Նորվեգիայի ֆուտբոլի առաջնություն 2015

Թիփելիգայի 2015 թվականի մրցաշրջան, Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության 71-րդ մրցաշրջանը։ Մրցաշրջանը սկսվել է ապրիլի 6-ին և ավարտվել նույն թվականի նոյեմբերի 8-ին։ Չեմպիոնի կոչումը պաշտպանում էր «Մոլդեն», որը մրցաշրջանում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանին մասնակցում էին 16 թիմեր։ Մինչև մրցաշրջանի ավարտը արդեն հայտնի էր դարձել հաղթողը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց նորվեգական ամենատիտղոսակիր ֆուտբոլային թիմը՝ «Ռուսենբորգը» (24 անգամ)։

Նախկին մրցաշրջանում առաջնությունը լքեցին «Բրան», «Սոգնդալ» և «Սանես ՈՒլաֆ» թիմերը։ Վերջիններիս փոխարինեցին «Սանեսֆյորդ» և «Թրոմսյո» թիմերը, որոնք զբաղեցրել էին Առաջին դիվիզիոնի 2014 թվականի առաջնությունում համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը։ «Մյոյնդալը» նույնպես ընդգրկվեց բարձրագույն առաջնությունում՝ հաղթելով փլեյ-օֆում։

Մասնակիցներ խմբագրել

2015 թվականի Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության մասնակից թիմերի աշխարհագրությունը 2015
Ակումբ Քաղաք Մարզադաշտ Տարողունակություն Ծածկ Գլխավոր մարզիչ
Բուդյո-Գլիթ Բուդյո Ասպմյուրա 7,400 Արհեստական խոտ   Յան Հալվոր Հալվորսեն
Վիկինգ Ստավանգեր Վիկինգ 16,600 Խոտ   Հել Յոնեվրեթ
Վոլերենգա Օսլո Ուլևոլ 25,572 Խոտ   Հեիթիլ Րեդալ
Լիլեսթրյոմ Լիլեսթրյոմ Օրոսեն 11,637 Խոտ   Ռունար Քրիստիանսոն
Մոլդե Մոլդե Աքեր 11,167 Խոտ   Տոր Ուլե Սկուլերուդ
Մյոյնդալեն Մյոյնդալեն Մյոյնդալեն 5,000 Արհեստական խոտ   Վեգարդ Հանսեն
Օդ Շիեն Скагерак Арена 13,500 Արհեստական խոտ   Դագ-Էիլև Ֆագերմո
Օլեսուն Օլեսուն Քոլոր Լայն 10,778 Արհեստական խոտ   Հարալդ Օբրեք
Ռուսենբորգ Թրոնհեյմ Լերքենդալ 21,850 Խոտ   Կորե Ինգեբրիգթսեն
Սանեֆյորդ Սանեֆյորդ Կոմպլեկտ 6,000 Խոտ   Լարս Բոհինեն
Սարփսբորգ 08 Սարպսբորգ Սարպսբորգ 5,000 Արհեստական խոտ   Գեիր Բաքե
Ստաբեկ Բերում Նեդերուդ 7,000 Խոտ   Բոբ Բրեդլի
Ստարտ Քրիստիանսան Սյոր Արենա 14,300 Խոտ   Մոնս Իվար Մյոլդե
Սթրյոմսգոդսեթ Դրամեն Մարիոնլիսթ 7,500 Արհեստական խոտ   Ռոնի Դեիլա
Թրոմսյո Թրոմսյո Ալֆհեյմ 6,859 Արհեստական խոտ   Սթեինար Նիլսեն
Հյուգեսուն Հյոուգեսուն Հյոուգեսուն 5,200 Խոտ   Յուսթեին Գրինհյոուգ