Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն[4] (նորվ.՝ Statistisk sentralbyrå, կրճատ գրությամբ՝ SSB), Նորվեգիայի վիճակագրության վարչությունն է։ Այն ստեղծվել է 1876 թվականին։

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն
Изображение логотипа
Տեսակվիճակագրական ծառայություն և government directorate?
Երկիր Նորվեգիա
ՀապավումSSB
ԿարգախոսTall som forteller
Հիմնադրված1876
Գլխադասային գրասենյակՕսլո, Նորվեգիա[1]
ՏարածաշրջանՆորվեգիա
Գլխավոր քարտուղարGeir Axelsen?[2]
ՂեկավարGeir Axelsen?
Վերադաս կազմակերպությունMinistry of Finance?
Անձնակազմ832 մարդ (2021)[3]
Կայքssb.no(նորվ.)(անգլ.)

Հենվելով իր աշխատակիցների գործունեության վրա (շուրջ հազար աշխատակիցներ), Նորվեգիայի վիճակագրության վարչությունը ամենօրյա պարբերականությամբ իր պաշտոնական կայքում հրապարակում է վիճակագրական տվյալներ։ Բոլոր այդ տվյալները հրապարակվում են ինչպես մայրենի՝ նորվեգերենով, այնպես էլ անգլերենով։ Ի դեպ, բոլոր վիճակագրական տվյալները հասարակությանը հասանելի են անվճար։

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունը իր գործունեության ընթացքում ապահովում է հանրությանն ու իշխանություններին ընդարձակ հետազոտություններ և վերլուծություններ տրամադրելով։ Վիճակագրական վարչությունը գտնվում է ֆինանսների նախարարության ենթակայության ներքո՝ սակայն իր գործունեությունը ծավալում է անկախ բոլոր պետական հաստատություններից։ Վարչության խորհուրդը նշանակվում է կառավարության կողմից։ Այն լայնորեն օգտագործում է գրանցամատյանների տվյալները, համադրում ու վերլուծում հարցաթերթիկներն ու հարցումների պատասխանները, ինչպես նաև տվյալներ քաղում քաղաքներից և կոմունաներից։

Կազմակերպում և կառավարում խմբագրել

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունն աշխատում է Նովեգիայի ֆինանսների նախարարության ենթակայության ներքո, սակայն լիովին անկախ է նրանից և ունի իր սեփական խորհուրդը, որը նշանակվում է կառավարության կողմից։ Վարչությունն ունի շուրջ հազար աշխատակիցներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում մայրաքաղաք Օսլոյում և Քոնգսվինգերում։ 2005 թվականից սկսած վարչության տնօրենը Էյսթեն Օլսենն էր, որն իր պարտականությունները ավարտեց 2011 թվականի հունվարի 1-ից։

Նորվեգիայի վիճակագրության վարչության տնօրենն այսօր Հանս Հենրիկ Սքելն է[5]։

Զեկույցների կազմում խմբագրել

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունը հավաքում է վիճակագրական տվյալներ ամբողջ երկրի տարածով։ Նրա հետաքրքրության օբյեկտներից են համարվում տնտեսությունը, բնակչությունը, կենսապայմանները, աշխատանքն ու շրջակա միջավայրը։ Վիճակագրության վարչության ամենակարևոր և նշանակալից զեկույցները վերաբերում են սպառողական գների ինդեքսին, աշխատունակ բնակչության մակարդակին, ժողովրդագրական վիճակագրության ու ազգային կազմին։

Հետազոտություններ խմբագրել

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունը ի տարբերություն աշխարհի շատ նմանատիպ կառույցների, ունի իր սեփական գիտահետազոտական բաժանմնունքը։ Հետազոտության ոլորտները բազմազան են, սակայն Նորվեգիայի վիճակագրության վարչության խոշորացույցի տակ են հիմնականում հետևյալ ոլորտները՝ ժողովրդագրություն և կյանքի որակ, էներգետիկա և էկոլոգիապես մաքուր ընտեսություն, միկրոտնտեսություն, մակրոտնտեսություն և վիճակագրական մեթոդներն ու չափանիշները։

Միջազգային համագործակցություն խմբագրել

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունը հաշվետվություններ է ներկայացնում Նորվեգիայի մասին Եվրախորհրդարանում և այլ միջազգային կառույցներում։ Այս կերպով վարչությունը նորվեգական վիճակագրությունը տարածում է նաև միջազգային տվյալների բազաներում։

Բացի այդ, Նորվեգիայի վիճակագրական վարչությունը համագործակցում է նաև մի շարք երկրների հետ։ Դրա նպատակն այն է, որ օգնեն նմանատիպ կառույցների ընդլայնմանը այդ երկրներում և անցումային տնտեսություն ունեցող երկրներում կատարելագործվեն վիճակագրական տվյալնեի վերլուծությունները։

Կապ խմբագրել

Վիճակագրական տվյալների տարածման գլխավոր միջոցը այսօր Նորվեգիայում համարվում է համացանցը։ Տեղեկատվապրոպագանդիստական բնույթի նորություններ Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունն իրականացնում է օրական գրեթե հազար հատ պաշտոնական կայքի միջոցով։ Բացի այդ, վարչությունը կազմել է մոտ 200 հրապարակումների, որոնք հասանելի են համացանցում։

Պատմություն խմբագրել

Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունը որպես անկախ ինստիտուտ ստեղծվել է 1876 թվականին։ Այդ ժամանակ վարչությունում աշխատում էին թվով տասնհինգ անձինք։ Առաջին տնօրենը՝ Անդերս Նիկոլայ Քիերն (1838-1919 թվականներ) էր, որը նշանակվել է 1877 թվականին և աշխատել է մինչև 1913 թվականը։

1907 թվականին Նորվեգիայի պառլամենտը առաջին օրենքն է ընդունում վիճակագրության վերաբերյալ։ Այդ օրենքը լիազորություններ տվեց, որպեսզի ազատ կերպով տեղեկություններ հավաքագրվեն անհատների և գործարարների մասին։ Իրավաբանական առումով որոշված է նաև, որ հավաքագրված տվյալները չեն կարող օգտագործվել այլ բնագավառներում և միայն վիճակագրական տվյալներ կազմելու համար են անհրաժեշտ։ 1989 թվականին նորվեգիայի պառլամենտը որոշում կայացրեց և ընդունեց նոր օրենք, ըստ որի անձնական հարաբերություններին վերաբերող տվյալները 100 տարի սահմանափակ գաղտնիության պայմաններում կպահպանվեն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեն կատարվել որևէ վիճակագրական հետազոտություններ։ Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչության այդ ժամանակների գլխավոր տնօրեն Գուննար Յանը ձերբակալվում է։

Բնակչության հաշվառման մասին օրինագիծն ընդունվել է 1946 թվականին։ Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչության կողմից իրականացված մարդահամարի տվյալների հիման վրա՝ 1960 թվականին և 1964 թվականին, ստեղծվում է բնակչության կենտրոնական ռեգիստրը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել