Նոր Շվաբիա (գերմաներեն՝ Neu-Schwabenland կամ Neuschwabenland), Անտարկտիդայի տարածք («գերմանական անտարկտիկական հատված»)։ Գտնվում է 4°50' և 16°30' միջօրեականների միջև[1]։ 1939 թվականի հունվարի 19-ից մինչև 1945 թվականի մայիսի 8-ը ներառյալ Նացիստական Գերմանիան տարածքային պահանջներ է ներկայացրել Նոր Շվաբիայի նկատմամբ։ Պաշտոնապես նշված տարածքներից Գերմանիան չի հրաժարվել մինչ օրս։ Նոր Շվաբիայի տարածքը գտնվում է Մոդ թագուհու երկրում, որը 1938 թվականից Նորվեգիան համարում է իր կախյալ տարածքներից մեկը։

Նոր Շվաբիայի տարածքը

Առաջին էքսպեդիցիաներ խմբագրել

Ինչպես շատ այլ երկրներ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Գերմանիան դեպի Անտարկտիդա է իրականացրել մի քանի էքսպեդիցիաներ՝ գիտական ուսումնասիրությունների իրականացման համար։ 19-րդ դարի անտարկտիդական էքսպեդիցիաները իրականացնում էին աստղագիտական, օդերևութաբանական և հիդրոլոգիական ուսումնասիրություններ և հիմնականում աշխատում էին Հարավային Ատլանտիկայում, Հարավային Ջորջիա, Կերգելեն և Կրոզե կղզիներում։ Որպես կանոն, մի քանի երկրների արշավախմբեր համագործակցում էին իրար հետ։ 20-րդ դարի սկզբին գերմանացի հետազոտողները սկսեցին աշխատել Անտարկտիդա մայրցամաքի վրա։

Գերմանական անտարկտիդական առաջին էքսպեդիացիան, որը տեղի է ունեցել 1901-1903 թվականներին, գլխավորում էր բևեռախույզ և երկրաբանության պրոֆեսոր Էրիխ ֆոն Դրիգալսկին։ Էսպեդիցիան Անտարկտիդայում առաջին անգամ օգտագործեց մթնոլորտային զոնդեր, որոնք լի էին տաք օդով։ Նրանք հայտնաբերել, նկարագրել և անվանում են տվել Վիլհելմ II-ի երկրին։

Գերմանական անտարկտիդական երկրորդ էքսպեդիացիան, որը տեղի է ունեցել 1911-1912 թվականներին, գլխավորում էր Վիլհելմ Ֆիլխները, պետք է կտրեր ողջ Անտարկտիդան՝ պարզելու, թե այն ամբողջական մայրցամաք է, թե կղզեխումբ։ Այս տրանսանտարկտիկական ճանապարհորդությունը չիրականացավ, սակայն էքսպեդիցիան հայտնաբերեց Լուիտպոլդի ափը և Ֆիլխներ սառցադաշտը։

1937 թվականին առաջին անգամ ծով դուրս եկավ գերմանական կետորսական արշավախումբը, որի հաջող վերադարձից հետո, 1938 թվականին գերմանացիները սկսեցին նախապատրաստվել գերմանական անտարկտիդական երրորդ էքսպեդիցիային։

«Նոր Շվաբիա» էքսպեդիցիայի նախապատրաստություն խմբագրել

 
«Շվաբիա» նավը

Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության իշխանության գալուց հետո՝ Անտարկտիդայի նկատմամբ հետաքրքրությունը սկսեց գրանցվել քաղաքական ծրագրերում։ Նացիստական պլաններում նշվում էր, որ Անտարկտիդան չի պատկանում որևէ պետությանը։ Ամբողջ մայրցամաքը կամ նրա մի մասը դիտարկվում էր որպես Երրորդ Ռայխի նոր պոտենցիալ տարածք։ Ընդորում, նացիստները ձգտում էին օրինականացնել Անտարկտիդայի Երրորդ Ռայխի կազմը մտցնելու գործընթացը։

