարությունը, եղել են արտակարգ, ոչ ստանդարտ[9]։ Չնայած դրան` գյուղատնտեսական ապրանքների գները եղել են 1929 թվականի գների մակարդակից ցածր[10]։ 1935 թվականին Գյուղատնտեսության կարգավորման վարչությունը ցրվել է։ Դրա փոխարեն կառավարությունը մշակել է նոր ծրագիր, որը ֆինանսավորել է առվույտի և հողը հարստացնող այլ մշակաբույսերի ցանքսը։ Չնայած հետագայում բազմաթից փոփոխություններին` դաշնային օրենսդրությունը, որը կարգավորում է գյուղատնտեսական աշխատանքները, գործում է մինչ օրս։

Գյուղական շատ բնակիչներ, հատկապես ամերիկյան հարավում, 1930-ական թվականներին ապրել են աղքատության մեջ։ Կառավարական ծրագրերն օգնել են այնտեղ դպրոցների, ճանապարհների կառուցմանը, դաշնային վերահսկողության անտառային տարածքների ավելացմանը։ Մասնավորապես, 1933 թվականին Թենեսի նահանգում Ռուզվելտի վարչախումբը կազմակերպել է պատնեշների կառուցման ֆինանսավորում ջրհեղեղներից պաշտպանվելու նպատակով` կիրառելով ջրային ռեսուրսները էլեկտրաէներգիայի արտադրության և աղքատ ֆերմաների մոդեռնացման համար։ Ռուզվելտի կառավարության կենսաթոշակային ծրագրերը, որոնք աջակցում էին ոչ միայն ֆերմերներին, այլև քաղաքային աղքատ խավին, մանր սեփականատերերին ու առևտրականներին, գործում են մինչ օրս. դրանք սատարում են ինչպես լիբերալ, այնպես էլ կոնսերվատիվ կոնգրեսականները[11]։

Պայքար գործազրկության դեմ խմբագրել

 
Երկու-երեք միլիոն գործազուրկներ վարձվել են կառավարության կազմակերպած հասարակական աշխատանքներում: Պաստառ, 1935

Գործազրկությունը կրճատելու, նրա բացասական հետևանքները վերացնելու համար ձեռնարկվել են արտակարգ միջոցառումներ։ Ղեկավարությունը այս միջոցառումներն իրագործելիս հենվել է Արտակարգ օգնության դաշնային վարչության վրա, որին շուտով փոխարինելու է եկել Հասարակական աշխատանքների վարչությունը (անգլ.՝ Works Progress Administration): Գործազուրկներին ուղարկում էին հատուկ կազմակերպություններ, որոնք զբաղվում էին շինարարությամբ, ճանապարհների, կամուրջների, օդանավակայանների վերանորոգումով։ Հատուկ դեր է կատարել Երիտասարդության համար աշխատանքների կազմակերպությունը։ «Նոր կուրսի» անցկացումը պահանջում էր դրամական մեծ միջոցների մոբիլիզացում, որոնք ուներ Ռուզվելտի կառավարությունը (սա հաջողության գլխավոր գրավականն էր)։ Սկզբնական շրջանում հասարակական աշխատանքները կազմակերպում էին միայն տղամարդկանց համար, որոնց համարում էին ընտանիքների կերակրողը։ Շատ նահանգներում օրենքն արգելում էր կնոջ ու ամուսնու միաժամանակյա վարչական պաշտոններ զբաղեցնելը, և այս օրենքը տարածվում էր նաև գործազուրկների աշխատանքների վրա[12]։ Միայն 1935 թվականից կառավարական ծրագրերը սկսում են նաև օգնություն տրամադրել միայնակ կանանց, որոնք ինքնուրույն տնտեսություն էին վարում[13]։ Կանանց հիմնականում ընդունում էին աշխատանքի կարի արտադրամասերում, հիվանդանոցների ու բարեգործական կազմակերպությունների աշխատանքներում։

Արդյունաբերության վերականգնման կառավարում խմբագրել

 
«Երկնագույն արծիվ»` արդյունաբերության վերականգնման խորհրդանիշ, որ օգտագործել են Արդյունաբերության վերականգնման վարչությունը (անգլ.՝ National Recovery Administration, NRA) և նրա հետ համագործակցող արդյունաբերողները:

Արդյունաբերության վերականգնման օրենքի համապատասխան՝ ստեղծվել է կառավարական հատուկ գործակալություն՝ Արդյունաբերության վերականգնման վարչություն, որի խնդիրները եղել են ոչ բարեխիղճ մրցակցության դեմ պայքարը, բիզնեսի և աշխատողների ոչ առողջ հարաբերությունների խնդիրները։ Այս վարչության միջնորդավորությամբ տնտեսության ամեն ճյուղի ներկայացուցիչներ իրար մեջ կնքում էին «առողջ մրցակցության կոդեքսները»։ Նրանք ձեռանարկատիրական գործունեության ոլորտում պայմանավորվում էին հավասար պայմաններով (նույն գներ, արտադրության ֆիքսված ծավալներ, աշխատավարձ, իրացման շուկաներ)։ Շուտով համանման համակարգն ընդգրկում է ԱՄՆ-ի ձեռնարկությունների 95 %-ը։ Ձեռնարկատերը աշխատողների դրության վատթարաման հաշվին (աշխատավարձի իջեցում, աշխատանքային օրվա երկարացում) չէր կարող ստանալ մրցակցային առավելություններ։ Օրենքը նաև նախատեսում էր աշխատանքի ու կապիտալի հնարավոր կոնֆլիկտների լուծում, որի համապատասխան իրականացվում էր կոլեկտիվ պայմանագրերի ներմուծման պրակտիկան։ Վարչության գործունեությունը նաև նպաստել է աշխատանքային օրվա կրճատմանը և մանկական աշխատանքի արգելքին։ Նախագահ Ռուզվելտի կարծիքով այս միջոցառումները պետք է նպաստեին բնակչության զբաղվածության բարձրացմանը[14]։

Կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ «Նոր կուրսի» առաջին տարում ԱՄՆ-ի արտադրությունն ունեցել է 45 % աճ[15]։ Սակայն 1935 թվականի մայիսին Արդյունաբերության վերականգնման վարչությունը համարվել է ոչ սահմանադրական, և նրա գործունեությունն արգելվել է Գերագույն դատարանի որոշումով։ Ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Էբլինգի կարծիքով այս որոշումը կանխել է ամերիկյան տնտեսական համակարգի անցումը պլանայինի, իսկ պետությունը՝ կորպորատիվի[16]։ Լուիզիանայի նահանգապետ Հյուի Լոնգը հայտարարել է․ «Ես երկու ձեռքով կողմ եմ Գերագույն դատարանի որոշմանը, որը փրկեց այս ազգը ֆաշիզմից»[17]։

  Ցուցափեղկերից ու ավտոմեքենաների ապակիներից վերացան Արդյունաբերության վերածննդի ազգային վարչության ցուցապաստառները։ Ես հարցրի Ատիկուսին, թե ինչու են դրանք հանել, և նա ասաց, որ վարչությունը մահացել է։ Իմ այն հարցին, թե ով է նրան սպանել, նա ասաց՝ ինը ծերունիներ։  

Ամեն դեպքում, արդեն 1935 թվականի հունիսին օրենք է ընդունվել աշխատանքային հարաբերությունների մասին («Վագների ակտ»), որով ավելի էին ընդարձակվում արհմիության իրավունքները, իսկ Արտադրության վերականգնման նախկին վարչության փոխարեն գործում է նոր մարմինը` Աշխատանքային հարաբերությունների կարգավորման ազգային վարչությունը։

Աշխատանքի մասին օրենքներ խմբագրել

 
Որպեսզի արվեստի ոլորտի մարդիկ պատվերներ ունենան, դաշնային կառավարությունը որոշել է ֆինանսավորել շեքերի, կառույցների ձևավորումը: Այսպես, նկարիչ Ուիլյամ Գրոպերը ստեղծել է որմնանկար` «Պատնեշի կառուցում», որը զարդարում է վարչական շինություններից մեկը: Այն բնորոշ է 1930-ական թվականների ամերիկյան «արտադրական ոճին» և պատկերում է կառավարական խոշոր ծրագիրն իրականացնող աշխատողներին հերոսական դիրքերով:

Այդ ժամանակահատվածում գործատուներին ու աշխատողներին առնչվող բազմաթիվ գործեր են քննվել դատարաններում աշխատանքի պարտականության ընդհանուր սկզբունքների հիման վրա` հաշվի չառնելով պայմանագրում կողմերի սոցիալ-տնտեսական իրական անհավասարությունները։ Նորիս-Լագարդի օրենքով (1932) դատարանների իրավունքները փոքր-ինչ սահմանափակվել են աշխատանքային կոնֆլիկտների առումով, ինչը դատարաններին փաստացի հնարավորություն է ընձեռել սեփական հայեցողությամբ կարճելու ցանկացած գործադուլ։ Այս օրենքն արգելել է ձեռնարկատերերին աշխատողներին պարտադրել աշխատանքային պայմանագիր կնքել, որը չի պարտավորեցնի նրանց ընդգրկվել արհմիությունում։

 
ԱՄՆ-ի արտադրության ճյուղերում զբաղվածությունը 1920-1940 թվականներին[18]

