Նորվեգիայի անդրծովյան տարածքներ

Նորվեգիայի անդրծովյան տարածքներ երեք կախյալ (նորվ.՝ Biland) և երկու ինտեգրացված (նորվ.՝ Andre deler av landet) տարածքների ամբողջություն, որոնք պատկանում են Նորվեգիային[1]։

Նորվեգիան և նրա անդրծովյան տարածքները
Նորվեգիայի կախյալ տարածքները Անտարկտիդայի քարտեզին

Նորվեգիայի կախյալ տարածքները նեղ իրավական իմաստով այս երկրի անմարդաբնակ տարածքներն են Հարավային կիսագնդում։ Առաջինը՝ 49 կմ² մակերեսով հրաբխային մերձարկտիկական Բուվե կղզին է Ատլանտյան օվկիանոսում և Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող երկու անտարկտիկական տարածքներ։ Առաջինը 20° արևմտյան երկարության. և 44°38’ արևելյան երկարության միջև գտնվող Անտարկտիդայի մաս կազմող Մոդ թագուհու երկիրն է, որը մայր ցամաքի 1/6 մասն է կազմում, երկրորդը՝ Անտարկտիդայի ափից 450 կմ հեռավորության վրա գտնվող հրաբխային Պետրոս I կղզին[2]։

Նորվեգիայի անդրծովյան, բայց ոչ կախյալ տարածքներին են վերաբերում[3]՝ երկու ինտեգրացված տարածքներ Հյուսիսային կիսագնդում, Նորվեգական ծովում՝ անմարդաբնակ 377 կմ² տարածքով Յան Մայեն կղզին, և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Շպիցբերգեն կղզեխումբը՝ ներառյալ Արջի կղզին։

Կառավարում խմբագրել

Նորվեգիայի անդրծովյան տարածքներից և ոչ մեկը՝ ոչ նահանգի (ֆյուլկե), ոչ էլ կոմունայի մակարդակով, չի մտցված մայրցամաքային Նորվեգիայի վարչական բաժանման մեջ։ Այդ տարածքները հատուկ կարգավիճակով են։

Կախյալ տարածքները Նորվեգիայի թագավորության մաս չեն կազմում, բայց նրա ինքնիշխանության տակ են[2]։ Սա մասնակիորեն նշանակում է, որ տարածքը կարող է զիջվել չխախտելով Նորվեգիայի սահմանադրության առաջին հոդվածի պահանջները երկրի տարածքային ամբողջության մասին։ Այս տարածքները վարչապես ղեկավարվում են Օսլոյից, Նորվեգիայի արդարադատության և ոստիկանության նախարարության բևեռային դեպարտամենտի կողմից[4]։ Նրանց վրա տարածվում է Նորվեգիայի քաղաքացիական և քրեական օրենսդրությունը, ներառյալ բնապահպանական նորմերը, նաև արգելված է միջուկային, ռադիոակտիվ նյութերի պահպանումը և օգտագործումը[2]։

 
Բերենբերգ հրաբուխը Յան Մայեն կղզում, Նորվեգիայի 1957 թվականի փոստային նամականիշ

Քանի որ Պետրոս Առաջինի կղզին և Մոդ թագուհու երկիրը հարավային լայնության 60°-ից հարավ են գտնվում, հետևաբար ընկնում են Անտարկտիդայի պայմանագրի ազդեցության տակ, որը ստորագրել է նաև Նորվեգիան[5]։ Ըստ պայմանագրի հոդվածների Նորվեգիայի պահանջները այս հատվածի տարածքների հանդեպ անժամկետ սառեցված են։ Մերձանտարկտիդայում գտնվող Բուվեի կղզին այս սահմանափակումների տակ չի ընկնում։