Նացիստների մոտ ծագեց դեպի Անտարկտիդա քաղաքացիական էքսպեդիցիայի գաղափարը, որը պետք է իրականացվեր Գերմանիայի իշխանությունների և գլխավոր ավիափոխադրող՝ Lufthansa-ի աջակցությամբ։

Էքսպեդիցիայի համար ընտրվեց «Շվաբիա» նավը, որը 1934 թվականից օգտագործվում էր փոստային նամակների տրանսատլանտյան փոխադրումների համար։ Նավի առաձնահատկությունը Dornier «Wal» հիդրոպլանն էր։

Նավի անձնակազմը ընտրվել և վերապատրաստվել էր Բևեռախուզության գերմանական համայնքի կողմից։ Էքսպեդիցիայի ղեկավարումը իրականացրել է բևեռախույզ կապիտան Ալֆրեդ Ռիչերը, ով մի քանի հաջող հետազոտություններ էր իրականացրել Հյուսիսային բևեռում։ Էքսպեդիցիայի մեկնարկից առաջ՝ Համբուրգ է ժամանել ամերիկացի բևեռախույզ Ռիչարդ Բյորդը, ով հրավեր էր ստացել՝ մասնակցելու էքսպեդիցիային։ Սակայն վերջինս հրաժարվել էր։ Էքսպեդիցիայի բյուջեն կազմել է մոտ 3 մլն ռեյխսմարկ։

«Նոր Շվաբիա» գերմանական անտարկտիկական էքսպեդիցիա (1938—1939) խմբագրել

 
1941 թվականին Գերմանիայում հրատարակված աշխարհի քարտեզ, որտեղ նշված է, որ Նոր Շվաբիան գտնվում է Գերմանիայի կազմում

«Շվաբիան» Համբուրգից մեկնել է Անտարկտիդա 1938 թվականի դեկտեմբերի 17-ին։

Նավը Անտարկտիդա է հասել 1939 թվականի հունվարի 19-ին, որտեղ նավին ուղեկցող ինքնաթիռները սկսել են լուսանկարահանել տարածքները։ Ուսումնասիրվել է բավականին ընդարձակ տարածք, որը գտնվել է հարավային կիսագնդի 13°-ի միջօրեականից մինչև 22°-ի միջօրեականը (մոտավորապես 600 000 կմ²)։ Յուրաքանչյուր 25-30 կիլոմետրը մեկ նրանք նետում էին նավադրոշներ։ Արվել է շուրջ 11 000 ֆոտոլուսանկար։ Ընդհանուր առմամբ, լուսանկարահանվել է մոտ 360 000 կմ² տարածք։ Էքսպեդիցիան հայտնավերել է չսառցապատ Շիրմախերի օազիսը։

1939 թվականի փետրվարի կեսին էքսպեդիցիան լքել է Անտարկտիդան։ Նավը Համբուրգի նավահանգիստ է մտել երկու ամիս անց, որտեղ նավապետ Ռիչերը Ադոլֆ Հիտլերին զեկուցել է ուսումնասիրությունների մանրամասները։ Օվկիանոսագետը այնքան է տարված եղել «սառցե արշավանքի» արդյունքներից, որ միանգամից պլանավորել է երկրորդ՝ ամբողջությամբ քաղաքացիական էքսպեդիցիան, որին պետք է ուղեկցեին մեծ թվաքանակով ինքնաթիռներ։ Սակայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառով, այդ պլանները չեղարկվեցին։

