Նոր Խաչակապ

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Նոր Խաչակապ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Նոր Խաչակապ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Սպիտակ համայնք[1]
Այլ անվանումներՍարալ
ԲԾՄ1450 մ
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն631 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Խաչակապ (Հայաստան)##
Նոր Խաչակապ (Հայաստան)
Նոր Խաչակապ (Լոռու մարզ)##
Նոր Խաչակապ (Լոռու մարզ)

Գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 5 կմ արևելք, Փամբակ գետի աջ ափին։ Վերանվանվել է Նոր Խաչակապ 1991 թվականի օգոստոսի 8-ին[3]։

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1460 մետր։ Սահմանակից է արևմուտքից Արջահովիտին (նախկին Ղուրսալի), հյուսիսից՝ Արջուտին, հարավ-արևելքից՝ Լեռնապատին։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Խաչակապի մշտական բնակչությունը կազմել է 631, առկա բնակչությունը՝ 445 մարդ[4]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրեջանցիներով[3][5], այնուհետ` հայերով։

Նոր Խաչակապի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց։

Նոր Խաչակապի մոտ 1804-ին Մոնարեզոբի ջոկատը բախվել է պարսկական (6000-անոց բանակ) զորքին։ Զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար նրանց եղբայրական գերեզմանի վրա կանգնեցվել է հուշարձան, որի տեղումայժմ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալու 150-ամյակին նվիրված հուշակոթողն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 778 — 916 էջ։
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 778.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Խաչակապ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 210