Միջազգային ստանդարտացման հետաքրքրությունների շրջանակում Նորվեգիայի ինտեգրվող տարածքները[6] միավորված են մեկ՝ «Շպիցբերգեն և Յան Մայեն» անվան տակ[3]։ Այդ անունով գրանցված է Ստանդարտացնման միջազգային կազմակերպությունում և ՄԱԿ-ի վիճակագրական բաժնում։ Վերին մակարդակի ազգային դոմեններում գրանցված է, բայց չի օգտագործվում .sj դոմենը։ Այս երկու տարածքները տարբեր վարչական ենթակայություն ունեն։ Յան Մայենը մտնում է Նուրլան գավառի մեջ[7], իսկ Շպիցբերգենը ղեկավարում է արդարադատության նախարարությանը ենթարկվող նահանգապետը (նորվ.՝ Sysselmannen på Svalbard)[8], բայց նաև ունի ազգային մակարդակի «Շպիցբերգենի մասին օրենք»-ով ղեկավարվող հատուկ կարգավիճ, իսկ միջազգային հարցերը կարգավորվում են 1920 թվականի Շպիցբերգենի տրակտատով։

Այս Միջազգային պայմանագիրը հաստատել է Շպիցբերգենի կղզեխմբի վրա Նորվեգիայի ինքնիշխանությունը, բայց այն հայտարարել է ապառազմական տարածք և պայմանագրի մասնակից անդամ-երկրներին իրավունք է տվել օգտագործել բնական պաշարները, ներառյալ տարածքային ջրերը[9]։ Այս իրավունքից Նորվեգիայից բացի օգտվում են Ռուսաստանը[8](մինչև 1995 թվականը կղզեխմբում ռուսների քանակը գերազանցում էր նորվեգացիներին) և որոշ չափով Լեհաստանը և Չինաստանը։ Ի տարբերություն մնացած Նորվեգիայի (բացառությամբ Յան Մայենը), Շպիցբերգենը չի մտնում ոչ Շենգենյան, ոչ էլ Եվրոպական տնտեսական գոտի։ Կղզեխումբը առանց վիզայի մուտք գործվող, ազատ տնտեսական տարածք է[10]։

Տարածքների ցանկ խմբագրել

Դրոշ   Տարածքի անվանում   Շրջան Ստանալու
  տարին  
  Վերին մակարդակի ազգային դոմեններ     Մայրաքաղաք     Բնակչությունе,  
մարդ
  Մակերես[11],  
կմ²
  Կախյալ տարածքներ
    Մոդ թագուհու երկիր¹   Ատլանտիկա 1939¹ .aq, .no   (Տրոլ)
    Բուվե կղզի   Ատլանտիկ օվկիանոս 1928 .bv 0 49
    Պետրոս Առաջինի կղզի¹   Խաղաղ օվկիանոս   1931¹ .aq 0 156
  Ինտեգրացված տարածքներ
    Շպիցբերգեն²     Արկտիկա 1920² .sj, .no   Լոնգյիր 2698 61 022
    Յան Մայեն   Ատլանտիկա 1929 .sj 18 377
   ¹ Համաձայն Անտարկտիկայի մասին պայմանագրի չի ընդունվում միջազգային հանրության կողմից.
   ²Որոշ սահմանափակումներով համաձայն Շպիցբերգենի տրակտատի.

Տիրանալու պատմություն խմբագրել

20-րդ դարի սկզբը Նորվեգիան դիմավորել է ազգային ինքնագիտակցության վերելքով։ 1905 թվականին Նորվեգիան իր պատմության առաջին հանրաքվեի արդյունքում խզել է շվեդ-նորվեգական միությունը և գահընկեց է արել Շվեդիայի թագավոր Օսկար II-ին։ Ընդունելով Հակոն VII անունը Նորվեգիայի գահ է բարձրացել դանիական արքայազն Կարլը։ Երիտասարդ ազգը կարիք էր զգում ազգային ատրիբուտների և լիիրավ պետականությունը հաստատող քայլերի[12]։ Դրանց դրսևորումներից մեկը զավթողամոլ քաղաքականությունն էր, որը դժվար իրագործելի էր քանի որ Նորվեգիայի անկախություն ձեռք բերելու տարիներին աշխարհի բաժանումն արդեն կատարված էր[13]:135—136։

