Նոր Շվեդիա (շվեդ.՝ Nya Sverige), շվեդական գաղութ Դելավեր գետի ափին՝ հյուսիսամերիկյան Դելավեր, Նյու Ջերսի և Փենսիլվանա նահանգների ներկայիս տարածքներում։ Գոյություն է ունեցել 1638- 1655 թվականների ընթացքում՝ հետագայում հայտնվելով Նիդեռլանդների վերահսկողության տակ։ Գաղութի մայրաքաղաքը եղել է ֆորտ Կրիստինան (ներկայիս Ուիլմինգտոն քաղաք, Դելավեր նահանգ)։

Բնակավայր
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում//Կաղապար:Դրոշավորում/
Հիմնադրված է{{{հիմնադրման թվական}}} թվականին
Նոր Շվեդիա (Աշխարհ)##
Նոր Շվեդիա (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1637 թվականին հիմնադրվել է «Նոր շվեդական ընկերությունը», որի բաժնետերերի թվում բացի շվեդներից, եղել են նաև գերմանացիներ ու հոլանդացիներ։ Ընկերությունը պետք է զբաղվեր Հյուսիսային Ամերիկայից մորթի և ծխախոտ ներկրելով։

Հիմնադրում խմբագրել

 
«Կալմար Նյուկկել» նավի ժամանակակից կրկնօրինակը

1637 թվականի վերջին ընկերությունը կազմակերպել է իր առաջին արշավը դեպի Նոր Աշխարհ։ Դրա նախապատրաստմանը մասնակցել է հոլանդական Վեստ-Ինդիա ընկերության ղեկավարներից մեկը՝ Սամուել Բլոմմարտը, որը «Նոր Նիդեռլանդներ» գաղութի նախկին գլխավոր տնօրեն Փիթեր Մինուիտին հրավիրել է որպես արշավախմբի պետ։ 1638 թվականի մարտի 29-ին ծովակալ Կլաս Ֆլեմինգի ղեկավարությամբ արշավախումբը «Կալմար Նյուկկել» և «Ֆոգել Գրիպ» նավերով հասել է Դելավեր գետի գետաբերանը։ Այստեղ, մերօրյա Ուիլմինգտոն քաղաքի տեղում, հիմնադրվել է ֆորտ Կրիստինան, որը կոչվել է Քրիստինա թագուհու անունով և հետագայում դարձել շվեդական գաղութի վարչական կենտրոնը։

Կառավարում խմբագրել

Փիթեր Մինուիտը դարձել է գաղութի առաջին ղեկավարը։ Քանի որ Դելավեր գետի արևելյան ափին գտնվող հողերին հավակնում էր նաև Նիդեռլանդները, բնակավայրերը գաղութում կառուցվել են արևմտյան ափին։ Մինուիտը նաև պայմանագիր է կնքել տեղացի հնդկացիների առաջնորդների հետ, որը պետք է դառնար լրացուցիչ փաստարկ Հոլանդիայի հետ տարածքային վեճերի հարցում։ 1638 թվականի հունիսին նա Մոնսու Նիլսոն Կլինգին հանձնարարել է ղեկավարել գաղութը, իսկ ինքը մեկնել է Շվեդիա։ Մինիուտը պլանավորել էր Վեստ-Ինդիայից վերցնել ծխախոտի բեռն ու տեղափոխել Եվրոպա, որպեսզի հատուցի ճանապարհորդության ծախսերը, բայց մահացել է Սանտ-Կիտս կղզում։

Բնակչություն խմբագրել

 
Յուհան Պրինց (1592—1663)