Վագների` 1935 թվականին ընդունված օրենքը շրջադարձային է եղել ԱՄՆ-ի աշխատանքային օրենսդրության զարգացման գործում։ Առաջին անգամ համադաշնային մակարդակով օրինակացվել է արհմիությունների գործունեությունը։ Ընդ որում, արգելվել է աշխատողների հետապնդումը արհմիություն ստեղծելու և գործադուլներին մասնակցելու համար։ Ձեռնարկատերերը պարտավորվում էին արհմիությունների հետ կնքել կոլեկտիվ պայմանագրեր և աշխատանքի չընդունել այն մարդկանց, որոնք չեն մտնում արհմիությունների մեջ (շրջանառվում էր այսպես կոչված «փակ արտադրության» գաղափարը)։ Ընդունվել է գործադուլի իրավունքի մասին օրենքը օրենքի համապատասխան կետերի խախտման դեպքում։ Օրենքի գործադրումը ստուգելու համար ստեղծվել է Աշխատանքային հարաբերությունների ազգային վարչությունը, որի ղեկավար կազմը նշանակել է նախագահը Սենատի առաջարկությամբ։ Աշխատանքային պրակտիկայում ապօրինի գործողությունների հայտնաբերման դեպքում վարչությունը գործը հանձնել է դատարանին, իսկ վարչության աշխատանքները խոչընդոտող անձինք դատարանի որոշմամբ կարող էին տուգանվել մինչև 5.000 դոլար տուգանքով կամ մեկ տարի ազատազրկմամբ, կամ միաժամանակ երկուսով էլ։

1937 թվականին ԱՄՆ-ի մասնավոր հատվածում զբաղվածության մակարդակը հասել է 1920-ական թվականների վերջի ցուցանիշներին, սակայն դրա հետագա աճը կանգնել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Կենսաթոշակային ֆոնդեր խմբագրել

1935 թվականին տնտեսագետ Էվելին Բերնսի ակտիվ աջակցությամբ ընդունվել է սոցիալական ապահովության մասին օրենքը, որն իր տեսակի մեջ առաջինն է ԱՄՆ-ի համադաշնային նորմերի մեջ։ Ստեղծվել է Սոցիալական ապահովագրության վարչություն։

Օրենքով սահմանվում էր, որ պետք է վճարվի ծերության թոշակ ԱՄՆ-ի այն քաղաքացիներին, որոնք համապատասխանում են որոշակի պայմանների մի վերապահությամբ, «...եթե նրանց ընդհանուր աշխատավարձը, ինչպես սահմանել է վարչությունը, 1936 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չէր գերազանցի 3.000 դոլարը։ Նրանց վճարվող ամենամսյա թոշակը հավասար կլինի վերոնշյալ թվի կեսին»։ Կենսաթոշակային ֆոնդի ձևավորման համար ի թիվս այլ հարկերի սահմանվում էր տարեկան 1 % հարկ. հաջորդ ամեն երեք տարվա համար հարկն ավելանում էր կես տոկոսով։ Ձեռնարկատերերի համար նախկինում գոյություն ունեցող հարկաչափին ավելանում էր նոր հարկ` նրանց վճարած տարեկան աշխատավարձի 1 %-ի չափով. հաջորդ ամեն երեք տարվա համար հարկն ավելանում էր կես տոկոսով։ 1938 թվականին ընդունվել է օրենք աշխատուժի վարձման մասին, որը աշխատողների որոշակի խմբերի համար հաստատել է աշխատանքային օրվա առավելագույն ժամանակն ու նվազագույն աշխատավարձը։

Օրենքը նաև նախատեսում էր գործազուրկի նպաստի չափը (նվազագույնը` շաբաթական 5 դոլար, առավելագույնը` շաբաթական 15 դոլար), ծերերին տրվող պետական օգնության չափը (միջինը` 18 դոլար), կարիքավոր ընտանիքների երեխաներին տրվող նպաստի չափերը (առավելագույնը` 18 դոլար և ևս 12 դոլար ամեն հաջորդ երեխայի համար), առողջապահական հաստիքների համար դաշնային կառավարության սուբսիդիաները[19]։

Բնակարանաշինություն խմբագրել

Միջոցառումներ են ձեռք առնվել բնակարանաշինության համար։ Այդ նպատակով ստեղծվել են նոր երկու մարմիններ` Դաշնային բնակարանային կառավարում (անգլ.՝ Federal Housing Administration) և Փոխառու բնակարանատերերի կորպորացիա (անգլ.՝ Home Owners' Loan Corporation)[20]: Առաջինը սահմանում էր բնակարանաշինության պետական միասնական ստանդարտներ, իսկ երկրորդը խթանում էր հիպոթեկային վարկավորումը։ Արդյունքում հիպոթեկային վճարումները երկարաձգվել են 5-10 տարուց 30 տարվա, իսկ սեփական բնակարաններ ունեցող ամերիկացիների քանակը 40 %-ից աճել է 66 %-ի (40 տարի անց նոր միայն վճարվել են այդ պարտքերը)[20]։

