Նորվեգիայի գիտությունների ակադեմիա

Նորվեգիայի գիտությունների ակադեմիա (նորվ.՝ Det Norske Videnskaps-Akademi), գլխավոր գիտական հաստատություն Նորվեգիայում։ Հիմնադրվել է 1857 թվականին Օսլոյում որպես Videnskabsselskabet i Christiania: Ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել Նորվեգիայում գիտության զարգացմանը և այն ներկայացնել արտերկրում։

Նորվեգիայի գիտությունների ակադեմիա
Տեսակգիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա
Հիմնադրված էմայիսի 3, 1857 և 1811[1]
ԱնդամակցությունՄիջազգային գիտական խորհուրդ[2], InterAcademy Partnership[3], International Union of Academies?[4] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[5]
Երկիր Նորվեգիա
Կայքdnva.no(անգլ.)(նորվ.)
Նորվեգիայի գիտությունների ակադեմիա (Նորվեգիա)##
Նորվեգիայի գիտությունների ակադեմիա (Նորվեգիա)
Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Նորվեգիա
 Norwegian Academy of Science and Letters Վիքիպահեստում

Ունի 476 տեղ նորվեգացի անդամների համար[6], 409 տեղ օտարերկրյա անդամների համար[7][8]։ 2010 թվականի նոյեմբերի 1-ին ակադեմիան ունեցել է 882 անդամ։ Ունի երկու բաժին՝ բնագիտական և պատմա-փիլիսոփայական։

Ակադեմիայի գերագույն մարմին է համարվում ընդհանուր ժողովը։ Ակադեմիայի խորհուրդը կազմված է նախագահից, գլխավոր քարտուղարից, փոխնախագահից և մաթեմատիկայի ու բնագիտության և հումանիտար գիտությունների բաժինների նախագահներից, փոխնախագահներից ու գլխավոր քարտուղարներից[9]։ Հարալդ V-ը ակադեմիայի պատվավոր նախագահն է[10]։

Ակադեմիան մաթեմատիկայի բնագավառում շնորհում է Աբելի մրցանակ և Կավլի մրցանակ աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիայի և նյարդագիտության բնագավառներում։ Ակադեմիան Նորվեգիան ներկայացնում է Գիտության միջազգային խորհրդում (ICSU), Միջազգային ակադեմիական միությունում (UAI), Եվրոպական գիտական հիմնադրամում (ESF) և Համաեվրոպական ակադեմիաների կազմում (ALLEA)[10]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. https://council.science/members/online-directory/
  3. https://www.interacademies.org/network/member-academies
  4. https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
  5. https://allea.org/members
  6. «Norwegian Members». Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Foreign Members». Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Foreign Members». Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «The Board of The Norwegian Academy of Science and Letters». Norwegian Academy of Science and Letters. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  10. 10,0 10,1 «Æresmedlemskap». Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։