Նոր Գետաշեն

բնակավայր Արցախում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետաշեն (այլ կիրառումներ)

Նոր Գետաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1][2][4][5][6][7][8], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[1][2], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[9]։

Գյուղ
Նոր Գետաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Բնակչություն267[Ն 1][1][2] մարդ (2015)
Ժամային գոտիUTC+4
Նոր Գետաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Գետաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[3]

Անուն խմբագրել

Բնակավայրի հայկական անունը Նոր Գետաշեն է։ Գյուղն այդպես է անվանվել 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո ի պատիվ Գետաշեն գյուղի[1][10]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Նադիրխանլը։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը բարձրլեռնային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Նոր Գետաշենի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։

Գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում, Քարվաճառ շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 110 կմ հեռավորության վրա։

Բնակավայրի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Առկա են քրոմի և լիստվենիտների հանքային պաշարներ։

Պատմություն խմբագրել

Արցախյան պատերազմ (1991-1994) խմբագրել

Վերաբնակեցում խմբագրել

Հիմնվել է 2000 թվականին՝ բռնագաղթած գետաշենցիների և շահումյանցիների կողմից։ Ունի 223 բնակիչ[10]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6][7][8][11]։

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Նոր Գետաշենը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Նոր Գետաշենի տարածքում չեն պահպանվել պատմամշակութային այնպիսի ամբողջական հուշարձաններ ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, ամրաշինական կառույցները և այլն։ Ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության 2015 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մինչև 18-րդ դարի կեսերին Քարվաճառի շրջանի տարածք թյուրք-քրդական ցեղերի ներթափանցելը և հայերի հեռանալը եղել են հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Դրանք ժամանակի ընթացքում ոչնչացվել են վերաբնակ թուրք և քուրդ բնակիչների կողմից։ Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրումից և գյուղի վերաբնակեցումից հետո տեղի բնակիչները տարբեր տարիներին հայտնաբերել են բնակավայրի հին պատմությանն առնչվող պատմամշակութային նյութական հետքեր։ Ծովի մակարդակից 1257 մ բարձրության վրա՝ գյուղի տարածքում, հայտնաբերվել է եկեղեցատեղի, որտեղ ուսումնասիրության ժամանակ նշմարվել են միայն մեկ պատի մնացորդները, վերջինին պատկանած սրբատաշ քարերը։ Հայտնաբերվել է նաև ոչնչացված գերեզմանոցից պահպանված մի քանի խաչքար, որոնք թվագրվում են 12-ից 16-րդ դարերով։ Երբեմնի հայկական գերեզմանոցը տարածված է եղել եկեղեցու անմիջապես հարևանությամբ։ Եկեղեցին ու գերեզմանոցը վերջնականապես ավերվել են Խորհրդային Միության տարիներին, երբ գյուղն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանում[1]։

Բնակչություն խմբագրել

Մինչև 18-րդ դարի կեսերը Նոր Գետաշենը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակվել են հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[1]։

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նոր Գետաշեն բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝.

Տարի 2008 2009 2010 2015
Բնակիչ 222[13] 224[13] 216[13] 267 (49 տուն)[1][2]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Գետաշենը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6][7][8][11]։

Համայնքային կյանք խմբագրել

Նոր Գետաշենում գործում էին գյուղապետարան, բուժկետ, դպրոց, մշակութային ակումբ[2][10]։

Կրթություն խմբագրել

2001 թվականից Նոր Գետաշենում գործում էր միջնակարգ դպրոց[1][2][14], որը կառուցվել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Սպահանի հայոց թեմի միջոցներով[1]։ Դպրոցը անվանվել էր Վ․ Նազարյանի անունով։ 2004/2005 ուսումնական տարում ուսումնական հաստատությունն ուներ 34 աշակերտ և 14 ուսուցիչ[1]։ 2015 թվականին դպրոցի շենքը հիմնանորոգվել է[1][14]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ[2]։

Գյուղի տարածքում առկա են քրոմի և լիստվենիտների հանքային պաշարներ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Ներքին Գետաշենը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  10. 10,0 10,1 10,2 «Նոր Գետաշեն համայնքի ղեկավար. մի օր գետաշենցիներով հասկացանք, որ կարելի է նոր Գետաշեն հիմնել» հոդված times.am լրատվական կայքում, (արխիվացված 20․03․2022թ․):
  11. 11,0 11,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  12. Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․
  13. 13,0 13,1 13,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
  14. 14,0 14,1 Ավանեսյան Ա․, Հարությունյան Գ․, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական համակարգը (1991-2016 թթ․)», հ․ 3, Ստեփանակերտ, 2017 թվական։