Սևամորթ ամերիկացիների դրություն խմբագրել

 
Գյուղատնտեսական աշխատողի խրճիթ Գուվերվիլում, Տեխաս

Աֆրոամերիկացիները բացի տնտեսական ճգնաժամի հետ կապված խնդիրներից ստիպված են եղել նաև առնչվելու ամերիկյան հասարակության մեջ առկա ռասիզմի խնդիրներին։ Քաղաքական շատ առաջնորդներ, այդ թվում` նախագահ Ռուզվելտի կինը` Էլեոնոր Ռուզվելտը, փորձել են նրանց վրա տարածել աղքատների օգնության կառավարական ծրագրերը[21]։ Ինքը նախագահ Ռուզվելտը իր կաբինետի ոչ առանցքային հաստիքներում հավաքել էր այնքան սևամորթ, որ այն անվանում էին «սև կաբինետ»։ Նա նաև փորձում էր ստանալ աֆրոամերիկյան քաղաքական կազմակերպությունների աջակցությունը հատկապես Չիկագոյում, և արդեն 1936 թվականին վերջիններս հանրապետականների նկատմամբ ունեցած իրենց կողմնորոշումը փոխեցին դեպի դեմոկրատները։ Այդ ժամանակից ի վեր սևամորթ ամերիկացիների ու դեմոկրատական կուսակցության մեջ կնքվել է քաղաքական համաձայնություն, որ գոյություն ունի մինչ օրս[22]։

Ամեն դեպքում, այդ ժամանակ ռասսայական զտման կամ Ջիմ Քրոուի օրենքների մասին խոսք չի եղել, և աֆրոամերիկացիների հանդեպ քաղաքական ու տնտեսական աջակցությունը շատ ավելի համեստ էր, քան սպիտակներին տրամադրվող ծրագրերը, իսկ կենսաթոշակային ծրագրերը նրանց ընդհանրապես չէին վերաբերում[23]։

Մշակութային աջակցություն խմբագրել

Ռուզվելտի վարչակարգը Հասարակական աշխատանքների վարչության դաշնային ծրագրերով արվեստի նախագծերի վրա ծախսել է մոտ 27 միլիոն դոլար։ Երաժշտական դաշնային ծրագիրն իրագործում էր դասական երաժշտության տարածում համընդհանուր հասանելություն ունեցող համերգների միջոցով և կոմպոզիտորների ու ունկնդիրների հանդիպումներ, ինչպես նաև երաժշտության ուսուցման հասանելության ծրագիր ցածր եկամուտ ունեցող խավերի համար[24]։

1937 թվականի հետընթաց խմբագրել

Ֆրանկլին Ռուզվելտի նախագահության երկրորդ հատվածում նրա վարչակարգը դժվարին դրության մեջ է հայտնվել տնտեսական նոր ճգնաժամի պատճառով, որ սկսվել է 1937 թվականին և շարունակվել 1938 թվականի ողջ ընթացքում։ Արտադրությունը, եկամուտներն ու զբաղվածությունը կրկին կտրուկ անկում են ապրել։ Գործազրկությունը 1937 թվականի 14.3 %-ից 1938 թվականին դարձել էր 19 %։ Քաղաքական որոշ գործիչներ դրա պատճառ են համարել «Նոր կուրսը», նրա կողմնակիցների հարձակումը բիզնեսի վրա, գործադուլները, որոնք կազմակերպում էին Արտադրական արհմիությունների կոնգրեսն ու Աշխատանքի ամերիկյան դաշնությունը, մյուսները դրա պատճառ դիտարկում էին տնտեսության կարգավորման կառավարական թանկարժեք ծրագրերի չեղարկումը[25][26]։ Նախագահ Ռուզվելտը խոշոր բիզնեսին կասկածում էր սաբոտաժի և իր քաղաքականության դեմ ուղղված դավադրության մեջ։ Նա նույնիսկ հանձնարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին համապատասխան հետազոտություններ անել, սակայն ՀԴԲ-ն ոչ մի դավադրութուն չի հայտնաբերել[27]։ Այդ ժամանակ Ռուզվելտը հայտարարել է, որ ճգնաժամի պատճառը տնտեսության մոնոպոլացումն է, իսկ նրա կողմնակիցները տնտեսական դժվարությունների համար մեղադրել են Հենրի Ֆորդին և Ամերիկայի մնացած ամենահարուստ մարդկանց (60 ընտանիք)` նրանց անվանելով «արտադրական օլիգարխիա», որ գերիշխում է ԱՄՆ-ում և փորձում են ստեղծել «մեծ բիզնեսի ֆաշիստական Ամերիկա, ստրկացված Ամերիկա»։ Խոշոր բիզնեսը վերահսկելու համար Արդարադատության նախարարությունում ստեղծվել է հատուկ բաժանմունք, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, երբ անհրաժեշտություն առաջացավ խոշոր ձեռնարկություններին ռազմական պատվերներ տալը, նրա գործունեությունը դադարեցվել է[27]։