Կախյալ տարածքներ խմբագրել

Բուվեն՝ Զատկի և Տրիստան դա Կունյա կզզիներից հետո երրորդ մայրցամակքից հեռու կղզին է։ Այս պատճառով այնտեղ ձմեռելու չեն մնում, իսկ երկարատև առաջին կանգառը եղել է միայն 1927 թվականին՝ կղզին հայտնագործելուց ավելի քան 100 տարի հետո։ Այդ ժամանակ «Նորվեգիա» նավի անձնակազմը մոտ մեկ ամիս մնացել է կղզում, և արշավախմբի ղեկավար Լարս Կրիստիանսենը կղզին նորվեգական է հայտարարել։

1928 թվականին թագավոր Հակոն VII-ի հրամանագրով Բուվեն հայտարարվել է նորվեգական։ 1929-1930 թվականներին Մեծ Բրիտանիան հրաժարվել է կղզու նկատմամբ հավակնություններից։ 1930 թվականին ստորտինգը օրենք է ընդունել, որով Պետրոս I-ի և Բուվե կղզիները իրենց հարավային լայնության 60°-ից հյուսիս ափամերձ ջրերով Նորվեգիայի կախյալ տարածքներ են հայտարարվել[14]։

Գրականություն խմբագրել

  • Нансен, Ф. «Фрам» в Полярном море / Пер. З. Лопухиной. — М.: Географгиз, 1956.
  • Ристе, У. История внешней политики Норвегии. — М.: Изд. «Весь мир», 2003. — ISBN 5-7777-0280-5.
  • Саннес, Т. «Фрам»: приключения полярных экспедиций / Пер. с нем. А. Л. Маковкина. — Ленинград: Судостроение, 1991. — ISBN 5-7355-0120-8.
  • Arlov Thor B. A short history of Svalbard. — Oslo: Norwegian Polar Institute, 1994. — ISBN 82-90307-55-1.
  • Berton, P. The Arctic Grail: The Quest for the North West Passage and the North Pole. — Toronto: Random House of Canada Ltd., 1988. — ISBN 0670824917.
  • Rigge, S. War in the Outposts. — Alexandria, Virginia: Time Life Education, 1980. — ISBN 978-0809433810.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Osmanczyk, E.; Mango, A. Encyclopedia of the United Nations and International Agreements // Vol. 1, A—F. 3rd edition. — Routledge, 2003. — P. 762 — ISBN 0415939216
  2. 2,0 2,1 2,2 «Lov om Bouvet-øya, Peter I's øy og Dronning Maud Land m.m. (bilandsloven)». Lovdata.(նորվ.)
  3. 3,0 3,1 Arlov, Thor B. (1994). A short history of Svalbard. Oslo: Norwegian Polar Institute. էջ 68. ISBN 82-90307-55-1.(անգլ.)
  4. «Polar Affairs Department». Norwegian Ministry of the Environment.(անգլ.)
  5. «Forutsetninger for Antarktistraktaten: Antarktistraktaten». Norsk Polarhistorie. 2009.(նորվ.)
  6. «2. Objectives and instruments of Norwegian policy towards Svalbard». Report No. 9 to the Storting (1999-2000): Svalbard. Norwegian Ministry of Justice and the Police. 1999 թ․ հոկտեմբերի 29.(անգլ.)
  7. «Jan Mayen». Համաշխարհային փաստերի գիրք. ԿՀՎ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին.(անգլ.)
  8. 8,0 8,1 О Шпицбергене. История., Օսլոյում Ռուսաստանի դեսպանության կայքը (ռուս.)
  9. Текст Шпицбергенского трактата Արխիվացված 2016-01-13 Wayback Machine на сайте lovdata.no(անգլ.)(ֆր.)
  10. «Lov om gjennomføring i norsk rett av hoveddelen i avtale om Det europeiske økonomiske samarbeidsområde (EØS) m.v. (EØS-loven)». Lovdata. 2007 թ․ օգոստոսի 10.(նորվ.)
  11. «Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011» (անգլերեն).
  12. Ристе, У. История внешней политики Норвегии. — М.: Изд. «Весь мир», 2003. — ISBN 5-7777-0280-5
  13. Саннес Т. Б. ««Фрам»: приключения полярных экспедиций / Пер. с нем. А. Л. Маковкина. — Ленинград: Судостроение, 1991. — ISBN 5-7355-0120-8
  14. Фененко, А. Международное соперничество за освоение общих пространств. — Перспективы.

Արտաքին հղումներ խմբագրել