«Նոր Շվաբիայի» վերաբերյալ հակասական պատկերացումներ խմբագրել

Դավադրության տեսության որոշ մասնագետներ կարծում են, որ Ռիչերի էքսպեդիցիան Անտարկտիկայում ստեղծել է գաղտնի 211 «Նոր Բեռլին» ռազմաբազան և հենց այնտեղ է Վրիլի համայնքի մասնակցությամբ U-530 սուզանավի անձնակազմը թաքցրել «Երրորդ Ռեյխի օկուլտական գանձերը», այդ թվում նաև Սուրբ Գրաալը։ Ըստ տեսաբանների, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հենց այստեղ է ստեղծվել Չորրորդ ռայխը։ Որոշ տվյալների համաձայն, 1943 թվականին նացիստական ադմիրալ, ստորջրյա նավատորմի հրամանատար Կառլ Դենիցը հայտարարել է. «Գերմանական կարող են իրավամբ հպարտանալ, որ երկրագնդի մյուս ծայրում՝ Շանգրիլայում, նրանք ստեղծել է հզորագույն և անմատչելի ամրոց»։ Պնդումներից մեկի համաձայն, 1945 թվականին Մեծ Բրիտանիան իրականացրել է «Տաբերնալ» ռազմագործողությունը, որի հիմնական նպատակը եղել է անտարկտիկական առաջին Մոդհեյմ բազայի վերաստեղծումը։ Համաձայն աղբյուրի, բրիտանացիները օպերացիայի ընթացքում վերացրել են գերմանական 211 ռազմակայանը[2][3][4][5][6]։

ԱՄՆ նավատորմի ռազմական էքսպեդիցիա Անտարկտիկայում (1947) խմբագրել

1947 թվականին ԱՄՆ նավատորմը իրականացրել է Highjump օպերացիան (հայերեն՝ Բարձր թռիչք), որը գլխավորել է ծովակալ Ռիչարդ Բյորդը[7]։ Վերջինս դեռ 1938 թվականին մասնակցել է Ռիչերի էքսպեդիցիայի վերաբերյալ իրականացված բանակցություններին։ Դավադրության տեսության որոշ կողմնակիցներ գտնում են, որ սույն օպերացիան իրականացվել է՝ ոչնչացնելու Չորրորդ Ռայխի նացիստական բազաները վերացնելու, նացիստների կողմից սառույցներում թաքցրած ծանր զենքերի գրավման համար։ Իսկ որոշ տեսաբաններ էլ պնդում են, որ օպերացիայի ընթացքում մարտեր են ընթացել նաև այլմոլորակայինների հետ, ովքեր եղել են նացիստների գաղտնի դաշնակիցները[8]։ Ընդորում, որոշ տեսաբաններ էլ պնդում են, որ նույն նպատակով Անտարկտիկա են մեկնած եղել նաև խորհրդային ուժերը[8][9]։

Մեր օրեր խմբագրել

Ներկայումս 60°-ի զուգահեռականից ներքև ընկած տարածքների վրա տարածվում է Անտարկտիկայի համաձայնագիրը, որով արգելվում է Անտարկտիկայի ռազմականացումը։ Նոր Շվաբիայի նախկին տարածքում (Մոդ թագուհու երկիր) գործում է գերմանական «Նոյմայեր III» կայանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Историческая справка — РАЭ
  2. Савелий Кашницкий Четвёртый рейх во льдах Антарктиды. Нацисты могли скрыться в тайном городе // Аргументы и факты, № 52, 23.12.2009.
  3. Norbert Jürgen-Ratthofer, Ralf Ettl. Vril-Projekt, 1992.
  4. Stefan Meining. Rechte Esoterik in Deutschland. Ideenkonstrukte, Schnittstellen und Gefahrenpotentiale. 2002.
  5. Jan Udo Holey (1997). Unternehmen Aldebaran, ISBN 3-89478-220-X
  6. Heiner Gehring, Karl-Heinz Zunneck. Flugscheiben über Neuschwabenland: Die Wahrheit über „Vril“, „Haunebu“ und die Templer-Erbengemeinschaft, 2005. Արխիվացված 2011-02-11 Wayback Machine
  7. The George 1 Repatriation Project Արխիվացված 2013-06-23 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 16 Մարտի 2013)
  8. 8,0 8,1 Ганс-Ульрих фон Кранц. Свастика во льдах. Тайная база нацистов в Антарктиде.
  9. «Антарктический флот СССР». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Շվաբիա» հոդվածին։