Ճգնաժամը հանգուցալուծելու համար նախագահ Ռուզվելտը հրաժարվել է բյուժեն հավասարակշռելու փորձերից և 1938 թվականին նախաձեռնել է կառավարական նոր ծրագրեր` 5 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով[28]։ Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար հարկերը շարունակել են աճել։ Նույն այդ ժամանակահատվածում կառավարության հակամենիշխանական քաղաքականությունը փոխվել է, իսկ Արտադրական արհմիությունների կոնգրեսն ու Աշխատանքի ամերիկյան դաշնությունը 1938 թվականից հետո պայքարել են ոչ այնքան գործատուների, որքան մեկը մյուսի դեմ[29]։

«Նոր կուրսի» վերստուգում խմբագրել

Աջ մամուլն ու պահպանողականները Ռուզվելտին քննադատում էին սոցիալիզմը հիմնավորելու մեջ։ Ինքը նախագահը կարծում էր, որ փրկել է կապիտալիզմը և կանխել սոցիալական ցնցումները։ Ճգնաժամից դուրս գալուց հետո ընկերությունները հիմնականում Գերագույն դատարանի միջոցով հասնում են նրան, որ «Նոր կուրսի» օրենսդրությունը չեղարկվի։ Հետագայում ճգնաժամային դրսևորումները մեղմացնելու համար լայնորեն սկսում են ներդնել պետական կարգավորման նոր եղանակներ, որոնք հիմնականում իրականացվում էին ֆինանսա-տնտեսական միջոցներով։ Ռուզվելտի «Նոր կուրսը» անցկացվել է Ջոն Մեյնարդ Քեյնսի ծրագրերով։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և Մեծ ճգնաժամի ավարտ խմբագրել

Չնայած կառավարության ծրագրերի որոշ ազդեցություն ունենալուն` տնտեսական վայրիվերումները շարունակվել են մինչև 1941 թվականը։ Տղամարդկանց մոբիլիզացումը ռազմաճակատ և ռազմական պատվերների ֆինանսավորումը նպաստել են, որ ԱՄՆ-ն դուրս գա Մեծ ճգնաժամից։ Համախառն ազգային արդյունքը պատերազմի տարիներին կրկնակի աճել է. 1939 թվականին 99.7 միլիարդից 1944 թվականին դարձել է 210.1 միլիարդ։ Գործազրկությունը կրճատվել է 1940 թվականի 14 %-ից 1943 թվականին հասնելով 2 %-ի։ Միլիոնավոր ուսանողներ թողել են ուսումը, ֆերմերները` քիչ եկամուտ ունեցող աշխատանքը, նախկին տնային տնտեսուհիները մտել են աշխատանքի, որպեսզի լրացվի պատերազմ զորակոչված աշխատուժի պակասը։ Դեռևս 1946 թվականին դաշնային կառավարությունը շարունակել է իր պատվերների վրա ծախսել ազգային եկամուտի 30 %-ը, և դա պայմանավորել է տնտեսական աճի շարունակակականությունը[30]։