Ժամանակի ընթացքում գաղութի բնակչությունը հասել է մինչև 600 մարդու, որոնց մեջ մտնում էին շվեդներ, ֆիններ, ինչպես նաև շվեդական ծառայության մեջ գտնվող հոլանդացիներ և գերմանացիներ։ Չնայած գաղութի 17 տարվա արագ աճին, նրա բնակչությունը 1655 թվականին համարյա հարյուր անգամ քիչ էր անգլիական և հոլանդական գաղութների բնակչությունից միասին վերցրած (ավելի քան 60 հազ․ մարդ)։ Զարմանալի չէ, որ այն հոլանդական զորքը, որն ուղարկվել էր Նոր Շվեդիայն լիկվիդացնելու, գերազանցում էր վերջինիս ընդհանուր բնակչությանը։ Որոշ չափով դա կարելի էր բացատրել Նոր Շվեդիայի սակավ բնակչությամբ նաև, որտեղ XVII դարասկզբում ապրում էր 1,25 մլն․ մարդ, որից մոտ 0,8 մլն․ միայն շվեդներ։ Գաղութի ծանր ապրելակերպի և աշխատանքի պատճառով Նոր Շվեդիայում բնակչության մեծամասնությունը, հատկապես գաղութատիրության վերջին շրջանում, կազմում էին ոչ թե շվեդները, այլ հողազուրկ ֆինները, հատկապես այսպես կոչված անտառային ֆինները, որոնք սերում էին շվեդների կողմից նվաճված բալթիական տարածքներից։ Երբ վերջին շվեդական «Մերկուրի» նավը 1655 թվականին ժամանել է գաղութ, ֆինները կազմում էին ուղևորների 87 %-ը (106-ից 92 մարդ)։ Նոր Շվեդիան իր ծաղկմանն է հասել Յուհան Պրինցի (1643—1653) կառավարման ընթացքում։ Գաղութն ընդլայնվել է դեպի հյուսիս, մի շարք ամրոցներ կառուցվել են նաև Դելավեր գետի արևելյան ափերին։ Սկսվել է ծխախոտի աճեցումը։ 1644 թվականին Նոր Շվեդիան օգնել է հնդկացիական սասկուեխանոկ ցեղին անգլիական Մերիլենդ գաղութի դեմ հաղթական պատերազմում։

Ֆիննական բնակչության առավելության պատճառով գաղութի լեզվական էվոլյուցիան եղել է հյուսիսամերիկյան մայրցամաքում ամենաբարդերից մեկը։ Ֆինները սկզբնական շրջանոււմ անցել են պաշտոնական շվեդերենին, ապա դարի կեսին՝ հոլանդերենին, և վերջապես դարի վերջում յուրացրել են անգլերենը։

Հակամարտություն և լուծարում խմբագրել

Գաղութն իր գոյության ամբողջ ընթացքում Նոր Նիդեռլանդների հետ լուրջ հակամարտություններ չի ունեցել։ Շարունակելով հավակնել շվեդների կողմից զբաղեցված տարածքներին՝ Նիդեռլանդները չէր ցանկանում տարածքային վեճերի պատճառով փչացնել իր հարաբերությունները Շվեդիայի հետ։

1651 թվականին հոլանդացիները շվեդական բնակավայրերի հարևանությամբ, Դելավեր գետի ափին կառուցել են ֆորտ Կազիմիր քաղաքը։ 1654 թվականի մայիսին գաղութի նոր ղեկավար Յուհան Ռիսինգը հարձակվել է քաղաքի վրա, որը հանձնվել է առանց կռվի։ Դրան ի պատասխան՝ 1655 թվականի սեպտեմբերին Նոր Հոլանդիայի ղեկավար Պիտեր Ստեյվեսանտը 7 նավով 317 զինվոր է ուղարկել Նոր Շվեդիայի դեմ և գրավել ֆորտ Կազիմիրը։ Երկու շաբաթ անց Ռիսինգը գաղութը ղեկավարելու բոլոր իրավունքները փոխանցել է Նիդեռլանդներին։ Շվեդ գաղութարարներին տրվել է լայն ինքնավարություն, որը պահպանվել է նաև 1664 թվականին Անգլիայի կողմից Նոր Հոլանդիայի գրավումից հետո։ Այն վերացվել է միայն 1681 թվականին, երբ Նոր Շվեդիայի նախկին հողերը, ի թիվս այլոց, փոխանցվել են Ուիլիամ Պենին և հիմնադրվել է Փենսիլվանիան։

Տես նաև խմբագրել

  • Ամերիկայի շվեդական գաղութատիրում

Գրականություն խմբագրել

  • Odhner C.T. Kolonien Nya Sveriges grundläggning 1637—1642 // Historisk bibliotek. — D. 3 — Stockholm, 1877.
  • New Sweden in America. Newark։ University of Delaware Press, 1995.

Արտաքին հղումներ խմբագրել