1929 թվականին կառավարությունը ծախսել է ազգային եկամտի 3 %-ը միայն։ 1933-1939 թվականներին կառավարության եկամուտները եռապատկվել են, բայց պետական պարտքը քիչ է աճել` համեմատած այն շրջանի հետ, երբ 1944 թվականին ռազմական ծախսերի պատճառով այն հասել էր համախառն ազգային արդյունքի 40 %-ին[31]։ Միևնույն ժամանակ աշխատանքային զբաղվածության ու բարձր աշխատավարձի տարբերությունը հարուստ ու աղքատ ամերիկացիների միջև զգալիորեն կրճատվել է[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Paul S. Boyer, et al. The Enduring Vision: A History of the American People, Volume 2. Wadsworth Cengage. 2010. p. 575
  2. Kennedy, David M (1999). Freedom From Fear: The American people in Depression and War, 1929–1945. Oxford University Press. էջ 364. ISBN 0-19-503834-7.
  3. Jonathan Alter, The Defining Moment: FDR’s Hundred Days and the Triumph of Hope, esp. ch 31. (2007); Bureau of the Census, Historical Statistics of the United States (1977) series K220, N301.
  4. Leamer, Laurence (2001). The Kennedy Men: 1901-1963. HarperCollins. էջեր 86. ISBN 0-688-16315-7.
  5. "The Roosevelt Week" Արխիվացված 2013-08-13 Wayback Machine, Time, New York, July 11, 1932
  6. Leuchtenburg, Franklin D. Roosevelt and the New Deal pp 46-47
  7. Schlesinger, Coming of the New Deal pp27-84
  8. Ronald L. Heinemann, Depression and New Deal in Virginia. (1983) p. 107
  9. Barry Cushman, Rethinking the New Deal Court (1998) p. 34
  10. Badger, New Deal pp 89. 153-57. for price data and farm income see Statistical Abstract 1940 online Արխիվացված 2010-10-16 Wayback Machine
  11. Rachel Louise Moran, "Consuming Relief: Food Stamps and the New Welfare of the New Deal, " Journal of American History, March 2011, Vol. 97 Issue 4, pp 1001—1022 online
  12. Но на детей это правило не распространялось.
  13. Susan Ware, Beyond Suffrage: Women in the New Deal (1987)
  14. Arthur Schlesinger, Jr. The Coming of the New Deal (1959), 87-135
  15. Federal Reserve System, National Summary of Business Conditions (1936)
  16. «When the Supreme Court Stopped Economic Fascism in America»(չաշխատող հղում). Ричард Эблинг возглавляет Фонд экономического образования США. Oct. 2005.
  17. Arthur Meier Schlesinger, Jr. The Politics of Upheaval: 1935—1936, the Age of Roosevelt, Volume III, Houghton Mifflin Books, page 284
  18. U.S. Census Bureau, Statistical Abstract Արխիվացված 2004-12-29 Wayback Machinethis U.S. Census document, page 17, column 127. Note that the graph only covers factory employment.
  19. Кассирова Е. П. США: кризис социальной политики. — М. : Мысль, 1978. — С. 95-96.
  20. 20,0 20,1 KENNEDY, DAVID M. 2009. «What the New Deal Did». Political Science Quarterly 124, no. 2: 251—268.
  21. Sitkoff (2008)
  22. Sitkoff (2008); Nancy J. Weiss, Farewell to the Party of Lincoln: Black Politics in the Age of FDR (1983)
  23. Ira Katznelson, When Affirmative Action was White (2005).
  24. Росс А. Дальше - шум. Слушая XX век. — М. : Астрель, 2012. — С. 269. — ISBN 978-5-271-38532-2.
  25. Reed, Lawrence W. Great Myths of the Great Depression Mackinac Center for Public Policy.
  26. Leuchtenburg p. 242-3
  27. 27,0 27,1 Kennedy p 352
  28. Leuchtenburg p. 256-7
  29. Leuchtenburg p. 272-74
  30. Harold G. Vatter, The U.S. Economy in World War II (1988)
  31. Vatter, The U.S. Economy in World War II
  32. Kennedy, Freedom from Fear ch 18

Գրականություն խմբագրել

  • Кизилов В., Сапов Гр. «Инфляция и её последствия». / под ред. Е. Михайловской. — М.: РОО «Центр «Панорама», 2006. — 146 с. ISBN 5-94420-025-1
  • Alswang, John. The New Deal and American Politics (1978), voting analysis
  • Alter, Jonathan. The Defining Moment: FDR’s Hundred Days and the Triumph of Hope (2006), popular account
  • Badger, Anthony J. The New Deal: The Depression Years, 1933—1940. (2002) general survey from British perspective
  • Badger, Anthony J. FDR: The First Hundred Days (2008)
  • Badger, Anthony J. New Deal / New South: An Anthony J. Badger Reader (2007)
  • Beasley, Maurine H., Holly C. Shulman, Henry R. Beasley. The Eleanor Roosevelt Encyclopedia (2001)
  • Bernstein, Barton J. «The New Deal: The Conservative Achievements of Liberal Reform». In Barton J. Bernstein, ed., Towards a New Past: Dissenting Essays in American History, pp. 263–88. (1968), an influential New Left attack on the New Deal.
  • Bernstein, Irving. Turbulent Years: A History of the American Worker, 1933—1941 (1970), cover labor unions
  • Best, Gary Dean. The Critical Press and the New Deal: The Press Versus Presidential Power, 1933—1938 (1993) ISBN 027594350X
  • Best, Gary Dean. Pride, Prejudice, and Politics: Roosevelt Versus Recovery, 1933—1938. (1990) ISBN 0275935248
  • Best, Gary Dean. Retreat from Liberalism: Collectivists versus Progressives in the New Deal Years (2002) ISBN 0275946568
  • Blumberg Barbara. The New Deal and the Unemployed: The View from New York City (1977).
  • Brands, H.W. Traitor to His Class: The Privileged Life and Radical Presidency of Franklin Delano Roosevelt (2008)
  • Bremer William W. «Along the American Way: The New Deal’s Work Relief Programs for the Unemployed». Journal of American History 62 (December 1975): 636—652. online at JSTOR in most academic libraries
  • Brock William R. Welfare, Democracy and the New Deal (1988), a British view
  • Brinkley, Alan. The End Of Reform: New Deal Liberalism in Recession and War. (1995) what happened after 1937
  • Burns, Helen M. The American Banking Community and New Deal Banking Reforms, 1933—1935 (1974)
  • Chafe, William H. ed. The Achievement of American Liberalism: The New Deal and its Legacies (2003)
  • Charles, Searle F. Minister of Relief: Harry Hopkins and the Depression (1963)
  • Cobb, James and Michael Namaroto, eds. The New Deal and the South (1984).
  • Cohen, Adam, Nothing to Fear: FDR’s Inner Circle and the Hundred Days that Created Modern America (2009)
  • Conkin, Paul K. The New Deal. (1967), a brief New Left critique.
  • Conklin, Paul K. «The Myth of New Deal Radicalism». In Myth America: A Historical Anthology, Volume II. 1997. Gerster, Patrick, and Cords, Nicholas. (editors.) Brandywine Press, St. James, NY. ISBN 1-881-089-97-5
  • Dubofsky, Melvyn, ed. The New Deal: Conflicting Interpretations and Shifting Perspectives. (1992), reader
  • Eden, Robert, ed. New Deal and Its Legacy: Critique and Reappraisal (1989), essays by scholars
  • Ekirch Jr., Arthur A. Ideologies and Utopias: The Impact of the New Deal on American Thought (1971)
  • Folsom, Burton. New Deal or Raw Deal? : How FDR’s Economic Legacy has Damaged America (2008) ISBN 1416592229
  • Fraser, Steve and Gary Gerstle, eds., The Rise and Fall of the New Deal Order, (1989), essays focused on the long-term results.
  • Garraty, John A. «The New Deal, National Socialism, and the Great Depression», American Historical Review, 78, 4 (1973), pp. 907–44. in JSTOR
  • Goldman, Eric F. Rendezvous with Destiny: A History of Modern American Reform. New York: Alfred A. Knopf (1952) ISBN 1566633699
  • Gordon, Colin. New Deals: Business, Labor, and Politics, 1920—1935 (1994)
  • Graham, Otis L. and Meghan Robinson Wander, eds. Franklin D. Roosevelt: His Life and Times. (1985). An encyclopedic reference.
  • Grant, Michael Johnston. Down and Out on the Family Farm: Rural Rehabilitation in the Great Plains, 1929—1945 (2002)
  • Hawley, Ellis W. The New Deal and the Problem of Monopoly (1966)
  • Higgs, Robert. Crisis and Leviathan: Critical Episodes in the Growth of American Government (1987), libertarian critique
  • Howard, Donald S. The WPA and Federal Relief Policy (1943)
  • Huibregtse, Jon R. American Railroad Labor and the Genesis of the New Deal, 1919—1935; 2010; 172 pages)
  • Ingalls, Robert P. Herbert H. Lehman and New York’s Little New Deal (1975)
  • Jensen, Richard J. «The Causes and Cures of Unemployment in the Great Depression», Journal of Interdisciplinary History 19 (1989) 553-83. in JSTOR
  • Kennedy, David M., "What the New Deal Did, " Political Science Quarterly, 124 (Summer 2009), 251-68.
  • Kennedy, David M. Freedom From Fear: The American People in Depression and War, 1929—1945. (1999), survey
  • Kirkendall, Richard S. «The New Deal As Watershed: The Recent Literature», The Journal of American History, Vol. 54, No. 4. (Mar., 1968), pp. 839-852. in JSTOR, historiography
  • Ladd, Everett Carll and Charles D. Hadley. Transformations of the American Party System: Political Coalitions from the New Deal to the 1970s (1975), voting behavior
  • Leff, Mark H. The Limits of Symbolic Reform: The New Deal and Taxation (1984)
  • Leuchtenburg, William E. Franklin D. Roosevelt and the New Deal, 1932—1940. (1963). A standard interpretive history.
  • Lindley, Betty Grimes and Ernest K. Lindley. A New Deal for Youth: The Story of the National Youth Administration (1938)
  • Lowitt, Richard. The New Deal and the West (1984).
  • McElvaine Robert S. The Great Depression 2nd ed (1993), social history
  • Neil M. Maher, Nature’s New Deal: The Civilian Conservation Corps and the Roots of the American Environmental Movement (New York: Oxford University Press, 2008).
  • Manza; Jeff. «Political Sociological Models of the U.S. New Deal» Annual Review of Sociology: 2000, 26 (2000): 297—322.
  • Mathews, Jane De Hart. «Arts and the People: The New Deal Quest for a Cultural Democracy», Journal of American History 62 (1975): 316-39, in JSTOR
  • Malamud; Deborah C. «'Who They Are — or Were': Middle-Class Welfare in the Early New Deal» University of Pennsylvania Law Review v 151 #6 2003. pp 2019+.
  • McKinzie, Richard. The New Deal for Artists (1984), well illustrated scholarly study
  • Meriam; Lewis. Relief and Social Security The Brookings Institution. 1946. Highly detailed analysis and statistical summary of all New Deal relief programs
  • Milkis, Sidney M. and Jerome M. Mileur, eds. The New Deal and the Triumph of Liberalism (2002)
  • Mitchell, Broadus. Depression Decade: From New Era through New Deal, 1929—1941 (1947), survey by economic historian
  • Parker, Randall E. Reflections on the Great Depression (2002) interviews with 11 leading economists
  • Patterson, James T. The New Deal and the States: Federalism in Transition (Princeton University Press, 1969).
  • Pederson, William D. ed. A Companion to Franklin D. Roosevelt (Blackwell Companions to American History) (2011); 35 essays by scholars; many deal with politics
  • Powell, Jim FDR’s Folly: How Roosevelt and His New Deal Prolonged the Great Depression (2003) ISBN 0761501657
  • Polenberg, Richard. «The Era of Franklin D. Roosevelt 1933—1945 A Brief History with Documents» ISBN 0312133103
  • Rosenof, Theodore. Economics in the Long Run: New Deal Theorists and Their Legacies, 1933—1993 (1997)
  • Rosen, Elliot A. Roosevelt, the Great Depression, and the Economics of Recovery (2005) ISBN 0813923689
  • Rothbard, Murray. America's Great Depression (1963).
  • Saloutos, Theodore. The American Farmer and the New Deal (1982).
  • Savage, James D. Balanced Budgets & American Politics., 1988.
  • Schlesinger, Arthur M. Jr., The Age of Roosevelt, 3 vols, (1957—1960), the classic narrative history.
  • Shlaes, Amity. The Forgotten Man: A New History of the Great Depression (2007) ISBN 0066211700
  • Singleton, Jeff. The American Dole: Unemployment Relief and the Welfare State in the Great Depression (2000)
  • Sitkoff, Harvard. A New Deal for Blacks: The Emergence of Civil Rights as a National Issue: The Depression Decade (2008)
  • Sitkoff, Harvard. ed. Fifty Years Later: The New Deal Evaluated. (1984). A friendly liberal evaluation.
  • Skocpol, Theda, and Kenneth Finegold. «State Capacity and Economic Intervention in the Early New Deal». Political Science Quarterly 97 (1982): 255-78. Online at JSTOR.
  • Skocpol, Theda, and Kenneth Finegold. «Explaining New Deal Labor Policy» American Political Science Reform (1977) 84:1297-1304 in JSTOR
  • Smith, Jason Scott. Building New Deal Liberalism: The Political Economy of Public Works, 1933—1956 (2005).
  • Sternsher, Bernard ed., Hitting Home: The Great Depression in Town and Country (1970), essays by scholars on local history
  • Szalay, Michael. New Deal Modernism: American Literature and the Invention of the Welfare State (2000)
  • Tindall George B. The Emergence of the New South, 1915—1945 (1967). survey of entire South
  • Trout Charles H. Boston, the Great Depression, and the New Deal (1977)
  • Venn, Fiona (1998). The New Deal. Edinburgh: Edinburgh University Press[en]. ISBN 1-57958-145-5.
  • Ware, Susan. Beyond Suffrage: Women and the New Deal (1981)
  • Wecter, Dixon. The Age of the Great Depression, 1929—1941 (1948), social history
  • Zelizer; Julian E. «The Forgotten Legacy of the New Deal: Fiscal Conservatism and the Roosevelt Administration, 1933—1938» Presidential Studies Quarterly . Volume: 30. Issue: 2. pp: 331+. (2000)
  • Bureau of the Census, Statistical Abstract of the United States: 1951 (1951) full of useful data;
  • Bureau of the Census, Historical Statistics of the United States: Colonial Times to 1970 (1976)
  • Cantril, Hadley and Mildred Strunk, eds. Public Opinion, 1935—1946 (1951), massive compilation of many public opinion polls
  • Carter, Susan B. et al. eds. The Historical Statistics of the United States (6 vol: Cambridge University Press, 2006); huge compilation of statistical data; online at some universities
  • Gallup, George Horace, ed. The Gallup Poll; Public Opinion, 1935—1971 3 vol (1972) summarizes results of each poll.
  • Lowitt, Richard and Beardsley Maurice, eds. One Third of a Nation: Lorena Hickock Reports on the Great Depression (1981)
  • Moley, Raymond. After Seven Years (1939), conservative memoir by ex-Brain Truster
  • Nixon, Edgar B. ed. Franklin D. Roosevelt and Foreign Affairs (3 vol 1969), covers 1933-37. 2nd series 1937-39 available on microfiche and in a 14 vol print edition at some academic libraries.
  • Roosevelt, Franklin D.; Rosenman, Samuel Irving, ed. The Public Papers and Addresses of Franklin D. Roosevelt (13 vol, 1938, 1945); public material only (no letters); covers 1928—1945.
  • Zinn, Howard, ed. New Deal Thought (1966), a compilation of primary sources.

Արտաքին հղումներ խմբագրել